«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տրամաբանությունը հուշում է, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի

Թեմա

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է

Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական պերմանենտ զարգացումներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, շուրջբոլորը պայթյուն ու պատերազմ է, իսկ ՀՀ-ում տոտալ անտարբերություն ու հեծանվացավ (բարլուսով էլ Գյումրին հարամեց): 

 

Նախ, Նիկոլն ու իր պլեադան շուրջ երկու ամիս տիրաժավորվում էին, թե Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումն օրերի հարց է, անգամ Խաչատուրյան Վահագն այս առումով կենդանության նշաններ դրսևորեց, իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում ակնհայտ երևաց, որ Իլհամը ոչ միայն տապալում է այդ գործընթացն ամբողջությամբ, այլ ընդհանրապես ցանկություն էլ չունի որևէ կոնկրետ քայլ կատարել այդ ուղղությամբ: 

Ի դեպ ասեմ, որ առողջ տրամաբանությունը հուշում է, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի (Ալիևի մոսկովյան անտարբեր ուսերի թոթվումը վկա): Այլ կերպ ասած, ինչքան Նիկոլն ավելի է խնդրում ու գովազդում «խաղաղություն», այնքան Բաքվից հուժկու են հնչում դիվանագիտական ապտակների շառաչը: 

 

Մի կողմից հարավ-արևմուտքում ընթացող պատրազմը, մյուս կողմից Վրաստանում հաջորդ շաբաթ սպասվում է խորհրդարանական ընտրություններ, որին բավական տրամադրված սպասում են բոլոր աշխարհաքաղաքական բևեռները: Միանշանակ է, Վրաստանի ընտրություններն իրենց ամենաուղղակի ազդեցությունն են ունենալու հայաստանյան առաջիկա գործընթացների վրա. այս հարցում, սակայն, ևս Նիկոլն ընդունել է կրավորական կեցվածք և լուռ ցավերի մեջ է: 

 

Դրա փոխրեն իշխանական էժանագին սազանդարները հերթական անգամ շահարկում են Ապրիլյանի թեման ու Սերժ Սարգսյանի հավասարակշռված բազմավեկտոր քաղաքականության ու քայլերի վրա պրիմիտիվ «խաղեր» տալիս: Ուրեմն դրանք արհեստական փորձում են Սարգսյանի բանակցային փաթեթին անուն կպցնել՝ մարդկանց մոտ հակասկան տրամադրություն ու դեմոնիզացիայի նոր պորցիա հասունացնելով: Իրականությունը և մարդկային հիշողության դեմ միանշանակ անզոր են պոպուլիստական ու առանց նյութական, բովանդակության գրչակությունները, քանի որ Սարգսյանից Նիկոլը ուժեղ բանակցային ժառանգություն էր ստացել, այլ բան է, որ վերջինս գիտակցաբար այն մսխեց ու «բանտիկով» նվիրեց իր իրական տերերին: 

 

Նիկոլն այդպես էլ չհասկացավ, որ պետությունը պետք է հարմարվի ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններին և ճիշտ դվերսիֆիկացնի իր պոտենցիալը, ինչպես շուրջ 10 տարի անում էր Երրորդ նախագահը՝ կիրառելով հստակ մշակված ու բազմավեկտոր քաղաքական կուրս, ում խոսքը հասանելի էր աշխարհի բոլոր բարձր ամբիոններից, ում ճանաչում էին որպես գիտակից ու վստահելի գործընկեր բոլոր հարցերում:

 

Չէ՛, պաթոս չկա, ուղղակի ինչ կա՝ դա եմ ասում:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան