«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ավինյանն ունի արդեն այլ կոճակ սեղմողներ

Ներքաղաքական

«Ինչքան կարող ենք, այնքան կքերենք» կարգախոսով քաղաքապետարանում հայտնված որոշ «ընդիմադիր գործիքներ» փորձում են օգտվել իրենց բացառիկ կերպով ընձեռված դիրքից: Բանն այն է, որ Երեւանի ավագանին դեռ մեկ ամիս առաջ նիստում քննարկել եւ ընդունել է «Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» որոշման նախագիծը։ 

Հիշեցնենք, որ 8 ամիս մշակված ու լրամշակված նախագիծը, առանց հանրային լսումների, հաստատվել է համապատասխան հանձնաժողովի կողմից ու ներկայացվել հաստատման։ Ավելի կոնկրետ` մայիսին եղել է ոչ մեծ քննարկում, որին մասնակցել է 11 անձ։ Առանց հարցուպատասխանի, նախագիծն անցել է հաջորդ փուլ։ Հիմա անցնենք ամենահետաքրքրականին:

Ըստ օդում կախված լուրերի` «Հանրային ձայն» խմբակցությունն այս նախագծին կողմ քվեարկելու  համար փորձել է գործարքի մեջ մտնել Տիգրան Ավինյանի հետ` նրա առջեւ դնելով երեք պայման՝ ազատ արձակել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի որդուն, ում մեղադրանք է առաջադրված թմրանյութեր պահելու, վաճառելու եւ օգտագործելու համար, ստանալ շինթույլտվություն եւ կլորիկ գումար:

Բնականաբար, Ավինյանը մերժել է այս պահանջները, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկության, Ավինյանն ունի արդեն այլ կոճակ սեղմողներ՝ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունից: Ի դեպ, Հայկ Մարությանի թիմը եւս բաժանվել է երկու թեւի: Ընդ որում՝ մեկ-երկու հոգու հանած, մնացածին ընդդիմադիր անվանելն այլեւս մեղք կլինի: Ահա թե ինչպես խաբեցին երեւանցուն ու տեղավորվեցին Երեւանի ավագանու հարմար աթոռներին:

Այսպիսով՝ ստացվեց այն, ինչ սպասելի էր. «Հանրային ձայն»-ը մնաց առանց անձրեւանոց եւ խայտառակվեց ավելի շատ, քան հնարավոր էր: Ի դեպ, կրկին մեզ հասած լուրերով՝  «Հանրային ձայն» խմբակցության անդամների հարաբերությունները կտրուկ վատացել են ՔՊ-ի հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցության անդամների հետ, մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի:

Սեփ. լրատվություն

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան