Տեղի ունեցավ ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացման արարողությունը

Մշակութային

Հոկտեմբերի 18-ին Երևանում՝ Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինարար, ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարսնի պրոֆեսոր, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը։

Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի խորհրդային և նոր ժամանակների ամենահեղինակավոր և հարգարժան ճարտարապետներից էր։ Լինելով ծննունդով գյումրեցի, բայց կյանքի մեծ մասը ապրելով Երևանում, նա իր գործունեությամբ միշտ անվերապահ ծառայել է թ’ե իր մայրաքաղաքին, թ’ե «հայրաքաղաքին»։

Գուրգեն Մուշեղյանի կոչումները և պաշտոնները կարելի է ամվերջ թվարկել. Լենինականի գլխավոր ճարտարապետ, երկու անգամ Երևանի գլխավոր ճարտարապետ, մի քանի ինստիտուտների տնորեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարսնի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր։ Բայց ավելի խոսուն են նրա հեղինակած և համահեղինակած կառույցները՝ «Հրազդան» մարցադաշտ, Մարզահամերգային համալիր, Գյումրու օդանավակայանի շենք, Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագծի նախագիծ, Երևան քաղաքի նոր ճանապարհային հանգույցների նախագիծ և այլն։ Այս նախագծերի մեծ մասը իրականացվել է հենց այս տանը ապրելու տարիներին։

Գուրգեն Մուշեղյանը հայ մոդեռնիստական ճարտարապետության վառ ներկայացուցիչներից էր։ Իր բոլոր կառույցներում արտացոլվում էր վարպետի միշտ երիտասարդ և ժամանակակից մտածելակերպը։ Ինքը վարպետը ամենից շատ իր կյանքում կարևորում էր ներդաշնակությունը և այդ արվեստին տիրապետում էր կատարյալ։ Դրա վառ օրինակներից է «Հրազդան» մարզադաշտը, որի ներդաշնակության մասին շրջակա լանդշաֆտի հետ բազմաթիվ հիացմունքի խոսքեր են գրել աշխարհի հայտնի ճարտարապետներ, հեղինակավոր մասնագիտական պարբերականներ, աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։

Բացմանը ներկա էին ճարտարապետի հարազատները, ընկերները, բազմաթիվ ճարտարապետներ, վարպետի ուսանողներ, մտավորականներ։ Բոլորը նշում էին, որ թեև այս տարի Գուրգեն Մուշեղյանը կդառնար 90 տարեկան, բայց բոլորի հիշողության մեջ կմնա միշտ երիտասարդի եռանդով և մտածելակերպով անձնավորություն։ Հուշաքարի հեղինակ ճարտարապետ Ռոման Գրիգորյանը իր մտահղացման մեջ վարպետորեն արտացոլել է Գուրգեն Մուշեղյանի էությունը՝ առանց ավելորդությունների մոնումենտալ խոսող քար և տառեր։

Մտահղացումը փայլուն իրագործել է քարագործ-վարպետ Զավեն Փալիկյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում