«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Եկավ այս թյուրիմացությունը եւ բերանը ծռմռելով երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից հայտարարեց՝ ինչ պետք ա էդ էլ բանակցում ենք

Թեմա

Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրում է

Բանակցություն Հայաստանի եւ ադրբեջանի միջեւ գոյություն չունի, դա տիրոջ եւ ծառայի շփում է, , երբ տերը հրահանգներ է տալիս իսկ ծառան վազվզելով փորձում դրանք իրականացնել։ Բանակցություն եւ դասական եւ միջազգային բոլոր չափանիշներին համահունչ իրականացնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով իր կենսագրությամբ, նախագահության տարիների միջազգային հեղինակությամբ կարողացավ ԵԱՀԿ Մինսկի խմբում հավուր պատշաճի առաջ տանել Արցախի հարցը, ընդունել տալով հիմնարար սկզբունքները եւ պնդելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անքննելիությունը եւ Արցախի Հանրապետության կարգավիճակի անվերապահ ընդունման անհրաժեշտությունը։ Իսկ 2016-ի քառօրյայից հետո այլեւս աներկբա էր, որոշ քայլերի արդյունքում Արցախի հարցում ՀՀ դիվանագիտության հաղթանակը շատ մոտ էր։Եւ, որպես լրագրող , ապա նաեւ պատգամավոր, բազմիցս համոզվել եմ, եւ, դա առկա իրողություն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար Հայաստանի դիրքորոշումը եղել է ընդունելի եւ կառուցողական, իսկ ադրբեջանինը՝ մերժելի։ Այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների վկայությունները կան, հարցազրույցները։

Եկավ այս թյուրիմացությունը եւ բերանը ծռմռելով երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից հայտարարեց՝ ինչ պետք ա էդ էլ բանակցում ենք, սկսում ենք զորայական կետից եւ այլ ազգադավ տափակություններ։ Ու, անիվը սկսեց թարս պտտվել։Այսօր, երբ Արցախը հանձնել է, ՀՀ սահմաններից ադրբեջանցի զինվորները շուրջ 300 կմ առաջ են մխրճվել եւ՝ադրբեջանը շարունակում է պատրաստվել պատերազմի, թյուրիմացությունը պատրաստվում է արտահերթ կամ հերթական ԱԺ ընտրության եւ, գի՞տեք ինչ նպատակով է շտապում, որովհետեւ այլեւս դուխը չի հերիքում ամբողջությամբ իր վրա վերցնել իր տիրոջ պահանջներից եւս մեկը կատարելու պատասխանատվությունը՝ այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը եւ մեր պետության 30 ամյա անկախության պատմությունը զրոյացնել ու դարձնել ոչինչ; Դա անելու համար <վիշապին> եւս մեկ անգամ <680 հազարանոց> քվե է պետք, որ կանգնի ու ասի՝ ժողովուրդը ընտրեց, ժողովուրդը ընդունում է իմ քաղաքական գիծը, եւ ժողովուրդը ուզում է փոխել Սահմանադրությունը։

Այս ձեռագիրն այլեւս վաղուց հայտնի է՝ ինքը մեղավոր չէ, ինքը պատասխանատու չէ, մեռնեմ ժողովրդի ընտրությանը, ուզում է կուշտ ապրել․․․Եթե այս ամենը այսպես իրոնիկ չներկայացնենք, կհասկանանք, որ իրականում մի մեծ կեղտի մեջ ենք եւ պետք է շտապել։ <Խաղաղության պայմանագիր> ասվածը զուտ խայծ է, որով այստեղ խաբում են ժողովրդին, իսկ ադրբեջանում սպասում են նոր զիջումներին։ 

Ընդ որում, ադրբեջանը չի էլ թաքցնում, որ սպասում է Սահմանադրության <համաժողովրդական> փոփոխությանը։ Ուրիշ ոնց բացատրես Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը պնդումը՝ Բաքուն «ուզում է, որ խաղաղությունը լինի մշտական և անշրջելի», ինչը, նրա խոսքով, հնարավոր չի լինի առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության։«Եթե Հայաստանում իշխանության գա նոր կառավարություն, կարող է գալ այն եզրակացության, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը։ Քանի որ դրա իրավական ուժն ավելի բարձր է, քան պայմանագրինը, նոր կառավարությունը կարող է պայմանագիրն անվավեր ճանաչել», - «Ազատության» փոխանցմամբ` ասել է նա Berliner Zeitung-ին հարցազրույցում։

Հետեւաբար, ադրբեջանում հասկանում են, որ այս թյուրիմացությանը հեռացնելուց հետո, ՀՀ-ում ձեւավորված նոր իշխանությունը անմիջապես անընդունելու է հայտարարելու բոլոր այն թղթեր-պայմանագրերը, որոնց տակ կա այս թյուրիմացության ստորագրությունը։  

Ուրեմն՝ ի գործ․․․․եթե չենք ուզում հայոց Հայաստանն էլ կորցնել․․

21․10․2024

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան