«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այդ ինչ երաշխիքներ եւ ումի՞ց է ստացել Մհեր Գրիգորյանը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ փոխվարչապետ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ապշեցրել է՝ իր չարդարացված լավատեսությամբ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա նշել է. «Չունեմ մտավախություն, որ Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման կանոնակարգը»: Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը չի ալարել ու բացատրել է Մհեր Գրիգորյանին հետեւյալը. «Եթե նա չի հասկանում, բացատրեմ: Իրենք արդեն հասել են վավերացման վերջին փուլին, չէ՞: Պառլամենտում են: Ադրբեջանը զուգահեռ տանո՞ւմ է այդ գործընթացը: Կառավարությունը հավանություն է տվել եւ ուղարկել է Սահմանադրական դատարան: ՍԴ-ն միջազգային պայմանագիրը քննության առնելու երեք ամիս ժամանակ ուներ: Կարող էին, չէ՞, սպասեին, տեսնեին՝ Ադրբեջանի կառավարությունը իրենց սահմանադրական դատարան ուղարկո՞ւմ է, թե՞ չէ: Եթե ուղարկում է, նոր այստեղ ՍԴ-ն տեսներ համապատասխանության հարցը: Այսինքն, իրենց սիրած բառով այդ գործընթացը հայելային լիներ: Հիմա այդ համաձայնագիրը Ադրբեջանի պառլամենտո՞ւմ է: Ո՛չ: Բայց մեր պառլամենտում է»: Այսքանից հետո՝ հարց է ծագում, թե այդ ինչ երաշխիքներ եւ ումի՞ց է ստացել Մհեր Գրիգորյանը, որ այդպես վստահ է:

Իսկ թե ովքեր են հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձինք այսօր, ըստ երկրի ղեկավարի տիկնոջ, անգամ զարմանալի էլ չէ, զավեշտ է, զավեշտ: Պարզվում է՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ քննարկում է ունեցել հետեւյալ հարցի շուրջ՝ կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ։ Եվ ահա այդ շարքում տեսնում ենք պոռո լուսանկարներից հայտնի բլոգեր հանդես եկող Ռոման Բաղդասարյանին:

Ի դեպ, ի հեճուկս արեւմտամետների ինքնավստահության՝ զարմանալի անկեղծություն է ցուցաբերել ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ: Ուկրաինայի նախագահը մասնավորապես ընդգծել է, թե Ռուսաստանի նկատմամբ հաղթանակ տանելը գնալով ավելի ու ավելի անհասանելի է թվում, հատկապես մոտալուտ ձմռան ֆոնին: Նա ընդգծել է, որ արեւմտյան գործընկերներից ուժեղացված առաքումները մնում են չափազանց կարեւոր ուկրաինական բանակի համար: Բայց նույնիսկ այս պայմաններում ուկրաինական ուժերը շարունակում են կորցնել կրիտիկական սարքավորումները: Բա որ այդքանն արդեն Զելենսկին է հասկացել, բա ուկրաինասերները հեռուստացույցի եւ համակարգչի առաջ նստած՝ ի՞նչ հաշվարկով են առյուծ կտրում:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան