«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Իրավունք» թերթը շարունակում է ստանալ շնորհավորանքներ

Իրավունք 35 ամյակ
«Իրավունք» օրաթերթը, որն իրավունք ունի մշտապես գոյություն ունենալու, քանի որ այն՝ ամենաօպերատիվն է, անաչառն ու ճշգրիտը... եւ վերջապես՝ այստեղ գեղեցիկ մարդիկ են արարում... Շնորհավոր տոնդ, «Իրավունք»:
 
Դրամատուրգ, ռեժիսոր
ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ
 
Շնորհավոր տոնդ «Իրավունք» միշտ այդպես գրագետ եւ անաչառ տեղեկատվություն տրամադրես հայ հասարակությանը:
 
«Թատրոն Կայարանի» փոխտնօրեն
ԱՆԴՐԱՆԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
 
Շնորհավորում եմ թերթի ղեկավարության եւ աշխատակազմին թե 35 ամյակի կապակցությամբ եւ թե երեկվա կազմակերպած հիանալի միջոցառման համար ու մաղթում նորանոր հաջողություններ, որովհետեւ ձեր հաջողությունը հաջողություն է պետության եւ հայրենիքին։ Վարձքներդ կատար։
 
Քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից
ՀԱԿՈԲ ՊԵՐԲԷՐԵԱՆ
 
Իրոք շատ բան կա ասելու եւ մաղթելու «Իրավունք»-ին, բայց մեկն ամենակարեւորն է, որ շարունակական լինի ձեր ԶԼՄ-ի աշխատանքն ու թրքածիններից Հայաստանի ազատագրումը տեսնենք, դուք էլ լուսաբանեք։ Նաեւ բարձր եմ գնահատում ձեր թիմի գաղափարական սկզբունքայնությունն ու թող այդպես էլ մնաք։ Կներեք, որ չկարողացա գալ անձամբ բոլորիդ շնորհավորեմ։ Չստացվեց։ Շնորհավորում եմ սիրելի իրավունքցիներ։ Պինդ ու եռանդուն մնացեք։ Գալաջյանի հոգին էլ լույսերի մեջ մնա։ Միշտ հիշելու ենք։
 
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր 
ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
 
Շնորհավորում եմ սիրելի թերթի՝ «Իրավունք»-ի 35-ամյակը, մաղթում վերելքներ, ամենայն բարիք: «Իրավունք»-ն արդեն 35 տարի անբաժան լինելով ընթերցողից, իր պատվավոր եւ արժանի տեղն է զբաղեցրել հայ մամուլի հարուստ ընտանիքում: Չի դավաճանել, չի խաբել իր ընթերցողին, եղել է նրա ուրախությունների ու դժբախտությունների հետ, հաշվի նստել նրա կարծիքի, խոհերի հետ, արտահայտել նրա իղձերն ու երազանքներ, իր հրապարակումներում հավատարիմ մնացել իրավունքի եւ արդարության սկզբունքներին: Հայաստանից ու հայից իրենց իրավունքներն անբաժան են, եւ, ուրեմն, հարատեւություն եմ մաղթում «Իրավունք»-ին:
 
Լրագրող
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
 
Առաջին անգամ «Իրավունք» թերթ գնացի 18 տարեկանում, որտեղից էլ սկսվեցին լրագրողական քայլերս: Շնորհավորում եմ գործընկերներիս, 35 տարին շատ բանի մասին է խոսում:
 
24news.am-ի լրագրող
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան