Նովոյին պատկանող գազալցակայանում ծեծել են գազի տեսուչներին․ հարցը հասել է մինչև Մոսկվա․ MediaHub.am

Հասարակություն

Պետեկամուտների կոմիտեն սկսել է զբաղվել գազալցակայաններով, որոնք բացահայտ գազագողությամբ են զբաղված ու դրա շնորհիվ նաև խոշոր չափի հարկեր են թաքցնում։ Բայց դեռ արդյունավետ և ինչպես հարկն է՝ չի կարողանում զբաղվել ՊԵԿ-ը այս հարցով։ 

MediaHub-ը օրերս անդրադարձել էր ՊԵԿ-ի տարածած այն հաղորդագրությանը, որով 6.6 միլիարդի չարաշահում և հարկերից խուսափելու, ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքեր էր բացահայտել ԱԳԼՃԿ-ներում։ Բայց դրանից զատ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչությունը (ՀՕՀՎ) լայնածավալ ստուգումներ է իրականացրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանին՝ Նովոյին պատկանող բենզա-գազալցակայաններում և խոշոր չափի՝ 1 մլրդից ավելի չարաշահումներ հայտնաբերել։ Այսօր էլ հաղորդագրություն են տարածել, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հարկային կարգապահության գծով իրականացված վերլուծությունների և դիտարկումների արդյունքները, ռիսկային գնահատված 21 ավտոգազալցակայանում Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված չափագրման ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է ապրանքային մնացորդի պակասորդ և գանձման է առաջադրվել շուրջ 4.8 մլրդ դրամ տուգանք` ՀՀ հարկային օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն: Ուշագրավ է, որ MediaHub-ը երեկ ՊԵԿ-ին այս թեմայով որոշակի հարցումներ էր ուղարկել, և մինչ մեզ պատասխանելը՝ հաջորդ օրը տարածեցին այս հաղորդագրությունը։ Տպավորություն է, որ բզեցինք թե չէ՝ ՊԵԿ-ը որոշեց անմիջապես գործի անցնել։ 

ՊԵԿ-ից, մասնավորապես, հետաքրքրվել էինք «Գազպրոմ Արմենիայից» գազագողության դեպքերով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կոմիտեն այս արատավոր երևույթի դեմն առնելու ուղղությամբ, քանզի ԱԳԼՃԿ-ները ստվերային խողովակներով գազ գողանալով ոչ միայն վնաս են հասցնում «Գազպրոմ Արմենիային», այլև դրա հաշվին վնաս են հասցնում պետությանը՝ հսկայական հարկեր թաքցնելով ստվերային ճանապարհով գազի վաճառքից։ Բայց սա ամենը չէ։

Տնտեսական բնույթի այս հանցագործությունները զուգորդվում են նաև ակնհայտ խոիլիգանական և կրիմինալ դրսևորումներով։ Մասնավորապես, «Գազպրոմ Արմենիայի» տեսուչները դժգոհում են, որ իրենք խոչընդոտներ են ունենում որոշ ԱԳԼՃԿ-ներ ստուգայցերի ժամանակ, մասնավորապես՝ ԱԳԼՃԿ-ների տերերն ու աշխատակիցները կոնֆլիկտի են բռնվում տեսուչների հետ և թույլ չեն տալիս, որ վերջիններս մտնեն իրենց տարածք ու ստուգումներ կատարեն, որպեսզի հանկարծ չբացահայատեն իրենց քաշած «լևի» գծերը։ 

Մասնավորապես, MediaHub-ը տեղեկացավ, որ մոտ երկու ամիս առաջ այդպիսի մի կոնֆլիկտ է առաջացել Փարաքարի տարածքում գործող գազալցակայաններից մեկում, որը պատկանում է հենց վերը նշված նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանին՝ Նովոյին։ Նախկինում, ինչպես ասացին, այդ գազալցակայանը Նովոյի ոխերիմ հակառակորդ մեկ այլ նախկին պատգամավորի է պատկանել՝ Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանին։ Մեզ պատմեցին, որ գազի տեսուչները այցելել են տվյալ գազալցակայան ստուգումների, սակայն Նովոյի մարդիկ արգելել են տեսուչներին մուտք գործել իրենց տարածք, ինչի հետևանքով ընդհարում և վեճ է առաջացել նրանց միջև։ Բանը հասել է անգամ ծեծկռտուքի․ Նովոյի մարդիկ, որոնց մեջ, ըստ տեղեկությունների, եղել են նրա որդին և ընկերները, բառացիորեն հարձակվել են «Գազպրոմի» տեսուչների վրա, նրանց նկատմամբ բռնություն կիրառել, կարելի է ասել՝ ծեծել ու «լարել» են նրանց տարածքից՝ թույլ չտալով կատարել իրենց աշխատանքը։ 

Մեր աղբյուրները փոխանցեցին, որ կոնֆլիկտն այնքան լուրջ է եղել, որ բանը հասել է մինչև «դիվան բաշուն»՝ Մոսկվա, ու Մոսկվայից են համապատասխան մարդիկ եկել Հայաստան, որ խնդրին լուծում տան։ Բայց վերջնական «իտոգի», ինչպես ասում են, չեն եկել, որովհետև գազագողությամբ զբաղվողների «մաֆիան» չի ցանկանում զիջել դիրքերն ու տեղափոխվել օրինական դաշտ, քանզի ստվերային գործունեությամբ միլիոնավոր դրամներ են աշխատում։ Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք միջադեպի առնչությամբ որևէ մեկը դիմե՞լ է իրավապահ մարմիններին, կա՞, արդյոք, հարուցված գործ, սակայն Քննչական կոմիտեից ասացին՝ նման դեպքով իրենց մոտ որևէ վարույթ չկա նախաձեռնված։ Իսկ իրավապահներին չեն դիմել, որովհետև, ինչպես ասացինք, որոշել են հարցը ավելի բարձր ատյաններով՝ Մոսկվայի միջոցով լուծել և ավելորդ քաշքշուկների մեջ չընկնել։

Գազագողության թեմայով MediaHub-ը դիմել է նաև «Գազպրոմ Արմենիային», որտեղից հաստատել են, որ կա նման խնդիր, և ՊԵԿ-ից համանման հարցման պատասխանը ստանալուն պես՝ առանձին հրապարակմամբ հանդես կգանք։ 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին