Հայաստանում դեգրադացիան նոր բարձունքներ է նվաճում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Աշխարհն աշխարհով, իսկ Հայաստանում իշխանության դարդն առուծախն է: ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ հիմա էլ, գովազդելով հայ-ադրբեջանական իրենց համար բաղձալի, իսկ իրականում՝ չարաբաստիկ պայմանագիրը, նշել է. «Գլխավոր նպատակը խաղաղության պայմանագիր կնքնելն է, որից հետո մեր հարեւանների հետ առեւտուր ենք անելու, փոխայցեր են լինելու, եւ բոլոր հարցերը լուծվելու են»: Լո՞ւրջ, տեսնես ինքն իր ասածներին հավատո՞ւմ է: Այս հարցերը բոլորովին էլ հռետորական չեն, դրա պատասխանը տվել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Ադրբեջանի իշխանությունները տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել են, որ խաղաղության պայմանագիր կնքելով` նպատակ չունեն անմիջապես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ... Այսինքն` Ալենի երազանքը, որ ադրբեջանցիների հետ առեւտուր է անելու, փոխայցեր են լինելու, եւ բոլոր հարցերը լուծվելու են, բացահայտ կեղծիք են եւ սուտ...»,- նշել է նա:

Հայաստանում դեգրադացիան նոր բարձունքներ է նվաճում: Հիմա էլ պարզվում է, որ դասավանդելու համար պարտադիր չէ մանկավարժի կրթությունը: Ու այս մասին հայտարարում է ոչ թե կրթական ոլորտից կիլոմետրերորվ հեռու մեկը, այլ հենց ՀՀ ԿԳՄՍ նախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Ապշել կարելի է: Փաստորեն, նիկոլական իշխանության օրոք լրիվ բավական է ոտքեր ունենալը՝ հեծանիվ քշելու համար, կրթական ցենզն էլ կարեւոր չէ: Հետաքրքիր է՝ իսկ մանկավարժներն ասելիք չունե՞ն, թե՞ արդեն պատռել են իրենց դիպլոմներն ու ամաչում են՝ կրթված լինելու համար, որպեսզի համապատասխանեն նոր չափորոշիչներին:

Զարմանալի միջոցառումներով է զբաղված Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ: ՄԻՊ հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող «Օմբուդսմենական/Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն եւ մարտահրավերներ» խորագրով բարձրաստիճան միջազգային համաժողովի ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա Օմբուդսմենական եւ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ազդեցությունը. անկախության եւ անկողմնակալության հիմնական սկզբունքները» խորագրով: Ասեք, որ խոսել անկախության եւ անկողմնակալության մասին՝ Եվրամիության դրոշի ներքո՝ աբսուրդային միտք էր: Իսկ Անահիտ Մինասյանն այդ ամենի մասին խոսում էր՝ հպարտ կանգնած Եվրամիության դրոշի դիմաց:

Ընտրության շեմին ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահության հանրապետական թեկնածու ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ: Նա հայտարարություն տարածելով՝ Բայդեն-Հարիս վարչակազմին մեղադրել է «Արցախում 120 հազար հայ քրիսոնյաների դեմ սարսափելի հալածանքին ու բռնի տեղահանությանն ի տես ոչինչ չանելու մեջ»: Ապա ընդգծել. «Երբ ես նախագահ լինեմ, կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը»: Ըստ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի. «Թրամփի հայտարարությունը կարեւոր է այն առումով, որ նա հակառակ ադրբեջանական կեղծ թեզերին՝ ընդգծում է Արցախում բռնի տեղահանության եւ արցախահայության դեմ սարսափելի հալածանքների փաստը: Ու ամենակարեւորը՝ այն պայմաններում, երբ Հայաստանի չիշխանությունները սարսափում են Արցախ անունն օգտագործելուց, Թրամփը հստակ նշել է, ոչ թե Ղարաբաղ, այլ հենց «Արցախ» անվանումը»: Իհարկե, մենք միամիտ չենք հավատալու, որ ամերիկյան շահը թողած՝ Թրամփի մոտ ինչ-որ հայամետ դիրքորոշումներ են սկսել նշմարվել, բայց, ինչ խոսք, տեղին էր: Մնում է տեսնենք՝ իսկ նախագահ ընտրվելուց հետո՝ Թրամփը կհիշի՞ իր իսկ խոսքերը:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում