«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ

Առողջապահական

Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, 40 շաբաթ է՝ սկսվել է սեզոնը։ Պայմանավորված սուր շնչառական վարակի ավելի ակտիվացմամբ՝ այս պահին Հայաստանը գտնվում է մի փոքր ավելի ակտիվ շրջանում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանի խոսքերով.

-Դեպքերի 70-80 տոկոսը կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները, որոնք համարվում են թիրախային խումբ։ Առավել բարձր ակտիվություն նկատվում է Արարատի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի ու Վայոց ձորի մարզերում։ Հոսպիտալացումները, նախորդ տարվա համեմատ, գրեթե նույնն են։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ գրիպի վիրուսի շրջանառություն դեռ չկա, գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել, սակայն հայտնաբերվում են այլ շնչառական վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսը, բոկավիրուսն ու կորոնավիրուսը, բայց, քանի որ Հայաստանը դեռ գտնվում է սեզոնի սկզբում, այո՛, կանխատեստվում է ակտիվության բարձրացում։ Իրականացվում է օրական մշտադիտարկում, տեղեկատվություն կտրամադրվի ընթացքի վերաբերյալ: 

Մասնագետի խոսքով.

-Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում արձանագրվում են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր. վերջին 14 օրում Հայաստանում, համեմատած նախորդ 14 օրվա հետ, դեպքերի նվազում կա։ Տագնապալի վիճակ չէ, մենք իրականացնում ենք մշտադիտարկում, տվյալները վերլուծվում են, ուղղակի պետք է զգոն լինել ու կանխարգելիչ միջոցառումները, որ անընդհատ Առողջապահության նախարարությունը հորդորում է, կատարել՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։

Պատվաստանյութերը առկա են բոլոր պոլիկլինիկաներում, առաջնահերթ պետք է պատվասվեն ռիսկային խնբում գտնվող անձինք՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։

Համաճարակաբանը կոչ է անում չզբաղվել ինքնաբուժմամբ.

-Ինքնաբուժումը կարող է ավելի բարդացնել հիվանդի վիճակը, չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, քանի որ մրսածության գործոնը ևս նպաստում է, որ օրգանիզմը թուլանա։ Եթե գտնվում եք ռիսկի խմբում՝ մարդաշատ վայրերում կրեք դիմակ, այն ինչ-որ չափով պաշտպանում է, օդափոխել տարածքները, ձեռքերը շուտ-շուտ լվանալ, օգտագործել շատ հեղուկ, այս ամենը հնարավորության չափով կկանխարգելեն հիվանդանալու, իսկ հիվանդալու դեպքում՝ ծանր ընթացի զարգացումը։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան