«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երախտապարտ եմ «Իրավունք»-ի ողջ անձնակազմին. Նանա Մարգարյան

Շնորհավորանքներ 35

Սիրելի «Իրավունք»

Շնորհավորում եմ Ձեզ այս հասուն, լուրջ` 35-ամյա հոբելյանի կապակցությամբ։

«Իրավունք»-ն ինձ համար այն նեցուկն է, այն տունն է, որ ես՝ Նանա Մարգարյանս, հանկարծակի, ավելի քան քառորդ դար առաջ հայտնվեցի Երեւան քաղաքի Եզնիկ Կողբացու 50 Ա հասցեում գտնվող խմբագրությունում։

Այն ժամանակ ես Երեւանի Պետական Կոնսերվատորիան նորավարտ աղջիկ էի, եւ ինձ անհրաժեշտ էր ինչ-որ մի բանից սկսել իմ աշխատանքային գործունեությունը եւ կյանք մտնել։

Մինչդեռ, երբ ես եկա «Իրավունքի» խմբագրություն եւ ինձ ստանձնեցին այն բարձր պատասխանատվությունը, ամիսը մեկ անգամ վարելու այս հզոր քաղաքական թերթում երաժշտական բաժինը, որն, ի դեպ, այն ժամանակ ուներ 15000 տպաքանակ, ապա անմիջապես հասկացա, թե ինչպիսի բարդ իրավիճակում եմ աշխատելու եւ կյանքի կոչելու իմ նորաստեղծ հոդվածները։

Առհասարակ ասածիս ավելացնեմ, որ շատ բարդ ժամանակներն էին, բայց միեւնույն ժամանակ իմ տեսադաշտից նաեւ չէին վրիպում, կարելի է ասել, մեր մայրաքաղաքում իրականացվող մշակութային, երաժշտական ոչ մի իրադարձություն։

Հիմա հիշողությանս մեջ նշմարվեց մի երեւույթ, երբ Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակ-ի կապակցությամբ հյուրախաղերով Երեւան էր ժամանել աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը։

Այդ առիթով «Իրավունքի»`այն ժամանակ մշակույթի բաժնի վարիչ Օմարի Խեչոյանն ինձ հանձնարարել էր, որ ես հոդված պատրաստեմ Վլադիմիր Սպիվակովի մասին։

Նա իր խոսքը լրացրեց հետեւյալ կերպ. «Նանա, ինձ պարտադիր պետք է, որ լինի կենդանի հարցազրույց, քանի որ մենք մի քանի անգամ ունեցել ենք տպագիր հոդվածներ Սպիվակովի վերաբերյալ, սակայն առանց հարցազրույցների…»:

Իմ հարցազրույցը Վլադիմիր Սպիվակովի հետ այդ ժամանակ կայացավ Կոմիտասի անունը կրող երաժշտանոցի պատերի ներքո, իսկ «Իրավունք» թերթում տպագրվեց իբրեւ մի հոգեւոր տենչ`հայությանն ուղղված։

Առհասարակ, «Իրավունք»-ի խմբագրության հետ ինձ կապում են եւս շատ պատմական, ինչպես նաեւ անձնական հուշեր, ինչպես օրինակ` իմ մայրիկի, ավա՜ղ արդեն տասը տարի է, ինչ երկրային կյանքը լքած, գիտությունների դոկտոր, գրող, բանաստեղծուհի, լրագրող, հրապարակախոս Մեդորա Խաչատրյանի ակտիվ գործունեությամբ, ում հետ 2000-ականների սկզբներին մենք միասին ստեղծեցինք նաեւ մի քանի համատեղ աշխատանքներ։

Արդեն, սկսած 2003 թվականից իմ կենսագրական ուղին փոխվեց դեպի Հայաստանի պետական ֆիլհարմոնիա, իսկ հետո դեպի Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա, ուր ես աշխատեցի 18 տարի։

Այսօր էլ ես շարունակում եմ իմ արտահաստիքային գործունեությունը,«Իրավուն»-ի հետ, ինչպես նաեւ խմբագրության կողմից հրավերները կոնֆերանսներում եւ տարբեր հեռուստածրագրերում, որոնք առնչվում են այս քաղաքական-մշակութային օջախի գաղափարախոսությունների հետ ու դրանով իսկ երախտապարտ եմ «Իրավունք»-ի ողջ անձնակազմին` հանձին մեծարգո Հայկ Բաբուխանյանի։

Ուստի, սիրելի իրավունքցիներ,

Թույլ տվեք ինձ այսօր, կրկին եւ կրկին շնորհավորել Ձեզ այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ եւ մաղթել բոլորիդ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ քաղաքական, սոցիալական, իրավական, մշակույթի եւ սպորտի ասպարեզներում։

ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երաժշտագետ, լրագրող

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան