«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչպե՞ս ստացվեց, որ 100-ից ավելի մասնակից երեխաներից ամենից տաղանդավորը հենց Մարտին Մկրտչյանի տղան էր

Մշակութային

Տարօրինակ տենդենց է նկատվում՝ հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները, կարծես, տվել ու անցել են Հոլիվուդյան աստղերին:

«Իրավունք»-ը փորձեց կապ հաստատել երգի ՄԱՐՏԻՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ՝ նախ շնորհավորելու, ապա մի քանի հարց հղելու համար՝ կապված իր տղայի՝ Լեո Մկրտչյանի «Մանկական Եվրատեսիլ-2024»-ին մասնակցելու կապակցությամբ:

Երկար ջանքերից հետո՝ հեռախոսազանգին պատասխանում Դավիթ անունով մի տղամարդ, ով հավանաբար շատ անտրամադիր էր կամ՝ հոգնած, լքված, հիասթափված եւ ասում էր ՝ կապ չունի լրագրող ես, թե ով, չի կարող որեւիցէ տվյալ փոխանցել Մարտին Մկրտչյանից, ով անգամ Հայաստանում չէ: Իսկ տվյալն ընդամենը պիտի սկսվեր եւ ավարտվեր հեռախոսահամարով, որը իր մեջ չէր պարունակելու ոչ նրա վաստակած գումարի քանակը, պետեկամուտների կոմիտեին կատարած վճարումների թիվը, առողջական վիճակի մասին «անկետա», ճնշման տատանումների մասին տվյալներ եւ այլն:

Մարտին Մկրտչյանը եւ ոչ միայն նա, այլեւ շատ ու շատ հայկական էստրադան ներկայացնող երգիչներ մշտապես իրենք են դիմել լրագրողներին՝ իրենց լուսաբանելու, իրենց մասին հիշեցնելու համար, մինչդեռ այժմ անհասկանալիորեն մոռանում են դա եւ ճախրում երկնքում: Մինչդեռ եթե չլինի լրագրող-արտիստ-հասարակություն կապը, դժվար թե, դրանից որեւէ կողմը շահող դուրս գա՝ ինչքան էլ հույսները դնեն ժամանակակից տեխնոլոգիաների վրա:

Ի դեպ, «Իրավունք»-ն ընդամենը ցանկանում էր շնորհավորել եւ հաղթանակ մաղթել մեր մասնակցին, ինչն ինչ-որ Դավիթ մեզ թույլ չտվեց՝ անգամ լրագրողի այն պնդումից հետո, որ գուցե հարցնի Մարտինից եւ հետո համար փոխանցի, ինչը եւս մերժվեց:

Ի դեպ, մի երկու հարց էլ կարելի էր ուղղել Մարտին Մկրտչյանին՝ հանդիսատեսի կողմից, թե՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ 100-ից ավելի մասնակից երեխաների միջից ամենից տաղանդավորը եղավ հենց իր տղան: Ցավոք, Մարտինն այլեւս անհասանելի է լրագրողներիս համար, քանի, որ ունի Դավիթի նման «պաշտպան»:

Ինչեւէ, մենք իսկապես հաջողություն ենք ցանկանում Լեոյին եւ սպասում նրա հաղթանակին: Իսկ Դավիթին եւ Մարտինին մաղթում՝ իջե՛ք երկնքից:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. – Համաձայնեք, որ տգեղ է նման պահվածքը որեւէ հայտնի անձի կողմից, հատկապես, երբ լրագրողը ցանկանում էր գեղեցիկ լուսաբաներ ծնողի հույզերը՝ որդու եվրատեսիլյան քայլերի վերաբերյալ:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան