Երբ դերասաններն իրենց ձեռքերում բռնում են նույն գավաթը, որը 1973-ին բռնել են Իշտոյանը, Զանազանյանը` երեւի դրա մեջ մագիա կա. Մհեր Մկրտչյան

Մշակութային

«ՆՐԱՆՔ ՈՒԺԵՂ ԷԻՆ, ՆՐԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԷԻՆ, ՆՐԱՆՔ ՀԱՂԹՈՂ ԷԻՆ...»

Հայաստանում սկսվել են «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները, որը նվիրված է խորհրդային ֆուտբոլի լեգենդ, խաղացող, մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Ի դեպ, հենց լեգենդար «Սպարտակ»-ի գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն եւ ԽՍՀՄ գավաթակիր: Ֆիլմի նկարահանման համար «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է իր տաղավարից եւ մասնակցել նկարահանումներին: Սցենարի հեղինակներն են Էդուարդ Այանյանը եւ Վալերի Սահարյանը: Գլխավոր պրոդյուսերը Վալերի Սահարյանն է, իսկ ռեժիսորի աթոռը զբաղեցնում է Մհեր Մկրտչյանը: Բեմադրող օպերատորներն են Ֆյոդոր Լյասսը, Արթուր Ղարայանը, բեմադրող նկարիչը՝ Աննա Աբոլիցը, զգեստների նկարիչը` Գոհար Եղիազարյանը: Ֆիլմի լուսանկարիչներն են Էդուարդ Գրիգորյանը, Սվետլանա Սարգսյանը: Գլխավոր դերում ` Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի կերպարում հանդես է գալիս ռուս ճանաչված դերասան Եգոր Բերոեւը: Նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը եւ այլք: Ահա այս մասին էլ զրուցեցինք ֆիլմի ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

«Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» սպրոտային դրաման նվիրված է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզական փայլուն կարիերայի փուլերից մեկին: Սյուժեում, բացի ֆուտբոլային հաջողություններից, անձնական կյանքի մասին պատմող տեսարաններ կա՞ն:

— Իհարկե: Վստահ եմ, որ առանց մարդկային պատմության յուրաքանչյուր` նույնիսկ ամենալավ նկարահանած ֆուտբոլը կլիներ անհետաքրքիր: Բայց նաեւ ասեմ, որ Նիկիտա Սիմոնյանը միակ հերոսը չի: Ֆիլմը կլիներ դատարկ` առանց «Արարատի» լեգենդների:

98 տարեկան Նիկիտա Սիմոնյանն առ այսօր էլ շարունակում է զբաղեցնել Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի եւ տեխնիկական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ինչպիսի՞ն է նա առօրյա կյանքում, շփման մեջ:

— Ես հնարավորություն եմ ունեցել հանդիպել նրան Մոսկվայում, նկարահանումներից առաջ: Ինչ ասեմ... Ունի փայլուն հիշողություն... Ինչպես բնութագրում են սպորտսմեններին` շատ լավ մարզավիճակում է:

Դերասանների ընտրությունն ինչպե՞ս եք կատարել:

— Ինչպես միշտ` ընտրել տաղանդավորին, համապատասխանողին:

 —Գլխավոր դերերում ովքե՞ր են հանդես գալիս:

— Եգոր Բերոյեւը, Բաբկեն Չոբանյանը, Սոֆյա Դոնիանցը, Անահիտ Կիրակոսյանը, Լեւս Դավթյանը... Կերպարները շատ- շատ են, հիմա թվարկելն անիմաստ է:

Նկարահանումները որտե՞ղ են կատարվում:

— Երեւանում, Մոսկվայում...

Խորհրդային Միության շունչը ֆիլմում ինչպե՞ս եք փորձել հաղորդել:

— Դե` մեծ, մոտ 100 հոգանոց խումբ է աշխատում: Հուսով եմ, սխալները կլինեն մինիմումի վրա:

Այդ տարիների կոլորիտը էկրանին փոխանցելու համար ի՞նչ դժվարություններ եք փորձում հաղթահարել:

— Այն, որ շատ քիչ բան է պահպանվել, եւ օգնության պետք է հասնեն ժամանակակից տեխնոլոգիաները:

«Ոսկե Դուբլ» ֆիլմի նկարահանման կապակցությամբ «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է իր տաղավարից եւ մասնակցել նկարահանումներին: Իրերը, մարդիկ, ժամանակաշրջանը ի՞նչ զգացողություններ են արթնացնում Ձեր մեջ` ֆիլմը նկարահանելիս:

— Երբ դերասաններն իրենց ձեռքերում բռնում են այն նույն գավաթը, որը 1973-ին բռնել են Լեւոն Իշտոյանը, Հովհաննես Զանազանյանը, երեւի դրա մեջ կա շատ խորհրդավոր բան` մագիա:

Լեւոն Իշտոյանի եւ Հովհաննես Զանազանյանի դերերն ո՞ւմ եք վստահել:

— Իշտոյան` Սաշ Սուքիասյան, Զանազանյան` Լեւս Դավթյան:

Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր Արարատ 73-ի հաջողության գաղտնիքը:

— Նրանք ուժեղ էին, նրանք արժանի էին, նրանք հաղթող էին:

Անցել է 50 տարի, բայց նրանք դարձան վերջին ոսկյա սերունդը, որը ֆուտբոլային աշխարհում հայի անունը բարձր պահեց: Նրանց պես փայլուն ու տաղանդավոր ֆուտբոլիստների պակասը լրացնելու համար այսօր ինչ է մեզ պետք:

— Այդ հարցին կպատասխանի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան...

Նկարահանում եք հայ ֆուտբոլիստների մասին ֆիլմ: Դուք ֆուտբոլասե՞ր եք, հետեւո՞ւմ եք ֆուտբոլային իրադարձություններին:

— Ոչ.... Նույնիսկ գաղափար չունեմ` ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում:

Ֆիլմն ամբողջությամբ ե՞րբ պատրաստ կլինի:

— Ֆիլմը պատրաստ կլինի 2025 թվականին:

Նյութը՝ ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ

Լուսանկարները՝ Էդուարդ Գրիգորյանի, Սվետլանա Սարգսյանի, Օքսանա Մելքոնյանի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում