ՆԻԿՈԼԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՌՈՒՍԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁ ԱՆԵԼ

Վերլուծություն

Ի­հար­կե, պետք չէ մո­ռա­նալ, որ Հա­յաս­տա­նի հա­մար դե­պի Ա­րեւ­մուտք (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=296374&l=am) կան նաեւ այ­լընտ­րան­քա­յին սխե­մա­ներ: Խոս­քը` Թուր­քիա-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան մի­ջանց­քի ծրագ­րի մա­սին է, ո­րը ժա­մա­նա­կին ուր­վագ­ծում էր տխրահռ­չակ Բ­ժե­ժինս­կին՝ իր «Շախ­մա­տի մեծ տախ­տա­կում»:

­Բայց այդ մի­ջան­ցքի լի­նել-չլի­նե­լը, հաշ­վի առ­նե­լով հա­յաս­տան­յան ա­րեւմ­տա­մոլ­նե­րի առ­կա­յութ­յան փաս­տը, ներ­կա փու­լում հիմ­նա­կա­նում կախ­ված է, որ­քան էլ պա­րա­դոք­սալ հնչի, Թուր­քիա­յից: Ան­կա­րա­յի հա­մար, ի­հար­կե, դե­պի թյուր­քա­կան աշ­խարհ տա­նող մի­ջանցք ու­նե­նա­լը ե­րա­զանք­նե­րի գա­գա­թնա­կե­տե­րից է: Միայն թե դրան գնա­լով` Ան­կա­րան ընդ­հուպ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ ռազ­մա­կան բախ­ման գնա­լու ռեալ ռիս­կի է են­թարկ­վում` աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով նաեւ Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը:

Ի դեմս Ի­րա­նի, Թուր­քիան գործ ու­նի մի ու­ժի հետ, ո­րի բա­նա­կին ան­գամ ա­մերի­կա­ցի­ներն էին նա­խօ­րեին բա­րե­հա­ճել տալ եր­կու-ե­րեք աս­տի­ճա­նով ա­վե­լի բարձր դա­սա­կար­գում, քան թուր­քա­կա­նին: Ճիշտ է, նույն դա­սա­կարգ­ման մեջ Իս­րա­յե­լին տե­ղա­վո­րել էին եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում՝ ՌԴ-ից եւ ԱՄՆ-ից հե­տո, բայց ան­գամ Չի­նաս­տա­նից ա­ռաջ: Բայց թե ինչ ար­ժե իս­րա­յել­յան բա­նակն ա­ռանց ԱՄՆ-ի, տե­սա­նե­լի դար­ձավ նաեւ Ի­րա­նին հասց­ված վեր­ջին «պա­տաս­խան հար­վա­ծով», ո­րի արդ­յունք­նե­րը ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը հա­մա­ռո­րեն փոր­ձում են գտնել, բայց այս պա­հին հիմ­նա­կա­նում ֆեյ­քե­րով են փոր­ձում հա­մո­զել, թե Ի­րա­նը ինչ-որ կո­րուստ­ներ կրում է:

Ի­րա­նից զատ, Թուր­քիան «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» հար­ցում պետք է նաեւ հա­մառ կռվի մեջ մտնի Ռու­սաս­տա­նի հետ: Ռուս­նե­րը, ճիշտ է, այս պա­հին դեռ հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած են Ուկ­րաի­նա­յի ուղ­ղութ­յամբ, բայց ան­կախ այս ուղ­ղութ­յամբ ներ­կա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից (ո­րոնք եւս Ան­կա­րա­յին զգու­շա­վո­րութ­յուն են պար­տադ­րում), ռու­սա­կան փոխ­ված մի­ջու­կա­յին դոկտ­րինն ար­դեն իսկ Էր­դո­ղա­նի հա­մար լուրջ մտա­հո­գութ­յան ա­ռիթ է: Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, ան­կախ ա­մեն ին­չից, ռուս սա­հմա­նա­պահ­ներն են կանգ­նած: Հա­յաս­տա­նում է նաեւ ռու­սա­կան ռազ­մա­բա­զան: Այ­սինքն, ռազ­մա­կան կոնֆ­լիկ­տի դեպ­քում Ան­կա­րան նախ ստիպ­ված կլի­նի գործ ու­նե­նալ այս եր­կու կա­ռույց­նե­րի հետ, ան­կախ նրա­նից, թե նի­կոլ­յան պե­տութ­յունն ինչ կա­սի կամ կա­նի: Իսկ ռու­սա­կան ու­ժե­րի վրա հար­ձա­կումն ըն­կալ­վում է, որ­պես հար­ձա­կում Ռու­սաս­տա­նի վրա, ո­րի դեպ­քում պաշտ­պա­նա­կան բո­լոր մե­խա­նիզմ­նե­րը, այդ թվում՝ փո­փոխ­ված ռազ­մա­կան դոկտ­րի­նը կա­րող է միա­նալ:

Ա­մեն դեպ­քում այն, որ Թուր­քիան վե­րած­վեց ԲՐԻԿՍ-ի գոր­ծըն­կեր պե­տութ­յան, գա­լիս է եւս մեկ ան­գամ հու­շե­լու, որ ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ ու­ղիղ բախ­ման ռիս­կին, որն այդ­քան ցան­կա­լի կլի­ներ Ա­րեւ­մուտ­քի հա­մար, Էր­դո­ղա­նը ոչ մի դեպ­քում չի գնա: Այ­սինքն, «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քը» որ­քան էլ բաղ­ձա­լի է, բայց երբ դրան հաս­նե­լու լու­ծու­մը ոչ թե Հա­յաս­տանն է, այլ՝ ռուս-ի­րա­նա­կան տան­դե­մը, որ­պես ար­գե­լակ գոր­ծում է: Իսկ այդ դեպ­քում Հա­յաս­տա­նի հա­մար դե­պի Եվ­րո­պա ու­ղի մնում է Վ­րաս­տա­նը, ո­րը կա­րող է որ­պես այդ­պի­սին շատ ա­րագ փակ­վել:

Ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին այս­տեղ Նի­կո­լի ո­րո­շե­լիքն է դրված: Ան­գամ չբա­ցա­ռենք, որ նա ԲՐԻԿՍ-ի գա­գա­թա­ժո­ղո­վին ու­նե­ցավ նման կողմ­նո­րո­շում, որն էլ ա­վե­լի կա­րող է հաս­տատ­վել Ա­լիե­ւի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից հե­տո, թե պատ­րաստ է պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, եւ, ի­հար­կե, նկա­տի ու­նե­նա­լով ռու­սա­կան հար­թա­կը: Ն­ման կողմ­նո­րո­շու­մը կա­րող է էլ ա­վե­լի հաս­տատ­վել վրա­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յուն­քում: Ա­սենք, Մոլ­դո­վա­յում կա­յա­ցած եւ դեռ երկ­րորդ փու­լով շա­րու­նակ­վող ընտ­րութ­յուն­ներն էլ էին հա­մա­պա­տաս­խան ազ­դակ Նի­կո­լի հա­մար:

­Բայց այս­տեղ կա մեկ էա­կան հարց եւս. ե­թե ան­գամ են­թադ­րենք, որ Նի­կո­լը ո­րո­շի ներգ­րավ­վել տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր գոր­ծըն­թաց­նե­րի տրա­մա­բա­նութ­յան մեջ, կա­րո՞ղ է գնալ այդ քայ­լին: Այս­տեղ, թե­րեւս, հարկ է կրկին հի­շել վրա­ցա­կան օ­րի­նա­կը: Այն ,որ Վ­րաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա կուր­սի պատ­ճա­ռով ԱՄՆ-ից լրջա­գույն ռեակ­ցիա ստաց­վեց, օ­րերս հաս­տա­տեց նաեւ վրա­ցա­կան ներ­կա իշ­խող ու­ժի հիմ­նա­դիր Բր­ձի­նա Ի­վա­նիշ­վի­լին՝ պատ­մե­լով, թե ինչ­պես է ա­րեւմտ­յան երկր­նե­րից մե­կի դես­պա­նը Վ­րաս­տա­նի վար­չա­պե­տից պա­հան­ջել՝ մտնել Ռու­սաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մի մեջ՝ հար­վա­ծե­լով Աբ­խա­զիա­յին եւ Հվ.Օ­սե­թիա­յին: Այս ակ­նար­կի տակ ի­րա­կա­նում շատ խո­րը պատ­մութ­յուն­ներ կան: Ակ­նար­կը, հաս­կա­նա­լի է, ԱՄՆ-ի մա­սին է, եւ մի շարք աղբ­յուր­ներ պնդում են, որ այդ ըն­թաց­քում տե­ղի է ու­նե­ցել մին­չեւ իսկ Վ­րաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան շեն­քի զին­ված գրա­վում եւ այդկերպ վար­չա­պե­տին պա­տե­րազ­մի մեջ մտնե­լու ո­րո­շում կա­յաց­նե­լու փորձ: Ըստ աղբ­յու­րի, ե­ղել է նաեւ Վ­րաս­տա­նի վար­չա­պե­տին, Ի­վա­նիշ­վի­լու որ­դուն եւ ֆուտ­բո­լի հա­վա­քա­կա­նին տե­ղա­փո­խող ինք­նա­թի­ռի գլխին ար­հես­տա­կան վթար կազ­մա­կեր­պե­լու փորձ, ո­րը, սա­կայն, կան­խել է ռու­սա­կան ՀՕՊ-ը՝ խո­ցե­լով այդ փորձն ի­րա­կա­նաց­նող վրա­ցա­կան մար­տա­կան ինք­նա­թի­ռը: Այ­սինքն, Վ­րաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րի թե­մա­յի շուրջ ըն­թա­նում է կե­նաց-մա­հու պայ­քար, որ­տեղ բո­լոր մե­թոդ­նե­րը դար­ձել են թույ­լատ­րե­լի:

Ու պարզ հարց՝ իսկ Նի­կո­լը կա­րո՞ղ է նման պայ­քա­րի մեջ մտնել: Անձ­նա­կան հատ­կութ­յուն­նե­րը հաշ­վի առ­նե­լով՝ ոչ: Բայց ի տար­բե­րութ­յուն Վ­րաս­տա­նի` նա լուրջ ա­ռա­վե­լութ­յուն­ներ ու­նի: Պա­տա­հա­կա՞ն է, որ Ա­րեւ­մուտ­քը խնդիր է դրել Հա­յաս­տա­նի` ՀԱՊԿ-ից դուրս գա­լը կամ ռու­սա­կան ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լը: Հի­շեց­նենք՝ ՀԱՊԿ-ը «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի» կա­սեց­նե­լու պայ­մա­նագ­րա­յին դրույթ ու­նի, ո­րը գոր­ծարկ­վեց Ղա­զախս­տա­նի դեպ­քում: Ռազ­մա­բա­զան կա­րող է ի­րա­կա­նաց­նել անձ­նա­կան պաշտ­պա­նութ­յուն, ե­թե Վ­րաս­տա­նի օ­րի­նա­կով մա­հա­փոր­ձեր լի­նեն: Մ­յուս կող­մից, ԱՄՆ-ի ընտ­րութ­յու­ննե­րը եւս կա­րող են շատ բան փո­խել:

Ա­մեն դեպ­քում, կռիվն ի­րոք շատ լուրջ է: Բայց մեկ բան է հաս­տատ՝ եզ­րա­փա­կիչ փուլն ար­դեն կար­ծես թե ա­վար­տին մոտ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում