Երրորդ ուժն այլեւս իրականություն է

Վերլուծություն

Կայացավ 3-րդ ուժի հիմնադիր համաժողովը: Նախկինների ու ներկաների ազդեցությունից դուրս, իրական, բնական կերպով, շուրջ վեց կուսակցությունների ու բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ուժերով՝ ստեղծվեց նոր, լայն, հանրային քաղաքական միավորում:

Համաժողովը հատկանշական էր լեփ-լեցուն դահլիճով, ինչը փաստում էր հենց 3-րդ ուժի ձեւավորման անհրաժեշտությունը ներքաղաքական դաշտում: Գաղտնիք չէ, որ իշխանությունից ու ընդդիմությունից հիասթափված քաղաքացուն հիմա դժվար է ոգեւորել քաղաքական ինչ-ինչ ծրագրերով, եւ այսպիսի լայն զանգվածային ընդդիմադիր միջոցառում վաղուց չէր եղել:

Որքան էլ դառն է ընդունելը, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժը՝ իր առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանով, չկարողացավ հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից, ինչի համար գնացել էր խորհրդարան: Եվ ահա, խորհրդարանական ընդդիմության տապալման ֆոնին՝ վերջապես ստեղծվում է մի նոր 3-րդ ուժ, որը լուրջ հայտ է ներկայացնում ու նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանում՝ հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ:

Այո՛, հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ, որովհետեւ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ հաղթանակ տարան ո՛չ թե արեւմտյան ու գլոբալիստական, այլ ազգային ուժերը, չի բացառվում, որ հաջորդիվ հայաստանյան ներքաղաքական կյանքում իրավիճակ փոխվի: Ավելին՝ ամենեւին էլ բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի գնալ ընտրությունների՝ սեփական կաշին փրկելու ու իր արեւմտասորոսական թիմից ձերբազատվելու հույսով: Եվ, իհարկե, ինչպես ավելի վաղ զգուշացրել էինք, Արեւմուտքը, հատկապես վրացական ընտրություններից հետո՝ հեշտությամբ Հայաստանում չի նահանջելու:

«ՏԱՐՈՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻՆ…»

Ըստ էության, այսօր Հայաստանում ներքաղաքական դասավորվածությունը հետեւյալն է՝ կա իշխող ՔՊ՝ յուր մանր-մունր գրպանային արեւմտամետիկներով, մինչ այժմ ձախողված խորհրդարանական ընդդիմություն, եւ այլեւս իրականություն է այս ամենից դուրս՝ 3-րդ ուժը: Ինչպես համաժողովի ժամանակ նշեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, 3-րդ ուժը սկսելու է գրասենյակներ բացել՝ ամեն մարզում ու քաղաքում: Այսինքն՝ կա շանս եւ մարդկային մեծ ներուժ՝ ոչ միայն իրավիճակ, այլեւ եղանակ փոխելու ներքաղաքական կյանքում: Ընդ որում՝ սա տեղի է ունենում ճիշտ այն պահին, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը եւս փոխվում է, եւ աշխարհում միակ չկողմնորոշվածը մնացել է Հայաստանը: Այս առումով հետաքրքիր վերադասավորումները դեռ առջեւում են եւ անգամ հնարավոր է Փաշինյան Նիկոլը փորձի նոր՝ պրոռուսական դիմակով հանդես գալ, այսպես ասած, քաղաքական ապաստան խնդրելով ռուսամետ ուժերից:

Որքան էլ անհավանական թվա, Փաշինյան Նիկոլն իսկապես կարող է Արեւմուտքի գրկից իրեն նետել դեպի Ռուսաստանի գիրկը: Այս մասին է փաստում առնվազն այն, որ վերջին մեկ ամսում գոնե երկու անգամ նա իրեն դրսեւորել է՝ որպես ավելի շատ որպես պրոռուսական գործիչ: Փաշինյանը Մոսկվայում էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի տարեդարձին, նա ի հեճուկս իրեն բերած, պահած ու փայփայած Արեւմուտքի՝ Կազանում էր ԲՐԻԿՍ-ի շրջանակում: Այնպես որ, սարերի հետեւում չէ այն օրը, որ Արեւմուտքին հավատարիմ մնացած ՔՊ-ականները դուրս գան Փաշինյան Նիկոլի դեմ՝ դառնալով վերջինիս ընդդիմադիր: Նման իրավիճակում Նիկոլի փրկօղակը լինելու են պրոռուսական ուժերը, եթե, իհարկե, նա կարողանա մնալ այդ դաշտում՝ երդում-պատարագ ուտելով, թե այլեւս առաջվանը չէ: Իսկ այդպիսին թերեւս հենց ձեւավորված 3-րդ ուժն է, որի համահիմնադիրները ուղիղ տեքստով ասում են ու չեն թաքցնում, որ Հայաստանի ապագան տեսնում են Ռուսաստանի հետ ավելի խորը ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Այնպես որ, հարեւան երկրում իշխող «Վրացական երազանքի» հաղթանակից հետո՝ մնում է, ինչպես ՎԵՏՕ շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն է ասում, կրկնել. «Տարոսը հայկական երազանքին…»:

«ԹՈՒՅԼ ՉՏԱՆՔ` ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՐԾԱՆՎԻ»

ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը 3-րդ ուժի ձեւավորման հիմնադիր համաժողովին կոչ արեց թույլ չտալ, որ պատահական մարդիկ իշխանությունը զավթելուց հետո՝ հիմա էլ շարունակեն մեր երկրի տարածքն աջ ու ձախ հանձնել:

«Այսօր մեր խնդիրն է առաջին հերթին պահպանել ինչ ունենք, որովհետեւ այն վտանգված է: Երկրորդ՝ վերադարձնենք այն, ինչը կորցրել ենք: Շատերն ասում են՝ Արցախի վերադարձն ընդամենը գեղեցիկ բառակապակցություն է: Ո՛չ, ճիշտ եւ գրագետ քաղաքականության դեպքում, դա հնարավոր է անել: Մենք ունենք փայլուն դիվանգետներ, փորձված քաղաքական գործիչներ, պատրաստված գիտնականներ եւ կարգին, պինդ կռվող տղերք, որոնք միասին կարող են այդ հարցը լուծել եւ կլուծե՛ն, բայց նախեւառաջ մեզ պետք է ազատվել այն իշխանությունից, որն ապօրինի, արեւմտյան հեղաշրջման հետեւանքով զավթել է պետական ատյաններն ու դավաճանել ՀՀ օրենսդրությանը, Սահմանադրությանը եւ ՀՀ քաղաքացուն», - ընդգծեց Բաբուխանյանը եւ հիշեցրեց, որ խախտվել է ՀՀ Սահմանադրությունը: Այն Սահմանադրությունը, որն այդքան վախեցնում է եւ գրգռում է Ալիեւին: Ավելին՝ խախտվել է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորման որոշումը, 1992 թվականի Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը, ըստ որի, չի կարող ոչ մի տեղ նշվել Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Եվ այս շարքը կարելի է շարունակել երկար:

Հ. Բաբուխանյանի գնահատմամբ՝ իշխանությունը փոխելուն զուգահեռ՝ պետք է արդեն իսկ մտածել մեր բանակը եւ հարաբերությունները մեր դաշնակիցների հետ վերականգնելու մասին:

«Առանց դաշնակիցների, միայն մեր սեփական ուժերով, իհարկե, հնարավոր չէ լուծել այն բարդագույն խնդիրները, որոնք կանգնած են մեր առջեւ: Ոմանք սկսել են հավաքել ստորագրություններ Եվրամիությանն անդամակցելու համար եւ այլն: Երբ ասում են՝ Եվրամիություն, չեն բացատրում՝ իսկ մեր անվտանգությունն ինչպե՞ս է այն ապահովելու: Աշխարհում կա՞ մի պետություն, ազգ, տարածք, որի անվտանգությունը ԵՄ-ն կարողացել է ապահովել: Իսկ ԵՄ-ն ինքն իր անվտանգությունը կարո՞ղ է ապահովել՝ առանց Միացյալ Նահանգների: Իսկ մեր ազգային արժեքները եւ ներկայիս ԵՄ արժեքներն արդյոք համընկնում են: Դրանք հակադիր են… Միաժամանակ, տեսնում ենք, որ աշխարհում զարգանում է նոր, ուժեղ բեւեռ, որը կոչվում է ԲՐԻԿՍ: Այս մեկ ամսում սպասվում են շատ կարեւոր իրադարձություններ, եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան», - զգուշացրեց Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում