Բրիժիդ Բարդո.20-րդ դարի գեղեցկուհիներից մեկը

Հասարակություն

Բրիժիդ Բարդոն ծնվել է 1934 թվականին, Փարիզում։ Սովորել է կատակերգության ու պարարվեստի ուսումնարանում։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Վիլլի Ռոզիեի «Մանինան՝ առանց քողի աղջիկը» ֆիլմում 1952 թվականին։ Ռեժիսոր Միշել Բուարոնի «Չարաճճի աղջիկը» կինոնկարում կատարած երկրորդական դերակատարումից հետո նա հռչակվեց Մարկ Ալեգրեի «Փետրաթելով մարգարտածաղիկը»  և հատկապես Ռոժե Վադիմի «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմի շնորհիվ։ Բարդոյի լավագույն կատարումներին կարելի է հանդիպել նաև Ռենե Կլերի «Մեծ զորավարժություններ, ռեժիսորներ Կլոդ Օտան-Լարայի «Դժբախտության դեպքում», Քրիստիան Ժակի «Բաբետան գնում է պատերազմ», Ռոժե Վադիմի «Գիշերային գոհարավաճառները, «Սանձը վզին» և «Զինվորի հանգիստը», Հանրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը», Միշել Բուարոնի «Հռչակավոր սիրային պատմությունները», Յոևրի Մալլի «Անձնական կյանք»  և «Վիվա Մարիա», Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը», Միշել Դեվիլի «Արջը և տիկնիկը», Ռոբերտ Էնրիկոյի «Ռոմի պողոտան», Նինա Կոմպանեզի «Կոլին Տրուս-Շեմիսի շատ չքնաղ և զվարճալի պատմությունը», Ռոժե Վադիմի «Դոն Ժուան» և այլ կինոնկարներում։

1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։

1973 թվականին ավարտելով իր կինոկարիերան՝ սկսել է ակտիվ աշխատանք տանել կենդանիների պաշտպանության բնագավառում։ 1990-ական թթ բազմիցս հանդես է եկել Ֆրանսիայում ներգաղթյալների ավելացման և իսլամի տարածման դեմ, Նյունասեռականության և միջռասայական ամուսնությունների քննադատությամբ, ինչի պատճառով հինգ անգամ դատապարտվել է «ազգամիջյան թշնամանքի հրահրման» համար։

Նա առաջինն էր, որ Կաննի լողափին, երբ հայտնվեց բիկինիով՝ նորաձևության մեջ ազդարարելով մի նոր հեղափոխություն: Հետո արդեն դառնալու էր Ֆրանսիայի գլխավոր խորհրդանիշներից մեկի` Մարիաննայի արձանի նախատիպը: Կին, որին բնությունը չէր շնորհել դիմագծերի համաչափություն, բայց դա չխանգարեց, որ նա դառնար 20-րդ դարի գեղեցկուհիներից մեկը, ում երկրպագում էին բիթլները, 15-ամյա Բոբ Դիլանն իր առաջին երգը նրան էր նվիրելու:

Բրիջիտը միշտ ստիպված էր ապացուցել, որ բացի գեղեցիկ լինելուց, նաև տաղանդավոր է:

Բրիջիտն իր դեմքի անհամաչափությունը փորձում էր քաղարկել գեղեցիկ կազմվածքով. ժամերով քայլում էր` գլխին ջրով լի բաժակ դրած: Նրա հույսերը դասական պարի հետ էին կապված, երբ հանկարծ առաջարկ ստացավ: Առաջարկը պարի հետ կապ չուներ: Բրիջիտին առաջարկում էին լուսանկարվել «Ժարդեն դե մոդ ժունյոր» ամսագրի համար: Բրիջիտն ընդամենը 14 տարեկան էր: Հաջորդ առաջարկն էլ չուշացավ՝ այս անգամ արդեն Բրիջիտը հայտնվելու էր աշխարհահռչակ «ELLE» ամսագրի շապիկին:

Առաջարկը կար, մնում էր ծնողներին համոզել: Համոզեց: 1950թ. մայիսի 8-ին 16-ամյա ֆրանսուհին «ELLE» ամսագրի շապիկին էր:

Հայտնի ամսագրի շապիկին հայտնված աղջիկը հետաքրքրեց ռեժիսոր Մարկ Ալլեգրեին ու ֆիլմում նկարահանվելու առաջարկով  Բրիջիտից հանդիպում խնդրեց: Կրկին ընտանեկան ժողով և երկար քննարկումներ …

Ի վերջո, Բրիջիտը գնաց կինոփորձերին: Եվ չնայած այդ ֆիլմն այդպես էլ չնկարվեց, բայց այն ճակատագրական դարձավ Բրիջիտի համար: Այդ փորձերի ժամանակ էր, որ նա ծանոթացավ Մարկ Ալլեգրեի ընկերոջ` Ռոժե Վադիմի հետ, ով 3  տարի անց պիտի  դառնար Բրիջիտի ամուսինը:

Ռոժե Վադիմը այդ ժամանակ դեռ ռեժիսորի օգնական էր: 22 տարեկան երիտասարդին հիացրել էր 16-ամյա Բրիջիտի լուսանկարը  Elle-ի շապիկին: Սիրո խոստովանությունը չուշացավ, ընտանեկան ժողովը՝ ևս: Ծնողները դեմ էին այդ հարաբերություններին. Ռոժեն վարձով էր ապրում, իսկ աղջիկը թողել էր ուսումը: Ավելին, երբ ծնողները փորձեցին աղջկան ուղարկել Անգլիա` սովորելու, նա ինքնասպանության փորձ արեց: Արդյունքում` կողմերը եկան փոխզիջման ու փոխհամաձայնության՝  Բրիջիտը չի գնա Անգլիա,  բայց կամուսնանա Վադիմի հետ միայն 18 տարեկան դառնալուց հետո:1952թ. դեկտեմբերի 21-ին զույգը պսակադրվեց: Վարձով ապրող տղային ու դեռ անփորձ աղջկան Բրիջիտի ծնողները բնակարան նվիրեցին: Այդ տարին Բրիջիտի համար բեկումնային էր: Նա նաև առաջին անգամ նկարահանվել էր ֆիլմում՝ «Նորմանդական անդունդ»: Հետո էլի եղավ մի քանի ֆիլմ ու ոչ մեծ դերեր: Դերերը գնահատվեցին չհաջողված:Բրիջիտը գտավ մենեջերին, բայց աստղային ժամը դեռ կար: Այդ ընթացքում էլ Ռոժե  Վադիմը աշխատում էր իր առաջին ռեժիսորական ֆիլմի սցենարի վրա, որը դառնալու էր 1960-ականների սեքսուալ հեղափոխության ու Բարդոյի  աստղային ուղու սկիզբը:

Բրիջիտի սիրավեպերը երկար չէին տևում: Ամեն մի նոր ֆիլմ մի նոր սիրավեպ էր բերում: Հաջորդը «Բաբետտան գնում է պատերազմ» ֆիլմն էր, սիրեցյալը՝  Ժակ Շարյեն, ամուսնության պատճառը՝ Բրիջիտի հղի լինելը: Այդպես, 1960թ. Բրիջիտն ամուսնանում է Շարյեյի հետ և ծնվում է որդին` Նիկոլյան: Ամուսնությունն էլ չնպաստեց, որ միությունը երկար տևի, փոքրիկ տղայի դաստիարակությամբ էլ հայրական կողմի տատիկ-պապիկն էին զբաղվում:Այս միությունն էլ երկար չտևեց, իսկ Նիկոլյայի դաստիարակությունը Բրիջիտը վստահեց ամուսնու ծնողներին: Հերթական դերը հերթական սիրավեպն էր ծնում, չուշացավ նաև երրորդ ամուսնությունը՝ 1966-ին նա ամուսնացավ գերմանացի միլիոնատեր Հյունթեր Սաքսի հետ:Նույնիսկ միլիոնները չերկարացրեցին ամուսնության տևողությունը: 3 տարի անց այն ևս ավարտվեց: Իսկ բաժանուման պատճառը մեկ այլ տղամարդ էր՝  հայտնի պոետ և երգիչ Սերժ Գենսբուրը, ում տգեղության համար Քվազիմոդո էին կոչում: 1992թ. 58-ամյա  Բրիջիդ Բարդոն ամուսնալուծվեց իր վերջին` չորրորդ ամուսնուց` Բերնար դը Օրմելից:Առաջին  անգամ  ֆրանսիացի կինոքննադատները միաձայն ընդունեցին Բարդոյի խաղը. դերասանուհին հասել էր ողբերգության գագաթնակետին: Գագաթը պիտի դառնար նաև Բրիջիտի համար կինոաշխարհի վերջակետը: Նրա հերոսուհուն սկսեցին համեմատել հենց իր հետ, թերթերը գրում էին նրա ինտիմ կյանքի մասին, գաղտնալսվում էին դերասանուհու հեռախոսային խոսակցությունները: Բարդոն որոշեց թողնել կինոն … Բարդոն ընդամենը 39 տարեկան էր:

«Չկան իդեալական տղամարդիկ և իդալական կանայք, իսկ օրինակ՝ կենդանական աշխարհում ինձ համար իդեալական է արու դելֆինը: Նա հավատարիմ է, բարի ու  ընկերասեր: Հիմա ես հանգիստ ապրում եմ առանց տղամարդկանց: Իմ վիլլայում շուրջ 100  կենդանի կա` ոչխար, ձի, շուն, կատու, խոյեր, այծեր, նապաստակներ: Ես ձեզ հավատացնում եմ, նրանք բոլորը միասին վերցրած, ավելի քիչ անհանգստություն են պատճառում ինձ, քան մեկ տղամարդը»:  

1986թ. 52-ամյա Բարդոն բացում է կենդանիների պաշտպանության հիմնադրամը, իսկ իր 75-ամյակին Սոֆի Լորենին խնդրել էր  հրաժարվել մորթի կրելուց. նա  դա համարում էր ծննդյան ամենալավ նվերը:

Արդեն 90 տարեկան Բրիջիտն իր խաղաղ ծերությունն է ապրում Ֆրանսիայի հարավում գտնվող Սան-Տրոպեի Մադրագ վիլլայում` իր բազմաթիվ սիրելի չորքոտանիների հետ, հեռու աշխարհիկ կյանքից ու աղմուկից:

Չնայած տարիքին` Բարդոն շարունակում է մնալ նույն` բիկինով ազատամիտ կինը, ում ամենասիրելի հագուստը շարունակում է մնալ մերկությունը:

Մինչ օրս էլ նա հարյուրավոր սիրային նամակներ է ստանում:

«Մի՞թե դուք կարծում եք, թե գիշերը միայնակ անկողին մտնելիս ինձ մխիթարում է այն միտքը, 

թե աշխարհի կեսն ինձ է սիրում…  Իրականում աշխարհի կեսը ոչինչ է»:

Բրիջիտը մտածել է նաև իր հուղարկավորության մասին: Ընկերներին  խնդրել է, որ անպայման հնչի Մարիա Կալլասի կատարմամբ «Ռոմեո և Ջուլիետից» հատված:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին