«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վրաստանի ներքաղաքական կայունությունը կարևոր է նաև Հայաստանի համար. Հասմիկ Մելիքսեթյան

Ներքաղաքական
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, որոնք միասին շուրջ 38 տոկոս ձայն էին ստացել, հրաժարվում են ճանաչել պաշտոնական տվյալներով 54 տոկոս քվե ստացած «Վրացական երազանք»-ի հաղթանակը: Որոշ ընդդիմադիր առաջնորդներ արդեն հայտարարել են մանդատներից իրենց հրաժարվելու որոշման մասին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւս չի ճանաչել ընտրությունների արդյունքները։ Ավելին, օրերս նաեւ ընդդիմադիրները հանրահավաք էին անում խորհրդարանի շենքի մոտ։ «Իրավունք»-ը Վրաստանի հարցերով փորձագետ ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՑ հետաքրքրվել է, թե վրաց ժողովուրդն իրականում ո՞ր քաղաքական ուժին վստահեց իր երկրի ճակատագիրը, եւ դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա տարածաշրջանի եւ մասնավորապես՝ Հայաստանի վրա:
 
— Ընտրություններն արդեն ավարտվել են, բայց ինչպես գիտենք, ընդդիմությունը չի ընդունում ընտրության արդյունքները, եւ կրկին դուրս են գալու փողոց ու փորձելու են պաշտպանել, այսպես ասած, իրենց ձայները: Վրացական ընդդիմադիր «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ն («Ախալի», «Դրոա», «Գիրչի») եւ «Միասնության» («Միացյալ ազգային շարժում», Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») ուժերը հայտարարել են, որ չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունները եւ հայտարարել են իրենց գործողությունների պլանը։ Խորհրդարան են անցել ընդդիմության չորս հիմնական այդ կոալիցիաներն ու միավորումները, ինչպես նաեւ նախկին վարչապետի ղեկավարած կուսակցությունը: Կարող եմ նշել, որ Վրաստանն այժմ խմորումների մեջ է գտնվում եւ ժամանակը ցույց կտա, թե կողմերն ինչպե՞ս կկարողանան համաձայնության գալ կամ արդյո՞ք կկարողանան գալ այդ համաձայնությանը, թե՝ ոչ:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ ամենն ինչպե՞ս կազդի տարածաշրջանի վրա, ապա կարելի է ասել, որ ընդհանրապես, Վրաստանում եւ ցանկացած հարեւան երկրում տարատեաակ այդ իրադարձություններն ու լարվածություններն իրենց ազդեցությունն են ունենում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նաեւ մյուս երկրների վրա: Մեր պարագայում, երբ Վրաստանը մեզ համար չափազանց կարեւոր երկիր է իր ունեցած տարանցիկ նշանակության, ինչպես նաեւ մեր ռազմավարական համագործակցության այդ շրջանակներում, ապա կարելի է ասել, որ մենք շատ կարեւորում ենք Վրաստանում այդ ներքաղաքական կայունությունը, ինչը կարող է ազդել եւ որոշակիորեն դանդաղեցնել նաեւ մեր հարաբերությունների դինամիկ զարգացմանը:Թե ի՞նչն էր առաջին հերթին կանխատեսելի, ապա կարող ենք ասել այն, որ ցանկացած արդյունքի պարագայում լինելու էին այդպիսի իրավիճակներ, ինչպես նաեւ լինելու էր պայքար, քանի որ որեւէ կողմ պատրաստ չէ չասեմ զիջման, քանի որ այստեղ այնքան էլ զիջման հարց չէ, ամեն դեպքում՝ պատրաստ չէ առանց որեւէ պայքարի հանձնվել եւ առանց պայքարի ընդունել այս արդյունքները:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
 
Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան