Եգոր Բերոևը խորհրդային ֆուտբոլի լեգենդի դերում. սկսվել են «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները

Մշակութային

Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։

«Ոսկե դուբլը» նվիրված է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:

Նիկիտա Սիմոնյանը՝ խորհրդային ֆուտբոլի լեգենդ, խաղացող, մարզիչ, օլիմպիական չեմպիոնը, նշում է. «Անկեղծորեն զարմացա, երբ ինձ առաջարկեցին այս ֆիլմի գաղափարը, քանի որ շատ ժամանակ է անցել, 50 տարին հսկայական ժամանակ է։ Միակ բանը, որ կցանկանայի մաղթել, ճշմարտությունն է, որպեսզի մարդիկ այս պատմությունն իսկապես իմանան։ Նախագծի վրա բանիմաց մարդիկ են աշխատում, ես նրանց վստահում եմ։ Հուսով եմ՝ այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, ովքեր երազում են մեծ հաղթանակների մասին»։

Էդուարդ Իլոյանը, որը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է և START առցանց կինոթատրոնի համահիմնադիրն, ընդգծում է. «START ընկերության խումբը մեր գործընկերների՝ AP Cinema կինոընկերության հետ միասին, մեծ ֆիլմ է ստեղծում ոչ միայն հայրենական ֆուտբոլի պատմության լեգենդար իրադարձության մասին, այլև լեգենդար մարդու՝ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի կյանքի նշանակալից փուլի մասին, որը ոգեշնչող օրինակ է բոլորիս համար։ Դա մեծ պատիվ է։ Մենք նկարահանում ենք «Ոսկե դուբլը» լայն հանդիսատեսի համար, քանի որ ցանկացած սպորտային դրամա միշտ պատմություն է մարդկանց մասին, նրանց արժեքների, միմյանց աջակցության և միայն դրանից հետո՝ հենց խաղի մասին»։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանն էլ շեշտում է. «Այսօր շատ կարևոր է խոսել մի դարաշրջանի մասին, որտեղ մարդիկ ավելի բարի էին, կար պատվի, արդար ու արժանի պայքարի չգրված օրենք, մի խոսքով, կար հասարակ, բայց կարևոր մարդկային արժեքների համակարգ, որոնք մարդիկ հետագայում մի փոքր կորցրին և այսօր վերադարձի կարիքն ունեն։ Մեր պատմությունը հենց այդ մասին է: Բացի այդ, չի կարելի խոսել ֆուտբոլի մասին՝ չնշելով թիմի տասներկուերորդ խաղացողին՝ երկրպագուներին, որոնք մեր ֆիլմի ամենակարևոր մասն են։ Եվ, իհարկե, մեր ֆիլմը հիանալի առիթ է պատմելու մեծ մարդ ու ֆուտբոլիստ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մասին։ Նա մեծ անհատականություն է, ով հիացմունք է ներշնչում ոչ միայն ֆուտբոլասերների, այլև մարդկանց ճնշող մեծամասնության մոտ»։

Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Եգոր Բերոևը, իսկ նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Սոֆյա Դոնյանցը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Բաբկեն Չոբանյանը, Անահիտ Կիրակոսյանը, Անդրանիկ Խաչատրյանը և այլք։ Ռեժիսորի աթոռին Մհեր Մկրտչյանն է։

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանի անթիվ ձեռքբերումների թվում է «Սպարտակ» ակումբի պատմության լավագույն ռմբարկուի, ազգային առաջնության հանդիպումների լավագույն ռմբարկուի, ինչպես նաև ԽՍՀՄ առաջնությունների քառակի չեմպիոնի կոչումը: 

Չնայած իր մեծ տարիքին (98 տարեկան), Նիկիտա Պավլովիչը շարունակում է աշխատել ի շահ ռուսական ֆուտբոլի՝ զբաղեցնելով Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի և Տեխնիկական կոմիտեի նախագահի պաշտոնները: 

«Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման կապակցությամբ «Սպարտակ» ՖԱ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ ԽՍՀՄ գավաթը բացակայել է իր տաղավարից և մասնակցել նկարահանումներին։

Լուսանկարները՝ Էդուարդ Գրիգորյանի, Սվետլանա Սարգսյանի, Օքսանա Մելքոնյանի

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում