«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ազատ շփումը  լրագրողների հետ արգելելը դասական հետապնդման տարբերակ է. Տիգրան Աթանեսյան

Ներքաղաքական

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, երեկ կայացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում պարզվեց, որ դատարանը Պրոբացիայի ծառայությունից ստացել է գրություն, ըստ որի, Արմեն Աշոտյանի անվամբ ֆեյսբուքյան էջերից գրառումներ են արվել, ինչպես նաեւ նա զրուցել է լրագրողների հետ։ Արմեն Աշոտյանն իհարկե հիշեցրեց, որ երբ դատարանն իր նկատմամբ խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը, հարցրել էր, թե արդյոք շարունակվելու է հնարավորությունը լրատվամիջոցներով հոդվածներ տպագրելու, թե՝ ոչ, կարո՞ղ է պատասխանել լրագրողների հարցերին, հնարավորություն ունենալո՞ւ է դատական նիստերի դահլիճից ավտոմեքենա քայլելու ընթացքում պատասխանել լրագրողների հարցերին, դատարանն էլ դիրքորոշում էր հայտնել, որ տնային կալանքը չի կարող առավել խիստ լինել, քան կալանքը ՔԿՀ-ում: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան էջին, ապա Աշոտյանը մանրամասնեց, որ իր պաշտոնական օգտահաշվում որեւէ հրապարակում չի արվել՝ իր կալանավորման պահից ի վեր, իսկ մյուս էջը գործել է մշտապես եւ որին մուտք ունեն իրենից բացի եւս մի քանի անձ:

Այս պարզաբանումներից հետո նիստը նախագահող դատավորն ընդգծեց, որ դատական նիստերի դահլիճից դուրս ճեպազրույց տալ չի կարող, չի կարող շփվել որեւէ մեկի հետ՝ բացի պաշտպաններից, ԱԺ պատգամավորներից ու մերձավոր ազգականներից: Քաղաքացիների հետ հարցուպատասխանի հեռահար ձեւաչափը նույնպես կարող է շարունակվել:

«Որքան էլ Վահե Դոլմազյանը փորձում է իրավիճակը մեղմ ներկայացնել, սա նոր քաղաքական հետապնդման մի դրսեւորում է։ Ի՞նչ է նշանակում, որ դատական նիստերի դահլիճից դուրս Արմեն Աշոտյանը չի կարող շփվել լրագրողների հետ: Այսինքն՝ վախենում են Աշոտյանի կենդանի խոսքից եւ չեն էլ թաքցնում։ Ինքը գործից չէր խոսելու, էլ չասեմ, որ գործից խոսելու բան էլ չկա, բացի գործի քաղաքական բնույթից։ Ազատ շփումը լրագրողների հետ արգելելը դասական հետապնդման տարբերակ է»,- ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան