Ուկրաինական ուժերի վիճակը Կուրախովոյի ճակատում դարձավ կատաստրոֆիկ (Քարտեզ)

Վերլուծություն

Ռուսական ուժերը Կուրախովոյի հարավային թեւում շատ արագ Յասնայա Պոլյանա-Նովուկրաինկայ-Բագոյավլենկա գիծը գրավելով (https://iravunk.com/?p=296414&l=am), ռուսական զորքերը շարունակում են նույն հաջողությամբ զարգացնել ուկրաինական ճակատի չեղքումը դեպի հյուսիս` Կոեւրախովոյի հիմնական ուղիները Վոլչե գետից հարավ կտրելու եւ ողջ գոտին հարավից շրջապատելու համար:

Յասնայա Պոլյանան (Քարտեղում) գրավելով, այդ ուղղությամբ ռուսական ուժերը շարժվում են Կուրախովոյի մայրուղու մերջակա վերջին փոքր բնակավայրի` Ռազլիվի ուղղությամբ` թեւերից մեկով էլ դուրս գալով Մաքսիմովկայի թիկունք: Թերեւս այն իմաստով, որ այստեղ ուկրաինական պաշտպանությունը մի փոքր ավելի պատրաստված է, եւ Նովոուկրաինկայից գրոհող ռուսական ուժերը մի փոքր հետ են մնում` թուլացնելով Ռազլիվի ուղղությամբ գրոհող ուժերի աջ թեւը: Իսկ դա խանգարում է ավելի արագ առաջընթացին:

Ամեն դեպքում, Ռազլիվի հատվածում ռուսները հաղթահարել են հակատանկային պաշտպանական բնագծերից մեկը, որը, սակայն, թեեւ կառուղված էր «վիշապի ատամներով», սակայն ոչ ոք չի հսկել (սա եւս խոսում է ուկրաինական ուժերի խիստ անբավարարության մասին այս հատվածում): Արդյունքում, օրվա երկրորդ կեսի դրությամբ ռուսները Ռազլիվից մոտ 6 կմ-ի վրա էին, եւ մեծ հավանականությամբ արդեն վաղը կգրոհեն այն` դուրս գալով Բոգատիր-Կոստանտինապոլ հատված` Վոլչեի հարավային ափին: Իսկ այն, որ ուկրաինական պաշտպանությունն այս հատվածում, ինչպես եւ սպասվում էր, արդեն գրեթե լիովին փլուզված է, հասկանում են անգամ ուկրաինական փորձագետները:

Սրանից զատ, կան նաեւ խոսակցություններ, որ Սիրսկին շտապ Եվրոպայից կանչել է այդ մի քանի նոր բրիգադներ, որոնք վերապատրաստվում և վերազինվում էին այնտեղ: Խոսքը չորս բրիգադների մասին է, որոնք, ենթադրաբար, թեեւ արդեն Կուրախովոյի հարավային թեւի մարտերին չեն հասնի, եւ դրանք կտեսակայվեն Վոլչեի հյուսիսային հատվածում` Սելիդովոյի գոտուց այս ուղղությամբ հարձակման եւ Կուրախովոյի գոտու շրջապատման օղակի փակվելու նպաստելու համար: Բայց եթե անգամ այդպես է, եւ հասցնեն (այս հատվածում էլ ռուսները բավականին արագ հարձակվում են դեպի Վոլչե գետի հյուսիսային հատված), ապա դա կարող է միայն նոր խնդիրներ ստեղծել: Նախ, ռուսական ուժերը կարող են գետանցել Վոլչեն, եւ այդ դեպքում ուկրաինական ուժերը, այդ չորս բրիգադներով հանդերձ կհայտնվեն երկկողմ հարվածի տակ:

Երկրորդը. այդ բրիգադները Ուկրաինայի ռազմավարական ռեզերվներն էին` նախատեսված ձմեռային մարտերի համար: Եթե դրանք հիմա ստիպված են հանել մարտադաշտ, ապա Ուկրաինան պարզապես զրկվելու է ռազմավարական ռեզերվներից, ինչն իրեն զգացնել կտա բոլոր ռազմաճակատներում: Առավել եւս, ուկրաինական բանակի ներկա կորուստների եւ ահավոր չափերի դասալքության պարագայում (ուկրաինական աղբյուրները խոսում են օրական երկու գումարտակի հասնող թվերի մասին)։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում