«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՆՇԱՆԱՎՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԱՐՁԱԿԱԳԻՐ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 149-ԱՄՅԱԿԸ։

Մշակութային

Հոկտեմբերի 30-ը, հայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական ֊հասարակական անվանի գործիչ, հրապարակախոս, մեծ հայ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ծննդյան օրն է, 149֊ամյակն է լրանում։

Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը Գյումրիում էր։ Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն ֊թանգարանում նշվեց մեծ բանաստեղծի տարեդարձը ։ Թանգարանի աշխատակիցները, մտավորականներ նախ ծաղկեդրման արարողություն կատարեցին մեծ հայի Վարպետի հուշարձանի մոտ, որը գտնվում է Գյումրիի Դրամատիկական թատրոնի դիմաց։ «Հանդիպում մեծ վարպետի հարկի տակ». այս խորագրով կայացավ միջոցառումը, բանախոսներն էին ՇՊՀ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Մարիետա Խաչատրյանը, գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը։ Նրանք հետաքրքիր դրվագներ ներկայացրեցին մեծ Վարպետի կյանքից։ Միջոցառմանը ներկա էին նաև Հառիճավանքի «Թրբանճյան» ընծայարանի սաները, պատահական չէ, որ նրանք ներկա էին, Ավետիք Իսահակյանը ևս սովորել է այդ ընծայարանում, ցավոք այս մասին նրա կենսագրականում նշված չէ։ Թանգարանում իսկապես զգացվում էր վարպետի շունչը, այստեղ են տան բոլոր իրերը, կահ ֊կարասին, թոնիրը, որի մեջ մայրը լավաշ է թխել։

Վարպետին նվիրված միջոցառումը եզրափակվեց հայկական ավանդական ղափամայի պատրաստմամբ ու տեղում այցելուներին հյուրասիրմամբ։ Թանգարանի տնօրեն տիկին Կարինե Վիրաբյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց բոլոր ներկաներին ու նշեց, որ արդեն պատրաստվում են հաջորդ տարվա անելիքներին, քանի որ հաջորդ տարին հոբելյանական է լինելու մեծ հայի համար, կլրանա ծննդյան 150֊ամյակը։ Հավելենք, որ այսօր Երևանում գործող Ավետիք Իսահակյանի տուն ֊թանգարանում կայացել է մեծ բանաստեղծին նվիրված «Ավո, կնուտը գցեմ» գրքի շնորհանդեսը, որը հուշապատում է։ Գրքում տեղ են գտել Վարպետի մասին ժամանակակիցների հուշերն ու հումորային պատմությունները, նրա մասնակցությամբ հետաքրքիր ու զվարճալի դրվագներ։ Գիրքը կազմել է Ռուզաննա Մեսրոպյանը, նա վարպետի տուն ֊թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչն է, նա հավաքել է 42 հեղինակների հուշեր։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան