«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում

Թեմա

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում:

Նախաձեռնությամբ առաջարկվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը պահպանել այն պահեստազորայինների համար, որոնք կրկին պայմանագրային զինծառայության կանցնեն պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում, սակայն ոչ ավելի, քան փոխգնդապետ կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնում նշանակվելու պայմանով: Իսկ նույն կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված այլ զորամասերում փոխգնդապետ կոչումային դասակարգումից բարձր կոչումային դասակարգմամբ զինվորական պաշտոնի նշանակվելու կամ պաշտպանության նախարարի հրամանով չնախատեսված այլ զորամասում ծառայության նշանակվելու կամ զինծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու դեպքում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է:

«Նախատեսվում է նաև նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարեցնելու իրավունք սահմանել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված, ՀՀ ԶՈՒ մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար և սահմանել այդպիսի զորամասում այլ պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը՝ ներառյալ այդ իրավունքի դադարեցման դեպքերը»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Նախագծով կհստակեցվեն նաև զորահավաքային զինվորական ծառայությունից կամ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինծառայությունից, վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմանները, վերահաշվարկի դիմելու ժամկետները:

Նախաձեռնությունը վերաբերում է այն զորամասերին, որտեղ կա կադրային ռեսուրսի համալրման հրատապ խնդիր:

«Զորամասեր կան, որ ուղղակի համալրումը, կարելի է ասել, հրատապ բնույթ է կրում: Բացի դրանից՝ սա խրախուսական նորմ է պահեստազորում գտնվող մեր այն սպաների և շարքային կազմի համար, որոնք որոշակի սահմանային տարիքը դեռ չեն հատել և ծառայության համար պիտանի են, և անցել են երկարամյա կենսաթոշակի, վերադառնան ծառայության, ծառայեն այն զորամասերում, որոնք մենք մատնանշում ենք, ստանալ և՛ կենսաթոշակ, և՛ աշխատավարձ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան