«Իրավունք» թերթի տպագիր համարներ

100 դրամանոց կամ մի ավինյանական քյանդրբազություն

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել են քաղաքպետարանի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong եւ GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը։

Նախ անդրադառնանք մետրոյին եւ ընդգծենք արդեն իսկ գոյացած հերթերի մասին, որոնք առկա են: Բանն այն է, որ այդ համակարգը դեռ ծանոթ չէ հասարակությանը ու պիկ ժամերին՝ առավոտյան, երեկոյան, առաջացնում են աննկարագրելի հերթեր, քանի, որ շատերը դեռ օգտվելու, եւ այն կիրառելու ձեւերը չգիտեն:

Ինչ վերաբերեւմ է հասարակական տրանսպորտին. շատերի համար անհասկանալի է դառնում հեռախոսային հավելվածներով երթեւեկելու ձեւը: Ընդունենք, որ հասարակական տրանսպորտից օգտվում են հասարակության միջին խավը՝ ուսանողներ, աշխատողներ եւ թոշակառուներ: Ուսանողների պարագայում մի քիչ հեշտանում է խնդիրը, քանի, որ երիտասարդների համար ընկալելի է հեռախոսային հավելվածներով գործողություններ կատարելը, սակայն սա էլ ունի իր կողմից առաջացվող պրոբլեմներ՝ հեռախոսի մարտկոցի անջատվելը, ինտերնետի բացակայությունը կամ՝ ինտերնետի թույլ լինելու հետեւանքով դանդաղ աշխատելը: Նման դեպքերում ի՞նչ պետք է անի ուսանողը, ինչպե՞ս պետք է վճարի ուղեվարձը: Ինչպես ասացինք, այն ինտերնետով, որը Հայաստանում այդքան էլ վստահելի չի կարելի համարել, քանի, որ ամեն րոպե այն կարող է անջատվել հոսանքի տատանումների կամ անջատումների պատճառով: Չէ՞ որ ինտերնետը պետք է լինի երկկողմանի՝ ուղեւոր-բանկ: Ի՞նչ կլինի այդ դեպքում՝ կրկին հերթեր, հրմշտոց, նյարդայնացած ուղեւորներ:

Անցնենք թոշակառուներին. ինչպե՞ս պետք է տարեց թոշակառուն օգտվի հեռախոսային հավելվածից, երբ շատերն անգամ պատկերացում չունեն, թե ինչպես է միանում ինտերնետը եւ անջատվում:

Ստացվում է, որ քաղաքապետարանն ամեն բան անում է, որ անհարամարավետություն ապահովի ուղեւորին, ով առանց այն էլ մի կերպ է զսպում իր նյարդերն այս ծանր սոցիալ իրականության մեջ ու մի կերպ քարշ տալիս գոյը՝ օրվա հացի գումար վաստակելով:

Ինչեւէ, անցնենք 100 դրամանոցներին. ինչպես արդեն գիտենք, օրենքով է նախատեսված՝ օգտվել հանրային տրանսպորտից բացառապես 100 դրամանոցներով: Այսինքն, եթե չես հացրել գումարդ դարձնել 100 դրամանոց ՝ գնա ոտքով, համ էլ առողջարար է: Իսկ եթե գտնվել ես առավել հնարամիտ ու հասցրել ես գնել մոտավորապես 5000 դրամի 100 դրամանոց, որպեսզի ողջ ընտանիքիդ ապահովես բաղձալի կոպեկով, ապա հարց. արդյո՞ք Կենտրոնական բանկն ի վիճակի է ապահովելու բնակչության կողմից այդչափ պահանջվող եւ սպառվող 100 դրամանոցները: Արդյո՞ք կա բավարար չափի 100 դրամանոցներ շրջանառության մեջ:

Նշենք, որ այս պահի դրությամբ 100 դրամ անվանական արժեքով մետաղադրամների զանգվածը կազմում է շուրջ 3.46 մլրդ դրամ կամ 34.600.000 հատ (1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ)։ Ինչպես կասեր դասականը՝ «Աշտուշ...», սակայն, եթե մարդն օրական տեղաշարժվում է մի քանի ուղղությամբ՝ 3-4 անգամ, երբեմն չնախատեսված ու ամեն ընտանիքում կա միջին հաշվարկով չորս անձ, ապա հասարակ թվաբանություն է, այդ եղած 100 դրամանոցները պարզապես չեն բավարարելու միջին հաշվարկով կատարված ուղեւորների քանակի հետ: Կրկին կանգնում ենք քաոսային իրավիճակի առաջ:

Կատարենք պարզ հաշվարկ. միջին աշխատավարձը կազմում է 120,000 դրամ: Տրանսպորտի բոլոր միջոցներից օգտվելու համար քաղաքապետարանը հետեւյալ առաջարկն է անում՝ 880 դրամ կարժենա մեկ օրվա տոմսը, 4800 դրամ՝ 7 օրվա տոմսը, 8800 դրամ՝ 30 օրվա փաթեթը, 23600 դրամ՝ 90 օրվա համար, իսկ մեկ տարվա համար՝ 88.000 դրամ: Վերջին երեք տարբերակների դեպքում ուղեւորությունը կլինի անսահմանափակ: Օրական տոմս՝ 280 դրմ. 90 րոպեի համար: Մեկ եւ յոթ օրվա տոմսերի դեպքում կա սահմանափակում՝ համապատասխանաբար 8 եւ 30 երթեւեկում:

Ու սա անում են այն մարդիկ, ովքեր իբրեւ թե պայքարել էին 150 դրամի թանկացման դեմ: Տպավորություն է, որ իշխանությունն ու Քաղաքապետարանն ամեն բան անում են անհարամարավետություն պատճառելու, ավելի բարդացնելու ուղեւորի տեղաշարժը, քան հակառակը, ու սա դեռ սկիզբն է:

Հիշենք կարմիր գծերը, որն, իբրեւ թե, պետք էր թեթեւացներ քաղաքի ծանրաբեռնվածությունը եւ հեշտացներ կայանատեղի գտնելու հարցը: Արդյունքում, բնականաբար, ոչինչ չփոխվեց, փոխարենը քաղաքացին վճարում է 100 անգանից ավելի գումար կայանելու համար, սակայն եթե բախտը բերի ու դատարկ տեղ գտնի:

Խցանումների մասին անգամ խոսելն ավելորդ է, քանի որ խցանումների բալերը արդեն Երեւանում հասնում են 10 աստիճանի: Իսկ եթե անձրեւ կամ ձյուն է գալիս, նշանակում է քարանալ ու այլեւս չերթեւեկել, քանի որ Երեւանը վերածվում է Վենետիկի:

Վերադառնանք հանրային տրանսպորտին. այսպիսով, բախտավոր կհամարվի այն անձն, ով նախ կկարողանա առավոտյան եւ երեկոյան ժամերին խցկվել տրանսպորտ, սպասել ու հեռախոսով վճարում կատարել՝ հույս ունենալով, որ ինտերնետը սպառված չի լինի եւ արագ կաշխատի, հակառակ դեպքում՝ պետք է այդ նեղ պահին մի հատ էլ գրպանում 100 դրամանոց գտնի, որպեսզի վերջապես մուտք գործի տրանսպորտ, կանգնի կես ոտքի վրա, շնչի-արտաշնչի դիմացինի դեմքին ու երջանիկ եւ հաղթանակած կեցվածքով, դիմացիններին հրելով իջնի ավտոբուսից: Հետեւաբար, եթե քաղաքացին անցնի այս բոլոր ռուբիկոններն, ուրեմն՝ ինքը հերոս է ու անպարտելի այլեւս բոլոր հարցերում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան