«Փաստ». Բա որ «շեֆը» զայրանա

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ բացահայտորեն ՔՊ-ի շահերն սպասարկող, ինչպես հենց քպականներն են ասում՝ «քաղաքական թիմի անդամ» Անահիտ Մանասյանը չի կարողանալու գոնե հավուր պատշաճի կատարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դերը, պարզ էր առաջին իսկ վայրկյանից, երբ հայտնի դարձավ նրան այդ պաշտոնում նշանակելու մասին: Ու խնդիրը անձը չէ, «թիմի անդամ» ով էլ լիներ, նույնն էր լինելու: Սակայն Անահիտ Մանասյանի պաշտոնավարումը եկավ ապացուցելու, որ նա չի կարողանում ապահովել իր պաշտոնը կրելու ձևական կողմն անգամ: 

Ավելին, ժողբանահյուսությունն այդ պաշտոնը ներկա իշխանությունների օրոք կնքել է ՆԻՊ (Նիկոլի իրավունքների պաշտպան) կամ ՔՊԻՊ (ՔՊ-ի իրավունքների պաշտպան): Բայց նա շարունակում է նոր «նվաճումներ» գրանցել, ինչպես երեկ: Լրահոսից ու իրավապաշտպանների ահազանգումներից հայտնի է, որ ոստիկանությունն ու ռեպրեսիվ օրգանները, «ապօրինի զենքի մասին» ակնհայտորեն շինծու «օպերատիվ տվյալներով», ավելի ճիշտ՝ դրանց անվան տակ, վերջին օրերին ազատությունից զրկել էին ՀՀ 9 քաղաքացու, որոնք, տարօրինակ «պատահականությամբ», ընդդիմադիր ակտիվ երիտասարդներ են: 

Երեկ մի խումբ հայրենակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիել յանը, բողոքի ակցիայով եկել էին ՄԻՊ-ի «դուռը», ինչպես ասվում է: Իսկապես էլ՝ ոստիկանական կամայականությամբ մարդիկ են ձերբակալվում, մեկը չի, երկուսը չի, իսկ ՄԻՊ-ի ձայնն անգամ չի լսվում: Մարդիկ էլ, բնականաբար, եկել էին ննջած կառույցն արթնացնելու համար: Բայց պարզվեց՝ ՄԻՊ-ի լռությունը դեռ «վերջը» չի: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվեց... լրագրողների ներկայությամբ հանդիպել բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ: Չէ, լուրջ. մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնող անձը խուսափում է... լրատվամիջոցներից, լրագրողների ներկայությամբ մարդկանց հետ հանդիպելուց: 

Հայաստանում ՄԻՊ-ի պաշտոնում տարբեր գործիչներ են եղել, բայց առաջին անգամ ենք տեսնում մեկին, որ խուսափում է հրապարակայնությունից: Ռեժիմի բնույթն այնպիսին է, որ դրա ներկայացուցիչները անգամ իրենց պաշտոնից ուղղակիորեն բխող բաներից են խուսափում. բա որ «շեֆը» զայրանա՞: Ցավն այն է, որ «Նիկոլի Հայաստանում» իրավական տեսանկյունից անկախ մարմիններ են արդեն «շեֆի» զայրանալուց վախենում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում