«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս մարդիկ իրենց թույլ են տվել մտնել քաղաքականության մեջ եւ Ինեկոբանկը վերածել գործիքի. Չախալյան

Ներքաղաքական
Նիկոլի քաղաքական ճնշումների գործիքներից է նաև ընդդիմախոսների հաշիվների կալանավորումը։ 2022-ին, երբ Նիկոլի հրաժարականի պահանջով ստորագրություններ էինք հավաքում, ԴԱՀԿ-ը կալանք դրեց հաշիվներիս վրա, իբրև թե Արարատ բանկին ունեցած (չունեցած) 7 մլն դրամ պարտքիս համար։
Հետագայում պարզվեց, որ Արարատ բանկն այս պարագայում մեղք չուներ, ուղղակի իշխանություններն օգտագործել էին Արարատ բանկի անունը, իրենց քաղաքական հետապնդումն արդարացնելու համար։
 
2023-ից կալանքներս հանվեց, բայց ինձ պատճառած դժվարությունների ու վնասների համար պատաախանատվություն ոչ ոք չկրեց։ Այս ընթացքում էլի շատ են փորձել նույն ձեռագրով, բայց ոստիկանության կողմից ապօրինի տուգանքների հիման վրա հաշիվներս կալանավորելուց զատ, այլ բան չէին կարողանում մտածել, կալանքներ, որոնք շատ արագ հանում էի։
 
Հիմա վերջին 2 ամսին «ձևը գտան»։ Գործին խառնել են Inecobank CJSC -ին։ Ճիշտն ասած, երբ բացահայտեցի խնդիրը, չուզեցի միանգամից բարձրաձայնել, թույլ տալով հնարավոր թյուրիմացություն տարբերակը, մտածում էի դժվար ինեկոն քաղաքականության մեջ քիթը խոթի։ Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակում կոնկրետ վնասներ էի կրում, ամեն դեպքում, գնացի խնդիրը որպես թյուրիմացության վերացում լուծման ճանապարհով։
 
Երեկ վերջապես ստացա դիմումիս այդքան երկար սպասված պատասխանը, դիմումիս մերժումը և մերժման «պատճառը» հերթական կեղծիքի վրա հղում անելը, իմ մոտ եղած հիմնավոր կասկածները վերածեցին համոզման՝ Inecobank-ը դարձել է՝ Արցախը հանձնած, այլասերվածությունը և թմրամոլությունը երիտասարդության շրջանում տարածող իշխանությունների ձեռքին գործիք։
 
Այսօր արդեն հստակ կարող եմ ասել, որ Inecobank CJSC-ը չարաշահել է իր դիրքերը և կեղծ տեղեկություններ է փոխանցել ARCA համակարգին, Inecobank-ի կեղծ տեղեկության հիման վրա ARCA համակարգն ինձ դասակարգել է։ Որի հետևանքով ես կրել ու կրում եմ դժվարություններ և վնասներ։
 
Inecobank-ի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը, խորհրդի անդամներ Կարեն Սաֆարյանը, Աշոտ Ավետիսյանը, Արեն Նալթակյանը և «անկախ» անդամ Դմիտրո Տոլստիկը չեն կարողանալու ստվերում մնալով բանկը դարձնել ճնշման գործիք։ Իմ դեպքն այդ դեպքը չէ, եթե վնասում ես Վահագն Չախալյանին, ուրեմն՝ պատրաստ եղիր պատասխանատվություն կրելու՝ այսօր, վաղը և ընդմիշտ։
 
Հ.Գ.- Այս մարդիկ իրենց թույլ են տվել մտնել քաղաքականության մեջ և Ինեկոբանկը վերածել գործիքի։ Մենք ստիպված և իրենց և բանկին կվերադարձնենք իրենց լիազորությունների շրջանակ», - գրել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:
Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան