«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ջազը և դասականը՝ նոր շնչով. Դենիս Մացուևը՝ երկու համերգներով Երևանում

Մշակութային

Նոյեմբերի 8-ին և 9-ին ժամը՝ 19:00 «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվում է բացառիկ երաժշտական իրադարձություն. համաշխարհային ճանաչում վայելող դաշնակահար Դենիս Մացուևը վերադառնում է Հայաստան՝ ներկայացնելու իր անմոռանալի կատարումները։

Նոյեմբերի 8-ին Մացուևը կներկայացնի իր նշանավոր հեղինակային ծրագիրը՝ «Դասականը և ջազը», որն արդեն նվաճել է երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր բեմերը, ներառյալ Փարիզի Շանզ Էլիզեն, Մոսկվայի Մեծ թատրոնը և Վիեննայի Մուզիքֆերայնը։ Այս բացառիկ համերգային երեկոն միավորում է ջազի և դասականի հզոր ուժը՝ ստեղծելով եզակի երաժշտական մթնոլորտ, որը պարզապես չի կարելի բաց թողնել։ Մացուևի հետ բեմում հանդես կգան ինչպես դասական, այնպես էլ ջազային ու ժողովրդական երաժիշտներ, որոնք միասին կստեղծեն անզուգական մթնոլորտ։

Նոյեմբերի 9-ին Մացուևը հանդես կգա մենահամերգով՝ ներկայացնելով Լիստի, Բեթհովենի, Չայկովսկու և Պրոկոֆևի սիրված ստեղծագործություններից։ Սա նոր էջ է Մացուևի կատարողական արվեստում և խոստանում է նվաճել երևանյան հանդիսատեսի սրտերը։ Մացուևը բազմիցս նշել է, որ Երևանը իր սիրելի քաղաքներից է որտեղ նա մշտապես մեծ սիրով վերադառնում է։ Այս անգամ էլ արտիստը պատրաստ է ներկայացնել հայ հանդիսատեսին անմոռանալի կատարումներ՝ վերահաստատելով իր տաղանդի և սրտի կապը Երևանի հետ։

Շտապեք տոմսերը ձեռք բերել հետևյալ հարթակներից՝

tickets.hayafest.com

tomsarkgh.am

ticketon.am/ru/event/Denis_Matsuev_Jazz

Տեղեկությունների համար զանգահարել՝ +374 77 805687

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան