Քաղաքապետարանը խոստովանեց զանգվածային եւ խոշոր հանցագործության մասին

Հասարակություն

Ե­րե­ւա­նի բնակ­չութ­յան գլխին հեր­թա­կան օյին­բա­զութ­յու­նը սար­քե­ցին՝ 100 դրա­մա­նոց­նե­րի կրի­զիս ան­վան տես­քով: Բա­նն այն է, որ ար­դեն 100 դրա­մա­նոց­նե­րի բիզ­նես է ա­ռա­ջա­ցել՝ «կվա­ճա­ռեմ 100 դրա­մա­նո­ցը 150-ով» տես­քով:

Այն, որ նի­կոլ­յան խուն­տա­յից եւ դրա մաս­նիկ ա­վին­յա­նա­կան թի­մից ու­րիշ բան սպա­սել չէր էլ կա­րե­լի, ար­դե­ն ա­վե­լի քան վեց տա­րի հա­մոզ­վել եւ հա­մոզ­վում ենք: Բայց այս ան­գամ այդ մա­սին չէ խոս­քը, ոչ էլ ա­վին­յա­նա­կան այս հեր­թա­կան «հան­ճա­րե­ղութ­յու­նը» ա­վե­լորդ ան­գամ քննա­դա­տե­լու: Պար­զա­պես ու­շադ­րութ­յուն դարձ­նենք մեկ պարզ փաս­տի ա­ռաջ:

Այս­պես, քա­ղա­քա­պե­տա­րանն այս օ­րե­րին պաշ­տո­նա­պես հայտ­նում է, թե օ­րա­կան որ­քան մուտ­քեր են ե­ղել այս նոր հա­մա­կար­գի ան­ցու­մից հե­տո, եւ թե դա որ­քա­նով է ա­վել մինչ այս ան­ցու­մը ե­ղած վի­ճա­կից: Օ­րի­նակ. «Նո­յեմ­բե­րի 2-ին «Եր­եւա­նի ավ­տո­բուս» ՓԲԸ-ի կող­մից հա­վա­քագր­վել է 23 192 300 ՀՀ դրամ, ո­րից 5 083 700-ը վա­լի­դա­տոր­նե­րի մի­ջո­ցով (բջջա­յին հա­վել­ված QR, թղթա­յին QR): Իսկ դրա նա­խորդ շա­բաթ օ­րը՝ հոկ­տեմ­բե­րի 26-ին, մինչեւ նոր վճար­ման պայ­ման­նե­րին անց­նե­լը, հա­վա­քագ­րում­նե­րը կազ­մել են 18 250 000 ՀՀ դրամ»։

­Նույն բա­նի մա­սին էր ե­րեկ խո­սում նաեւ փոխ­քա­ղա­քա­պետ Սու­րեն Գ­րի­գոր­յա­նը: Թե՝ Եր­եւա­նում տրանս­պոր­տից օգտ­վե­լու հա­մար հա­վա­քագր­ված գու­մա­րը շա­բաթ եւ կի­րա­կի օ­րե­րին 5 եւ 4 մլն դ­րա­մով բարձ­րա­ցել է: Ու այս­տեղ շատ պարզ հարց է ծա­գում՝ իսկ ին­չի՞ հաշ­վին են օ­րա­կան մուտ­քերն ա­վե­լա­ցել: Ընդ ո­րում՝ ոչ աշ­խա­տան­քա­յին օ­րե­րին՝ աշ­խա­տան­քա­յին ուր­բա­թի հետ հա­մե­մա­տած 4-5 մի­լիո­նով, ո­րը հիմք է տա­լիս են­թադ­րել, որ աշ­խա­տան­քա­յին օ­րե­րին այդ աճն ա­վե­լի մեծ կլի­նի: Ե­թե փոխ­վել է ըն­դա­մե­նը վճար­ման կար­գը, այ­սինքն, որ գու­մա­րը վա­րորդ­նե­րի ձեռ­քով չի անց­նում, ա­պա ա­ռա­ջին եւ ա­մե­նա­հա­վա­նա­կան վար­կա­ծը դառ­նում է սա՝ մինչ այս օ­րա­կան մի 5-6 մի­լիո­նի չափ գու­մար գո­ղա­նում էին, եւ հի­մա, երբ փողն ու­ղիղ վա­րոր­դի ձեռ­քով չի անց­նում, չեն կա­րո­ղա­նում գո­ղա­նալ: Այ­սինքն, քա­ղա­քա­պե­տա­րա­նի այդ խրոխտ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե այս­քան-այս­քան մուտ­քերն ա­վե­լա­ցել են, ի­րա­կա­նում պետք է հաս­կա­նալ այս են­թա­տեքս­տով՝ նոր հա­մա­կարգ ներդ­րե­ցինք, որ գո­ղութ­յան դեմն առ­նենք: Ե­թե այլ բա­ցատ­րութ­յուն ու­նեն, ու­շա­դիր կլսենք: Իսկ մինչ այդ, ա­ռաջ գնանք այդ վար­կա­ծով՝ հա­մա­կար­գի հիմ­նա­կան ֆունկ­ցիան կամ ֆունկ­ցիա­նե­րից մե­կը գո­ղութ­յան դեմ առ­նելն է:

Ըստ այդմ, նախ՝ քա­ղա­քա­պե­տա­րա­նի այդ բո­լոր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը պետք է ըն­կա­լել` որ­պես շատ խո­շոր զանգ­վա­ծա­յին հան­ցա­գոր­ծութ­յուն­նե­րի մա­սին ա­հա­զանգ: Ըստ այդմ, տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ նման փաստ ֆիք­սե­լով, մայ­րա­քա­ղա­քա­յին իշ­խա­նութ­յուն­նե­րը դի­մեին նաեւ ի­րա­վա­պահ­նե­րին՝ խնդրե­լով պար­զել տե­ղի ու­նե­ցա­ծը եւ մե­ղա­վոր­նե­րին պատ­ժել: Կա­նե՞ն, այս­տեղ ար­դեն լուրջ կաս­կած­ներ ու­նենք: Նախ այն, որ շար­քա­յին վա­րոր­դը «առ­յու­ծի կաթ չի խմել», որ իր գլխին նման մեծ փո­ղեր գրպա­նի, են­թադ­րե­լի է: Այ­սինքն, որ այդ փո­ղե­րը բախշ­վել են մին­չեւ վե­րեւ­նե­րը՝ ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է: Իսկ որ գո­ղութ­յան դեմն «առ­նում» են քա­ղա­քաց­ի­նե­րի նյար­դե­րի հաշ­վին, դա ար­դեն իսկ հա­սա­րա­կութ­յան հան­դեպ եւս մեկ հան­ցանք է:

­Հա­ջոր­դը. բայց ին­չո՞ւ ստեղծ­վեց նման հա­մա­կարգ, ո­րի ժա­մա­նակ վա­րորդ­նե­րը հան­գիստ կա­րող են գո­ղա­նալ: Ե­րե­ւի հաս­կա­նա­լի է. ժա­մա­նա­կին հա­մա­կար­գը մաս­նա­վոր էր, իսկ մաս­նա­վորն ինքն ի­րե­նից չի գո­ղա­նա: Եվ փո­խա­նակ դա կար­գա­վոր­վեր, մաս­նա­վո­րին դուրս մղե­ցին՝ ողջ տրանս­պոր­տը կենտ­րո­նաց­նե­լով «պե­տա­կան սե­փա­կա­նութ­յան» տակ: Դա էլ կա­րե­լի է «հաս­կա­նալ». շատ իշ­խա­նա­վոր­նե­րի «ման­կութ­յան բյու­րեղ­յա ե­րա­զանք­նե­րից» էր խո­շոր «գծա­տեր» դառ­նա­լը: Միայն թե լավ չէին հաս­կա­նում, որ «գծա­տեր» լի­նե­լու հա­մար էլ է մի քիչ խելք պետք, հա­կա­ռակ դեպ­քում ա­մեն բան կտաս-կա­վի­րես: Ու այդ վի­ճա­կին հա­սավ տրանս­պոր­տը. խնդի­րը միայն ու­ղե­վարձ գո­ղա­նա­լը չէ, կա­րող են գո­ղա­նալ շատ այլ բա­ներ՝ վա­ռե­լի­քից սկսած, պա­հես­տա­մա­սե­րով վեր­ջաց­րած: Վեր­ջա­պես, վա­րոր­դը պար­զա­պես «թքած ու­նի» մե­քե­նա­յի ֆի­զի­կա­կան վի­ճա­կի վրա. տերն ին­քը չէ, որ մտա­ծի: Այ­սինքն, կա­րող ես փո­ղեր ծախ­սել, մե­քե­նա­ներ բե­րել, բայց նրանք այն­քան շուտ շար­քից դուրս գան, որ գինն էլ չհա­նեն: Ճիշտ է, դա կա­րող է նաեւ չի­նով­նի­կութ­յա­նը չհե­տաքրք­րել՝ «ա­մեն մեկն ի­րենն ա­ռավ-թռավ» տար­բե­րա­կով: Բայց վեր­ջում այդ ա­մե­նը մե­կի գլխին կոտր­վե­լու է, չէ՞: Աղ­բա­հա­նութ­յու­նում էլ այդ վի­ճակն է, ար­դեն սկսել է «կոտր­վել», եւ դա ո­րոշ բարձր չի­նով­նիկ­նե­րի հա­մար ա­հա­զանգ էր:

Ելք կա­րող է դառ­նալ ու­ղեւ­վար­ձը թան­կաց­նե­լը: Բայց այս­տեղ էլ լուրջ հար­ցեր կան. չու­նեն ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում, որ մայ­րա­քա­ղա­քում օպ­տի­մալ եր­թե­ւե­կութ­յան ցանց եւ օպ­տի­մալ տրանս­պոր­տա­յին բա­զա են ստեղ­ծել, եւ դա ներ­կա գնե­րով ի­րեն չի ար­դա­րաց­նում: Ա­ռա­վել եւս, որ պարզ­վում է՝ ի­րա­կա­նում մուտ­քե­րը մի 20-25 տո­կո­սով ա­վե­լի մեծ են ե­ղել, պար­զա­պես այդ փո­ղը «չգի­տես ուր է»: Ու հի­մա, ե­թե օ­րա­կան մոտ 18-19 մի­լիո­նի փո­խա­րեն 23-24 են հա­վա­քում, կա­րո՞ղ են միան­շա­նակ պնդել, որ ո­լոր­տը վնա­սա­բեր է, այդ վնաս­նե­րը վե­րաց­նե­լու հա­մար բո­լոր մի­ջոց­ներն օգ­տա­գոր­ծել են, եւ ա­ռանց թան­կաց­ման պար­զա­պես ելք չկա. ե­թե ու­նեն նման մաս­նա­գի­տա­կան հիմ­նա­վո­րում, թող ներ­կա­յաց­նեն:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին