«Իրավունք» թերթի տպագիր համարներ

3-րդ ուժին միացել է նաեւ «Արցախը մենք ենք» նախաձեռնությունը

Ներքաղաքական

«Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ գլխավորությամբ՝ ձեւավորվել է «Արցախը մենք ենք» հարթակը: Ինչպես նշում է Ա. Իսրայելյանը, հարթակի ձեւավորման նպատակն է համախմբել արցախահայությանը` իրենց հուզող խնդիրները միասնական ուժերով լուծելու նպատակով: Հենց այս նախաձեռնությամբ էլ նա միացել է նոր ստեղծված 3-րդ ուժին, որի հիմնադիր հավաքը տեղի ունեցավ օրերս:

— Արցախը Հայաստանի Հանրապետության եւ ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասն է: Արցախի հաղթանակները, որով մենք 30 տարի հպարտ ենք եղել, համահայկական, ազգային հաղթանակ էր: Ազգը կռվել է այն հատվածում, որտեղ ազգի ներկայացուցիչների կյանքը վտանգի տակ է եղել: Ու մենք կարողացել ենք այդ ժամանակահատվածում մեր հերոս տղաների շնորհիվ հասնել այն կետին, որով լրացվել է մեր ազգի պատմության էջերը, որպեսզի այդ պատմությունը կարդալով՝ ապագա սերունդները շարունակեն ազգն ուժեղացնել ու մեր պետությունն ամրապնդել:

Մեր պատմության էջերում դաժան ժամանակահատվածներ ենք ունեցել, բայց չենք պատկերացրել, որ կգա մի շրջան, երբ ազգի միջից կծնվի կամ կբերեն մի անձնավորություն, ում պատճառով այսօր չենք ունենա հայկական Արցախ: Երբեւէ չենք պատկերացրել, որ նման բան կարող է տեղի ունենալ, բայց եղավ: Մինչդեռ չունենալով Արցախ՝ մենք հզոր Հայաստան չենք ունենա: Հզոր Հայաստանի տեսլական կարող ենք ունենալ միայն վերադարձնելով Արցախը: Այսօրվա իշխանության օրոք մենք չենք կարողանում իրականացնել այս ծրագիրը: Հետեւապես, ոչ ոք մեր փոխարեն չի պայքարելու, միասնական պետք է լինենք: Մի հատված կա, որն այդ միասնականությունը պառակտում է, մի հատված էլ կա, որ այդ պառակտումից օգտվում է, ինչից առիթավորվում է իշխանությունը: Բայց 100 տարի, հազար տարի էլ անցնի այս մարդիկ գրվելու են պատմության մեջ որպես դավաճան: Իսկ այսօր ամեն մեկս պետք է գիտակցենք, թե ինչ ծանր վիճակում ենք գտնվում: Եվ տեսնելով, թե որքան մարդ է հավաքվել 3-րդ ուժի ձեւավորման շուրջ, ես մեծ հույսեր եմ կապում: Իմ նպատակը մեկն է՝ ես ուզում եմ Արցախում ապրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան