Այ քեզ ամո՜թ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երեւանի նախկին քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ կրկին դեր է ստացել քաղաքական դաշտում: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե պայքար է սկսում տրանսպորտի թանկացման դեմ, որը նախատեսվում է հունվարի 1-ից, եւ դարձել է «Առավելագույնը 100 դրամ» նախաձեռնության ղեկավար: Մարությանը կոչ է արել քաղաքացիներին միանալ այդ պայքարին՝ առայժմ ստորագրություններով: Զարմանալի է չէ՞, Արցախը հանձնվեց, հազար ու մի ավեր ու փորձանք եկավ մեր երկրի գլխին, Մարությանը չկար, ձեն-ծպտուն չէր հանում, հետո ֆիկտիվ ընդդիմություն դարձավ ու Երեւանի ավագանիում մի ամուլ խմբակցություն ձեւավորեց, ապա վերադարձավ բեմ: Իսկ հիմա կրկին ակտիվացել է, գուցե արտահերթ ընտրությունների հո՞տ է առել: Բայց ինչպես Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն է ասում. «Մեր ոչ այնքան սիրելի դերասանին առաջարկում ենք իր նախորդ ներկայացումների կիսադատարկ դահլիճների աթոռները քաղաքացիների ստորագրություններով չլցնել»:

Ի դեպ, անդրադարձանք Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությանը, հիշեցինք Գյումրիում «Բալասանյան դաշինքի» հարկադրված հրաժարականից հետո ստեղծված իրավիճակը: Ասում են՝ ակտիվորեն սկսել է շրջանառվել քաղաքային իշխանությունը ստանձնելու ցանկություն ունեցող տարբեր ուժերի անուններ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` խոսակցություններ կան, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ իր թիմով: Ընդ որում՝ կմասնակցեն Արամ Զ. Սարգսյանի գլխավորած կուսակցության ցուցակով։ Հիշեցնենք, որ խոսքն այն նույն Կարեն Պետրոսյանի մասին է, որը Մայր Աթոռի դիվանատունը գրաված «Նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժման ակտիվ դերակատարներից էր: Ու ի՞նչ է ստացվում՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը հիմա էլ եկեղեցու դե՞մ է դուրս եկել: Այ քեզ ամո՜թ…

Ամոթ չունի Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան ՎԱԳԻՖ ՍԱԴԻԳՈՎԸ: Մինչ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է մուրում Ադրբեջանից, դեսպան Սադիգովը սպառնում է Եվրամիությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանին: «Սպասելի էր, ավելին` ուշացած էր, քանի որ Նիկոլը ամեն քայլափոխին ստորացվում եւ նսեմացվում է Բաքվի կողմից, եւ ադրբեջանցիներն այդ ամենը տարածում են բոլոր հայերի, այդ թվում՝ նաեւ դիվանագետնեիի վրա...Սա դաս պետք է լինի բոլոր դիվանագետներին, ովքեր ծառայում են Նիկոլին... », - ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ հիշեցնում՝ նախկինում հայ դիվանագետներին եւ պաշտոնյաներին տեսնելուց ազերիները փոխում էին իրենց ճանապարհը կամ անաղմուկ հեռանում էին, իսկ հիմա Նիկոլի պատճառով այնքան են լկտիացել, որ սպառնում են մեր դիվանագետներին սպանությամբ...

Իսկ խորհրդարանում ապշելու թվեր է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Պարզվում է՝ ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական հարաբերությունները վատագույն վիճակում են գտնվում: Ըստ պատգամավորի` երբեւէ այդ հարաբերությունները 4,5 տոկոս չեն եղել, ինչպես այժմ է: Խաչատրյանը հիշեցրել է նաեւ ԵԽ նախագահ Շառլ Միշելի՝ 2022 թվականի մայիսին հայտարարած ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին եւ հետաքրքրվել՝ հայտարարած 2,6 միլիարդ եվրոյից ՀՀ-ն առ այսօր որքա՞ն է ստացել․ «2024-ի բյուջեում ԵՄ-ից նպատակային դրամաշնորհներն ընդամենը 5 միլիարդ են կազմել, 2025-ին նախատեսվում է 5,9 միլիարդ… 10 միլիոն գրանտ եւ 200 միլիոն շուկայական տոկոսով վարկ, դա աջակցությո՞ւն է»։ Պատկերացնո՞ւմ եք, Եվրամիությունը ոսկե սարեր էր խոստանում Հայաստանին, իսկ իրականում տված փողն այնքան է, որքան մի օլիգարխի, որ Հակակոռուպցիոն կոմիտեն լավ թափ տա, մի օրում կունենա:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում