«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նկարիչների միության շենքը դեռեւս կմնա նկարիչներին

Մշակութային

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ Հայաստանի ստեղծագործական միությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ շենքերի պետականացման վերաբերյալ դատական գործընթաց է սկսվել:
Նկարիչների, գրողների, կույրերի, խուլ ու համրերի ու մի քանի այլ միությունների ներկայացուցիչներ շարունակում են պնդել՝ պետությունը որեւէ հիմք չունի իրենով անել մինչ այս պահը կադաստրով իրենց սեփականությունը համարվող շենքերը։ Դատական նիստը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 30-ին, սակայն առանց կողմերի ներկայության: Ինչ է կատարվել, մանրամասներ ենք պարզել Նկարիչների միության փաստաբան ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՑ:

«Հոկտեմբերի 30-ին պետք է վճիռը հրապարակվեր, ընդ որում՝ դա գրավոր ընթացակարգով էր, չնայած մեր բողոքների, որ դատական գործընթացը բանավոր լինի, կողմերին հրավիրեն դատարան եւ ապացույցներ պահանջեն կողմերից: Այնուամենայնիվ, եղավ առանց կողմերի ներկայության: Երեկ ստացել ենք դատարանի որոշումը, որտեղ ասված է, որ գործի քննությունը հետաձգվել է եւ նշանակվել է 2025 թվականի ապրիլի 25-ին»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Մեժլումյանը:

Մեժլումյանի խոսքերով՝ օրենքը խախտվում է ամեն քայլին, քանի որ դատախազությունը պահանջել է կառավարությունից որոշման տեքստ, ինչը նորմալ չէ:

«Դատարանն այլ փաստաթղթեր պետք է պահանջեր, որը չի պահանջել, իսկ նրա կողմից պահանջված փաստաթղթերն արդեն կային: Ամեն դեպքում, ինչպես ասացի, վճիռը հետաձգվել է: Պայքարը շարունակվում է, եւ հենց իրավական դաշտում փորձում ենք հիմնավորել, որ հայցերը ենթակա են մերժման, ավելին՝ գործի վարույթները՝ կարճման»- խոսքն ամփոփեց Կարեն Մեժլումյանը:

Նշենք, որ մասնավորապես Աբովյան 16 հասցեում գտնվող շենքը շարունակելու է պատկանել Նկարիչների միությանը՝ մինչ 2025 թվականին կկայանա դատական նիստ եւ, ըստ դատարանի որոշման, պարզ կլինի, թե արդյոք տասնյակ տարիներ շարունակ նկարիչներին պատկանող շենքը կպետականացվի, թե՝ ոչ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան