«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հո չե՞նք տալու Սունդուկյան թատրոնի դուռը կոտրենք. Սարգիս Արզումանյան

Մշակութային

Կրկին «Գոյ»-եցիները չեն կարողանում մուտք գործել հարազատ թատրոն՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մուտքը փակել է, կողպեքը՝ փոխել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին «Գոյ» թատրոնը հանդես եկավ հայտարարությամբ, որ նոյեմբերի 4-ից վերսկսելու է իր բնականոն աշխատանքը, քանի որ, ըստ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված իրավական պարզաբանման, այս ամիսների ընթացքում ապօրինաբար էր դադարեցվել «Գոյի» գործունեությունը: Սակայն պարզվում է՝ կրկին փակ են «Գոյ»-ի դռները:

Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ, ով, ի դեպ, սկզբում չկարողացավ պատասխանել հարցերին, քանի, որ գտնվում էր ոստիկանության բաժանմունքում: Շատ ավելի ուշ կրկին կապ հաստատեցինք նրա հետ:

— Սարգիս, վերջապես մեզ հաջողվեց Ձեզ հետ զրուցել, ոստիկանությունը Ձեզ բերմա՞ն էր ենթարկել, ի՞նչ է կատարվում:

— Ոչ, մենք էին գնացել ոստիկանություն եւ հայցով դիմել, քանի որ մեզ կրկին թույլ չեն տալիս ներս մտել հարազատ թատրոն: Ոստիկանությունը վերցրեց մեր հայցադիմումը ու ամեն բան արեց: Մենք ոստիկանների հետ գնացինք քննչական կոմիտե՝ առաջին բաժին, որ հրատապ հարցին լուծում տան: Հիմա քննիչը նյութերին է ծանոթանում, որից հետո կկանչի հարցաքննության՝ կողմերի ներկայացուցիչներին: Հարցն այն է, որ մարդիկ չեն ենթարկվում օրենքի պահանջին: Արդեն տարիուկես է խախտումներ են անում ու հիմա էլ շարունակում են խախտումների շարանը: Մենք ոստիկանության աշխատակից հրավիրեցինք, որպեսզի մեր մուտքը ապահովեր ներս, սակայն ոստիկանը հրաժարվեց դա անել՝ ասելով, որ չի կարող դա ապահովել: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը թույլ չտվեց մուտք գործենք մեր թատրոն, մուտքի դուռը փոխել է: Մի տեսակ իրեն ամենակարող է զգում եւ անում է այն, ինչ մտքին գալիս է: Հո չէ՞ինք տալու դռները կոտրեինք:

— Ի՞նչ եք կարծում՝ Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին ներկայիս իշխանությո՞ւնն է «դուխ» տալիս, որ այդպես բացահայտ խախտում է անում եւ չի պատժվում:

— Դե կունենա կապ, որ իրեն այսպես անպարտելի է համարում եւ անբռնազբոս քայլեր թույլ տալիս: Եթե չունենար հովանավոր՝ ի դեմս իշխանության որոշ անդամների, ապա նման վարք չէր դրսեւորի: Չէ որ դատարանն արդեն վերցրել է վարույթ, վարչական դատավարության 8/3 հոդվածում պարզ ասված է, որ եթե հայցը դեռ վիճարկման փուլում է (իսկ մեր հայցը դեռեւս այդ փուլում է), ապա, ըստ օրենքի վերը նշված կետով, կասեցնում է Սունդուկյան թատրոնի գործողությունները՝ մինչ դատարանի որոշումը: Մենք արդեն ունեցել ենք նման նախադեպ՝ 701 որոշման ժամանակ, երբ մենք տվեցինք դատարան, դատարանը վերցրեց վարույթ, ու կասեցվեցին գործողությունները: Դրանից հետո մոտավորապես 4-5 ամիս աշխատել ենք «Գոյ»-ում: Հիմա չգիտեմ՝ ինչ փոխվեց: Փակել է թատրոնի դռները, եւ չենք կարողանում ֆիզիկապես մուտք գործել ներս:

— Այդ դեպքում ինչո՞ւ դուրս եկաք թատրոնից: Չէ՞ որ մի քանի օր ներսում էիք եւ հենց այնտեղից էիք կարողանում Ձեր ձայնը բարձրացնել: Մտել էիք, մնայիք մինչեւ վերջ:

— Դա ակցիայի նման բան էինք անում: Մենք ցանկանում ենք օրենքով, օրինական կերպով մուտք գործել թատրոն: Մենք օրենք ենք պահում ու ոչ մի ապօրինի գործողություն չենք անում: Քանի որ նրանք ամեն բան անում են ապօրինի, մեր անգամ աննշան անօրինական քայլը դարձնելու են մեծ պատմություն: Մենք օրենքի կողմնակիցն ենք՝ ի տարբերություն իրենց: Ես վստահ եմ՝ հարցը լուծում կստանա: Ճիշտ է, մի քիչ ուշանում է, բայց հաղթանակ կլինի անպայման:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան