«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արդի մոտեցումներով եւ հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում․ նշվեց «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65 ամյակը

Մշակութային

2024թ. լրանում է հայ նշանավոր նկարիչ-արձանագործ, «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:  Տարին կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է նաև արձանի տեղադրման 65-րդ տարին։

Կես դարից ավել է, ինչ Հայաստանի մայրաքաղաք Երևանի խորհրդանիշն է դարձել այս արձանը։ Էպոսի հերոսը հզոր և ուժեղ կերպար է, որը դարձել է հայ ժողովրդի անմահության մարմնացումը, մի կերպար, որը երկար ժամանակ ստեղծում էր քանդակագործ Երվանդ Քոչարը։

ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Երվանդ Քոչարի թանգարանն արձանի հարակից տարածքում իրականացրեց արդի մոտեցումներով և հետաքրքիր լուսային էֆեկտներով միջոցառում, որն ուղղված էր մեծ հայի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։

«Նմանօրինակ միջոցառումները, որոնք ուղղված են ազգային ինքնաճանաչողության և մեր պատմական հիշողության ամրապնդմանը, յուրատեսակ ազդակ են հանդիսանում բոլորիս համար, հատկապես՝մեր երիտասարդության ․․․»,-  բացման խոսքում նշեց Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը։

Քոչարը համարում էր, որ մոնումենտալ քանդակները օժտված են մի շատ հետաքրքիր առանձնահատկությամբ, դրանք կարող են ազդել մարդկանց հոգիների և  մտքերի վրա,փորձելով արթնացնել նրանց խիղճը և նպաստել հոգևոր վերածննդին,իսկ ահա  տեղադրված լինելով մարդաշատ վայրերում՝ դրանք ակամայից կատարում են իրենց առաքելությունը, փորձելով ամրապնդել մեր ազգային և պատմական հիշողությունը։

Կարինե Քոչարն ընդգծում է, որ իրականում Քոչարի ամբողջ երևանյան շրջանը  նվիրված է այնպիսի աշխատանքների, որոնք ուղղված են ազգային արժեքների վերահաստատմանը և իզուր չէ, որ  մաէստրոն համարվում է ազգային ինքնագիտակցության զարթոնքի ռահվիրա, քանի որ իր ողջ երևանյան շրջանի ստեղծագործական ընթացքը նվիրեց նման ստեղծագործությունների իրականացմանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց արձանի ստեղծման ստեղծագործական պատմությունը՝ ըստ մաէստրո Քոչարի թողած գրառումների: Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով հանդես եկավ «Թմբաթա» նվագախումբը։

Սասունցի Դավիթ արձանի վրա  իրականացվեց լուսային ցուցադրանք, որն ուղեկցվեց սցենարային մշակմամբ և նորարարական այլ էֆեկտներով, ձայնային ձևավորումներով, իսկ ահա Սասունցի Դավիթ արձանի պատվանդանի վրա՝ ցուցադրվեց  արձանի ստեղծումը ներկայացնող լուսանկարներ, խրոնիկ կադրեր։

Հավելենք, որ միջոցառումն ուղղված էր ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանն, այն իրականացրեց­­­­ Երվանդ Քոչարի թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացված դրամաշնորհով:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան