Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Տնտեսություն

 

Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում շարունակվում են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները: Ինչ ակնկալել 2025թ․ պետական բյուջեից հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․

-2025 թվականի բյուջեն բավականին ոչ հասուն վիճակում է։ Այնպիսի տավորություն է, որ մեր բյուջեն վերջին մի քանի տարիների ընթացքում լուրջ չի վերանայվել, պարզապես տարեց տարի որոշվել է փոփոխել շատ աննշան, կոսմետիկ ձեւով։ Իսկ նախկին իշխանությունների օրոք եւ կառուցվածքային եւ տրամաբանության առումով եւ եկամուտների հավաքագրման ու ծախսերի կատարման առումով անխոս իդեալական էր,  սա որպես փաստ պետք է արձանագրենք։ 2025 թականի բուջեն լուրջ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ տնտեսության վրա, սովորաբար բյուջեի ուղերձում պետք է տրվի նաեւ այն միջավայրը եւ սոցիալ-տնտեսական քաղաքակնության հիմնական ուղղությունները, որոնցով առաջնորդվում է կառավարությունը, եվ որոնք հիմք են հանդիսանում եկամուտների հավաքագրման եվ ծախսերի հիմնավորման համար։ Օրինակ՝ ի՞նչ կկատարվի ՀՀ-ի բյուջեի ու տնտեսության հետ, երբ Թուրքիայի հետ սահմանը բացվի, կվտանգվե՞ն արդյոք այդ կատարողականները։ Հնարավո՞ր է արդյոք պատերազմ Ադրբեջանի հետ, թե՞ ոչ, Ռուսաստանի հետ կշարունակվե՞ն առեւտրա-գործընկերային հարաբերությունները, թե՞ կկրճատվեն։ Կառավարությունը ինչ միտումներ է զարգացրել այլ երկրների առումով, այսինքն դիվերսիֆիկացիայի պահով եվ այլն։ Նույնը Վրաստանի եվ Իրանի հետ, որ ունենք ազատ առեւտրային գոտու համաձայնագիր, դրա կատարումը ինչի՞ կարա հանգեցնի։ Կարեւորագույն նախապայման է նաեվ ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ որոշ փորձագետներ պնդում են, որ 2025 թականին կարող է հրադադար լինի եվ պայմանագիր ստորագրվի եվ այս ամենը ի՞նչ ազեցություն կունենա, քանի որ մասնավորապես վերջին մի քանի տարիները դրանով պայմանավորված ՀՀ պետական բյուջեն բավականին լավ է կատարվում,  մեծ ներհոսք կա դեպի մեր երկիր։ Այս ամենը ժամանակավոր գործոններ են, որոնք պետք է ունենան իրենց տրամաբանական ավարտը։ Սրանք դեռ փոքր մտահոգություններ են բյուջեի մասով։

Ինչ խոսք բուջեն խոցելի է նաեւ սոցիալական առումով՝  աշխատավարձներ, թոշակներ, որոնք վերանայման կարիք ունեն, քանի որ նվազագույն զամբյուղը աճել է առաջին անհրաժեշտութան ապրանքների խմբերում։ Իսկ թոշակառուների քեշբեկը այլեւս չի կարող ծառայել կոմունալ ծախսերի դեպքում։ Այսինքն բազմաթիվ թաքնված բաներ կան, ոչ տեսանելի, որը պետության ամոթն է եվ մինչեւ հիմա չեն կարողանում թոշակառուին իր նվազագույն կարիքները հասցնեն։ Չէ՞ որ մարդը միայն սննունդ չի ընունում, այլ գոյություն ունի պարենային զամբյուղ, կոմունալ վարձեր, տրանսպորտի թանկացումը եվ այլն։

- Փորագետներն ու ընդդիմադիրները ահազանգում են նաեւ պետական պարտքի ահագնացող չափերի մասին։ Ի՞նչ կասեք այս առումով։
- Պետական պարտքը չի ձեւավորվում գործող օրենսդրության համաձայն, անգամ սահմանված նորմեր կան դրա առումով, որոնք եւս չեն գործում։ Նախ,պետք է կառավարությունը Ազգային ժողովում ներկայացնի իր հիմնավորումները առ այն, որ կան ծախսեր, որ պետական բյուջեի մասով չեն կարող ապահովվել եվ ունեն առաջնահերթություն, որից հետո Ազգային ժողովը պետք է քննարկի դրանց առաջնահերթությունները, այնուհետ մանդատը տա կառավարությանը ,ովքեր էլ բանակցեն միջազգային կազմակերպություններիկ Կառավարությունների հետ։ Սակայն, իմ խորը համոզմամբ այդպիսի ծախսերը կարող են կատարվել նաեւ ի հաշիվ պետական բյուջեի այն ծախսային հոդվածներով, որոնք առաջնահերություններ չեն, օրինակ՝պարգեվավճարներ, գործուղումներ, տուրիստական շրջագայություններ եվ այլն։ Բազմաթիվ են նման օրինակները, որոնք վերանայման կարիք ունեն։ Սակայն պարտքի ձեավորման առումով, եթե հաջողվի Ազգային ժողովին համոզել եվ միջոցներ ձեռք առնել, փոխառու միջոցներ ներգրավել ,դրանից հետո անգամ, Կառավարությունը պետք է ծախսերի առումով հաշվետություններ ներկայացնի եռամսկայը մեկ, տարին մեկ, որը, սակայն, տեղի չի ունենում։ Սա նոր երեւույթ չէ, բայց, եթե ներկայիս կառավարույունը միշտ խոսում է կոռուպցիայի մասին, պետք է առաել թափանցիկ դարձնի այս գործընթացը։ Մեր երկրի պետական պարտքը կազմում է 12,8 միլիարդ դոլար եվ մեր հաշվարկները վկայում են, որ մեր երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիար դոլարի միայն ավանդներ կան բանկերում։ Այսինքն մեր բնակչության ձեռքում կան ազատ դրամային միոցներ, որոնք ժողոուրդը չի վստահում կառավարությանը, ձեռք չի բերում ներքին պետական պարտատոմսեր, որպեսզի ներքին պարտքը դրանով ապահովի։ Իսկ ներքին պարտքը ավելի ձեռնատու է, քան արտաքինը, որի առումով որոշակի պայմաններ է դրվում կառավարության առաջ, իսկ ներքինի դեպքում ժողովուրդը  վստահությունից ելնելով միայն կարող է տալ կառաարությանը, որպեսզի կարողանան ծախսել ըստ առաջնահերթության։ Ասել կուզեմ, որ ՀՀ-ում կան այդ ֆինանսական ռեսուրսները, սակայն կա վստահությունչկա, ուստի դրա համար պարտք են վերցվում դրսից։

Այսպիսով, մեր կախվածությունը դրսից ավելանում է եվ այստեղ կա մի կարեւոր հանգամանք, որ այդքան սխալ չէ դրսից պարտք վերցնելը, որքան կարեւոր է դրա ծախսման արդյունավետությունը, որը ավելի անհանգստացնող երեւույթ է։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում