«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում

Մշակութային

Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ Նախաձեռնողը «Պարադիզ» կինոընկերությունն է։ Նոյեմբերի 17-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։

 

Ազնավուրը պարզապես լեգենդ չէ, այլ մի ամբողջ դարաշրջանի եզակի ձայնն է, ձայն, որը նվաճել է միլիոնավոր մարդկանց հոգիներն ու սրտերը ամբողջ աշխարհում: Այս ֆիլմը հզոր մոտիվացիա է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են հասնել սեփական նպատակներին՝ անկախ խոչընդոտների և դժվարությունների: Այս ֆիլմը ոգեշնչում է և հիշեցնում, որ մեծ ձեռքբերումները սկսվում են փոքր քայլերից:

 

Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, ով հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։

 

«Մեզ համար առանձնահատուկ հուզիչ է, որ Ազնավուրը եղել է այս նախագծի

կնքահայրը և մեզ խորհուրդներ էր տալիս։ Ե՛վ նրան, և՛ մեզ հետաքրքրում էր նույնը՝ պատմել իր անցած ճանապարհի, պայքարի, Էդիթ Պիաֆի հետ համագործակցության մասին։ Շառլը շատ էր սիրում մեր «Հիվանդները» ֆիլմը: Նա միշտ փորձում էր հնարավորություն տալ երիտասարդներին։ Այնպես ստացվեց, որ նա մահացավ այն օրը, երբ մենք պատրաստվում էինք սկսել «Մսյո Ազնավուր» ֆիլմի նկարահանումները։ Մենք ամեն ինչ կարդացել ենք՝ նրա երկու ինքնակենսագրականները, հրապարակախոսությունները, լսել բոլոր 1200 երգերը, դիտել բոլոր վավերագրական ֆիլմերը, բոլոր հարցազրույցները: Մենք նաև բախտ ենք ունեցել օգտվելու իր արխիվներից և շփվելու նրա հարազատների և աշխատակիցների հետ, որոնց հետ մենք շատ վստահելի հարաբերություններ ստեղծեցինք»,- ֆիլմի մասին նշում են ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։

 

«Ես մի անգամ եղել եմ նրա համերգներից մեկին։ Նա բառացիորեն ապշեցրեց ինձ բեմում։ Չնայած իր տարիքին (ավելի քան իննսուն տարեկան էր), նրա էներգիան պարզապես ավելանում էր ամբողջ համերգի ժամանակ. դա անհավանական էր: Նա իր անկեղծությամբ զարմացնում էր հանդիսատեսին, և իրենց հետ բարեկամական հարաբերություններ էր հաստատում։

 

Շառլն ինքնուրույն է կերտել իր ուղին, հաճախ ստիպված լինելով գնալ զոհաբերությունների: Բոլոր բարդությունները նրան դարձրեցին համառ և ստիպեցին ձգտել հաջողությունների»,-նշում է դերասան Թահիր Ռահիմը։

 

Առաջին քայլերից դեպի համաշխարհային հռչակ՝ լեգենդար Շառլ Ազնավուրի ուղին. Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է մի մարդ կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողել երաժշտության աշխարհում: Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լևոնյանը։

 

Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։

Հավելենք, որ ֆիլմի վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան