«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՄԻԵԴ-ը աննախադեպ վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի. Հայտնի փաստաբանի բացառիկ հաղթանակը

Իրավական

«Իրավունքը» տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Ավելին, այս վճիռը տարբերվում է ՄԻԵԴ մնացած վճիռներից ընդդեմ Հայաստանի, իսկ, թե ինչո՞վ է այն նախադեպային եւ ի՞նչ «դաս է» այն դատական իշխանության համար «Իրավունքին» մանրամասնել է ՄԻԵԴ նախադեպային վճռի հասած «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմմադիր ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով նախ հաստատելով մեր ունեցած  տեղեկատվությունը.

-Այ՛ո, հոկտեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեմ: ՄԻԵԴ վճիռը «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակը արդեն թղթային տարբերկով էլ է ստացել: Այ՛ո, իրավացի եք, այս վճիռը տարբերվում ՄԻԵԴ մյուս բոլոր վճիռներից, ինչո՞ւ, որովհետեւ սովորաբար ՄԻԵԴ դիմելու համար պետք է սպառել ներպետական բոլոր ատյանները: Այս դեպքում ՄԻԵԴ-ը չսպասեց ՀՀ ներպետական ատյանների վճիռներին եւ իրավամբ իրականացրեց արդարադատություն եւ ըստ էության նախադեպ դարձրեց ՀՀ-ի համար, այսպես ասած, ցույց տալով մեր երկրին դեղին քարտ: Ինչումն էր բանը. մոտ տասնյակի հասնող աշխատողներ ժամանակին աշխատելով գործատուի մոտ չէին ստացել իրենց հասանելիք աշխատավարձի պարտավորությունները, վերջիններս մեր գրասենյակի միջոցով դիմել էին դատական պաշտպանության: Սույն գործ արդեն 7-8 տարի գտնվում է դատարանում, ու մինչ օրս ձգվում է: Տեսենելով առկա իրողությունները «Լեվ Գրուպը» չսպասելով ներպետական ատյանների վերջնական որոշմանը դիմեց ՄԻԵԴ, հիմք ընդունելով Կոնվեցիայի 6-րդ հոդվածը: Որովհետեւ գտնում ենք, որ  աշխատավարձի վերաբերյալ հայցերը այն բացառիկ գործերից պետք է լինեն, որոնք պետք է լուծվեն օր առաջ, անկախ դատարանների ծանրաբեռնվածությունից: 

Եվ ահա ՄԻԵԴ հաշվի չառնելով այ փաստը, որ ներպետական ատյաններում գործը չի սպառվել վճռեց, որ ակնհայտ խախտում է տեսնում եւ վճռեց ՀՀ-ից հօգուտ իմ վստահորդների գանձել համապատասխան գումար:

Հայտնի փաստաբանի ընդգծում է.

-ՄԻԵԴ-ը նման նախադեպային որոշումներ է կայացրել նաեւ Թուրքիայի համար, որ աշխատավարձների հետ կապված գործերով կարող են չսպասել ներպետական ատյանների կայացրած դատական ակտերին եւ միանգամից կարող դիմել ՄԻԵԴ: Այսինքն ՄԻԵԴ-ը շրջանցելով իմպերատիվ պահանջը, այս գործով որոշում կայացրեց, որ չի սպասելու ներպետական ատյանների որոշմանը եւ գրանցեց Կոնվեցիայի 6-րդ հոդվածի առաջին մասին խախտում:

ՄԻԵԴ-ը, ըստ էության, փաստեց, աշխատողը ճորտ չէ ,ստրուկ չէ ,ունի ժամանակին աշխատավարձ ստանալու իրավունք ,որի կրողն ու ատասխանատուն Հայաստանի հանրապետության իշխանությունն  է։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան