«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Իշխանության մեջ գտնվող 2 բարձրաստիճան պաշտոնյա կասկածվում են գողություններ կատարելու մեջ. Դեմոյան

Ներքաղաքական

Դեռեւս փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում՝ գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը: Սակայն, վերջին շրջանում նրա անունը բավական սուր կերպով քննադատությունների արժանացավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի»  նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ կողմից, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

—«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նոր տնօրենին՝ Էդիտա Գզոյանին, ժամանակին հենց ինքներդ էիք ընդունել աշխատանքի: Որքանո՞վ է նա համապատասխանում թանագարան-ինստիտուտի տնօրենի աշխատանքը կատարողի կարգավիճակին:

—Այս մասին խոսելիս՝ նախ պետք է նշեմ, որ հենց իր հետ չեմ շփվել:Տեսեք, ես օբյեկտիվ եմ իմ գնահատականների մեջ։ Էդիտա Գզոյանին, այո՛, ես եմ ընդունել աշխատանքի՝ հաշվի առնելով իր ունեցած այդ պահի գիտական պաշարը: Այդ ժամանակ նա գիտությունների թեկնածու էր, ուներ մեկ մենագրություն տպագրված,եւ դա եղել է հիմք, որպեսզի դրանով ես առաջնորդվեմ:Անձնական նախընտրության հարց չի եղել: Տվյալ մարդը եթե մասնագիտական աշխատանք է կատարել եւ ունի մենագրություն, ապա դա դիտվում է որպես առաջնահերթություն՝ վերջինիս աշխատանքի ընդունելու համար: Ես ընդունել եմ աշխատանքի, եղել են խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել եմ: Ինքս չեմ շփվել էդիտայի հետ 7 տարի եւ ես չգիտեմ, թե ի՞նչ մակարդակի է հասել նրա գիտական հասունությունը: Այսինքն՝ չեմ կարող գնահատել, թե այս ընթացքում ինչի՞ է հասել եւ այլն։ Այս առումով սխալ կլինի, որպեսզի բացասական որեւէ բան ասեմ, որովհետեւ արդեն 7 տարի է չեմ շփվել նրա հետ եւ չեմ հետեւելիր գիտական աշխատանքներին։

—Իսկ նրա պաշտոնավարման հետ կապված` ի՞նչ անհանգստացնող փաստեր կան, որոնք դեռեւս հրապարակավ չեք ներկայացրել:

—Ինչ վերաբերում է մարդկային հատկություններին, հիմա ես չեմ հրապարակի փաստեր:Չեմ հրապարակի, որովհետեւ ես ինքս չեմ կարող ինձ թույլ տալ հասնել այդ մակարդակի եւ ինչ-որ բամբասանքի վերածել այդ ամենը։ Այ, հենց ինքը՝էդիտան, կարող էհրապարակել մի բան, որը ես անձնական նամակով իրեն հորդորել եմ (ընկերաբար զուտ): Ի դեպ, մի կողմ թողնելով իր կողմից թույլ տված կոպիտ սխալները կամ միջանձնային հարաբերությունները՝ հորդորել եմ ուշադիր լինել եւ մեկ անգամ եւս լավ մտածել ընտրությանը ներկայանալու համար, որովհետեւ իրենընտրում էին իմ պատկերացմամբ՝ հանցագործներ, որովհետեւ ես այդ մարդկանց վերագրվող քրեական գործերի շրջանակում հրավիրվել եմ որպես վկա: Ավելին, ծանուցում եմ ստացել եւ ցուցմունքներ եմ տվել այս մարդկանց կողմից կատարված հանցագործությունների մասին, որոնք պետք է քննչական գործողություններ իրականացնեին,եւ գործը տրվեր դատարան։Չորս տարի այդ գործը իմ ցուցմունքներով հանդերձ չի տրվում դատարան։Հասկանո՞ւմ եք, եթե մտնի դատարան, սրանք բոլորը դատվելու են: ՍկսածՀոգաբարձուների խորհրդի նախագահՌայմոնԳեւորգյանից, ՀրանուշԽառատյանից մինչեւՀարությունՄարության:Հանրությունը պետք է հարց տա՝ այսՀոգաբարձուների խորհրդի 1-ին եւ 2-րդկազմը ձեւավորվել է մեկ անձի ստորագրությամբ,եւայդ անձը ես չեմ, այդ անձըՆիկոլՓաշինյանն է։

—Մի փոքր կբացեք փակագծերը, թեՆիկոլՓաշինյանի դերակատարությունն այս ամենում ո՞րն է եղել:

—ՎարչապետՆիկոլՓաշինյանի ստորագրությամբ կազմվել է խորհուրդ, որտեղ առնվազն 4 մարդ քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվելԾիծեռնակաբերդի հանդեպ, իսկ մեկն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյա, ով կասկածվում է ինձնից դեռ վաղ (մինչեւ իմ տնօրեն դառնալը) հնարավոր գրքերի գողության մեջ: Այս փաստը, որը հրապարակում եմ՝ ես առողջ բանականության եւ դատողության մեջ եմ հրապարակում, բայց երբ իշխանությունները չեն արձագանքում, ինչը կարող է լինել զուտ դատի տալով, պատժելով, զրույցի հրավիրելով, ուղիղ եթերով, բանավեճի եւ այլ ձեւով: Իշխանությունը կարող է լինել որպես արբիտր, որպեսզի գործը չհասնի դատարան,եւ աղմուկն ու աղաղակը խայտառակ կերպով դուրս չգան դեպի միջազգային ասպարեզ: Այդ արբիտրի դերը չեն կատարում, որովհետեւ իշխանության մեջ 2 մարդ կա՝ բարձրաստիճան պաշտոնյա, որոնք առնվազն գոնե կասկածվում են թանգարանում գողություններ կատարելու մեջ։Սա կարմիր լույս պետք է լիներ իշխանության համար, որոնք պետք է ինձ հրավիրեին, խորամուխ լինեին, թե ես ի՞նչ նկատի ունեմ, ովքե՞ր են այդ մարդիկ:Դա չեն անում եւ դրանով է՛լ ավելի են խտացնում մեր կասկածներն առ այն, որ ինչ-որ ասում եմ՝ ավելի մոտիկ է ճշմարտությանը եւ առավել քան հասկանալի է։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան