«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս իշխանությունում ոչ ոք իր տեղում չի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպման ժամանակ ՀՀ պետական դրոշը տեղադրվել է հակառակ: Բայց զարմանալին ամենեւին էլ գուցե ոչ միտումնավոր անփությունը չէ, այլ այն, որ թարս դրած Եռագույնի ֆոնին նկարվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ: Չի՞ նկատել դրոշի հակառակ լինելը, թե՞ նկատել է ու լռել, երկու դեպքում էլ համաձայնեք, որ խայտառակություն է, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ այս իշխանությունում ոչ ոք իր տեղում չի:

Իսկ Ազգային ժողովում հերթական ՔՊ-ականն է «վատացել»: ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը զբաղեցնող ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ լրագրողների հետ զրույցը վերածել է «ռազբոռկի», երբ նրանից հետաքրքրվել են հայկական արբանյակ տիեզերք ուղարկելու ծրագրի ճակատագիրը, որի արդյունքում բյուջեից 8 միլիոն դոլար է, ըստ էության, «մսխվել»: Անդրադառնալով վերոնշյալին՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «է՛լ մուննաթ եկավ, է՛լ հաթաթա տվեց, տարավ-բերեց, հետո էլի տարավ, էլի բերեց, բոլոր իսկապես կարեւոր հարցերից խուսանավեց, ֆռցրեց, լրագրողների ականջներից մի բոլ լապշա կախեց ու գնաց իր գործերով…»: Ահա, թե ովքեր են այսօր զբաղեցնում պաշտոններ:

Սոցիալական ցանցում Ավետարանական եկեղեցու անդամ, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աջակից ՋՈԵԼ ԹԵՆՆԻՆ գրել է, թե՝ պաշտոնապես կստանձնի ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նվիրված դերը։ «Ավելի մանրամասն տեղեկություն կլինի երդմնակալությունից հետո։ Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր կողքիս էին եւ աջակցում էին ինձ եւ ընտանիքիս այս ամբողջ ճանապարհին: Աստված օրհնի մեր երկու ազգերին»,- գրել է նա։ Այստեղ են ասել՝ մեզ մենակ սա էր պակասում, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ որեւէ աղերս չունեցող ավետարանականները հիմա էլ պաշտոնապես զբաղվեն հայ-ամերիկյան հարաբերություններով: Մնում է հուսալ, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որ մյուս անգամ հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ՝ կանդրադառնա նաեւ այս հարցին:

Զարմանալի իրավիճակ է նաեւ մշակույթում: Համացանցն ապշած է դերասանուհի եւ հաղորդավարուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մասնակցությամբ մի նորաձեւության տեսահոլովակից, որտեղ կիսածիսական զգեստներով նա տեառնագրման շարժում է անում, ինչը կարող է իրեն թույլ տալ միայն պատարագիչ հոգեւորականը: Եվ փոխանակ այսքանից հետո՝ նա գոնե ներողություն խնդրեր հանրությունից, մի բան էլ ինքն է մունաթ գալիս: «Երկրի ճակատագիրը թողած՝ որոշ վայ-տղամարդիկ ինձ են քննում հանրայնորեն... ողբամ զմեզ, որ այս անդունդի մեջ ինքներս էլ ավելի ենք թաղում մեզ», - սրտնեղում է Հովհաննիսյանը: Այ քեզ բան, որ երկրի ճակատագիրն անորոշ է, ուրեմն՝ ով ինչ ուզի իրեն կարող է թույլ տա՞լ, անգամ անհասկանալի ռիտուալներ: Չէ, իրոք, չսազեց սիրված դերասանուհուն: Ընդ որում՝ չսազեց ոչ միայն նման արձագանքը, այլ հոգեւորականի վեղարի նմանվող հագուստը, որով հանդես էր եկել Նորաձեւության շաբաթի շրջանակում: Դիզայներ Արամ Նիկոլյանը, ըստ Նազենի Հովհաննիսյանի, իրեն ներկայացրել էր ծիսական էլեմենտներով երեւակայական, մտացածին, բայց ավանդույթները պահած հագուստով՝ Հավատք-կերպար: Մեղա-մեղա, իսկ գուցե հավատքը պետք է կրել մեր մեջ, այլ ոչ թե հագնել:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան