«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ապրելու երկիր»-ը եւ Մանե Թանդիլյանը վաղուց «պրոթաթարական են». Անի Խաչատրյան

Ներքաղաքական

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը սոցցանցում հեգնել է, թե՝ Վրաստանի եւ ԱՄՆ ընտրություններից հետո «Եվրաքվեն» հետ կբաժանի հավաքած ստորագրությունները: Հատկանշական է, որ վերոնշյալ կուսակցության մյուս համահիմնադիրն ու ղեկավարը նախկին «Ելք» դաշինքի անդամ Մանե Թանդիլյանն է, ով ժամանակին խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի առաջին ջահակիրներից էր: Թե ի՞նչ է փոխվել նրանց աշխարհայացքում, այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»-Ը ԵՎ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ ՎԱՂՈՒՑ «ՊՐՈԹԱԹԱՐԱԿԱՆ ԵՆ»

— Տիկին Խաչատրյան, ինչպե՞ս հասկանալ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադրի գրառումը՝ ԱՄՆ-ի ու Վրաստանի ընտրություններից հետո. Թանդիլյանն ու Առաքելյանը դարձել են պրոռուսակա՞ն:

— «Ապրելու երկիր»-ը եւ Մանե Թանդիլյանը վաղուց «պրոթաթարական են», եւ իրենք Հայաստանը տեսնում էին Թաթարստանի նման: Երեւի, իրենց պատկերացմամբ՝ ստորագրահավաքը պետք է լիներ Թաթարստանում, եւ խորհուրդ կտամ իրենց ստորագրահավաք սկսել հենց այնտեղ, քանի որ իրենք չեն պատկերացնում ու չգիտեն՝ ինչ է նշանակում «Եվրաքվեն» ու նրա շուրջ հավաքված 60 հազար քաղաքացու ստորագրությունը:

— Ի դեպ, տարբեր քաղաքական վերլուծություններով վարկած կա, որ «Եվրաքվե»-ն` որպես օրենսդրական նախագիծ, չի անցնի, բայց վաղը արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվ դերակատարները կմասնակցեն՝ «Եվրաքվե» դաշինքով: Որքանո՞վ է սա իրատեսական:

— «Եվրաքվեի» նախաձեռնությունը ոչ մի կերպ կապ չունի 2026 թվականի ընտրությունների հետ: Եթե կապ ունենար, ապա 2026-ի ընտրություններն ավելի մոտ կանեինք: Դա մեզ համար այս պահին է կարեւոր, այս պահին է անհրաժեշտ, եւ դա արվում է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար, ու Ազգային ժողովը ինքը պետք է որոշի՝ արդյոք ընտրում է ՀՀ անվտանգությունը, թե՝ ոչ: Խորհրդարանն իր քայլով ցույց կտա՝ ի՞նչն է նախընտրում: Ասեմ, որ «Եվրաքվեն» նախաձեռնություն էր, որին միացել էին քաղաքական ուժեր, հասարակական կազմակերություններ: Դա նախաձեռնություն էր եւ ոչ մի դաշինքային քննարկում չի եղել: Ապագայում կլինի՞ քննարկում, ասել չեմ կարող: Կրկնում եմ՝ այս պահին ՀՀ-ին սպառնացող վտանգներին եւ անվտանգությանը միտված նախաձեռնություն էր: Դաշինքի եւ ապագա ընտրությունների հետ ոչ մի աղերս չուներ: Շատ կցանկանամ, որ այս նախաձեռնությունը եւ այս նախաձեռնության քաղաքական ուժերին ոչ մի կերպ չկապեն 2026-ի ընտրությունների հետ:

— Խորհրդարանում «Եվրաքվե»-ի տապալման դեպքում հնարավո՞ր է Երեւանի ավագանիում ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը որոշի դադարեցնել Եվրամիության անդամակցությանը դեմ քվեարկող իշխանության հետ համագործակցությունը:

— Ես լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին գտնվող քաղաքական ուժերը մի պահ կմտածեն Հայաստանի անվտանգության համար եւ մեր նախաձեռնությանը կտան դրական եզրակացություն: Սակայն, այնուամենայնիվ, եթե չստանանք դրական արդյունք, Երեւանի ավագանիում մեր կոալիցիան ոչ մի կապ չունի քաղաքական կոալիցիայի հետ: Սա Երեւանի շրջանակներում ստեղծված քաղաքային կոալիցիա է, եւ ամբողջ գործունեությունը միմիայն Երեւանի քաղաքապետարանի շուրջ է:

«2018-ԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹԱՆԿԱՑՆԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ»

— Անդրադառնանք քաղաքային խնդիրներին. ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։ Այս մասին հայտարարում է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու արդեն իսկ մի քանի հազար ստորագրություն է հավաքել: Նպատակն այն է, որ արդյունքում ավագանու որոշման նախագծով ստիպեն հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։ Կգնա՞ք զիջման:

— Ո՛չ, չենք գնալու զիջումների, որովհետեւ տրանսպորտային համակարգը ոչ թե թանկանում է, այլ բարելավվում է: Մենք 100 տարվա «մահվան գազելներից» անցել ենք քաղաքակիրթ տրանսպորտի, որի քանակը նորից ավելանում է, եւ հետեւաբար սա թանկացում չէ, սա բարեփոխում է: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, շատ ծիծաղելի է: Ես ուզում եմ ինքը գա եւ կանգնի քաղաքապետարանի ամբիոնում, ներկայացնի իրենց նախագիծը եւ պատասխանի մեր մի քանի հարցերին: Օրինակ, 2018 թվականին ինչո՞ւ էր պատրաստվում թանկացնել տրանսպորտը: Ինչ այսօր կատարվում է, դա 2018-ից արդեն իսկ նախատեսված էր՝ երբ գնվեցին առաջին ավտոբուսները: Երբ կգա արտոնությունների փաթեթը, որը հսկայական է, կքննարկվի, ավագանու նիստի ժամանակ կհրապարակվի, դրանից հետո կխոսենք տրանսպորտի «թանկացումից»: Վստահաբար ասում եմ՝ տրանսպորտային համակարգը չի թանկանում, այլ բարելավվում է: Այո՛, լինելու են փաթեթներ, որոնք բարձր գին կունենան, բայց այդ փաթեթները երեւանցիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նեղություն չեն տալու: Ամենաթանկը լինելու է մեկանգամյա օգտագործման փաթեթը, որից օգտվելու են 90%-ով օտարերկրացիները: Չեմ կարող այս պահին ավելի մանրամասնել արտոնությունների փաթեթը, սակայն երբ գա պահը՝ մի քանի օրից, այն ժամանակ կխոսենք:

Հայկ Մարությանը շատ լավ գիտեր, եւ մենք հայտարարել էինք, որ շուտով քննարկվելու է արտոնությունների փաթեթ, սակայն իրեն բնորոշ կեցվածքով՝ այժմ փողոցում կապիկություններ է անում: Կրկնում եմ, ինքը թող գա ու կանգնի երեւանցիների դիմաց եւ պատասխան տա՝ ինչո՞ւ էր 2018 թվականին պատրաստ թանկացնել տրանսպորտի գինը: Հայկ Մարությանն ամենավերջին մարդն է, ով իրավունք ունի խոսելու տրանսպորտի թանկացումից: Նա նաեւ պիտի Քաղաքապետարանի ամբիոնից պատասխան տա, թե ինչու է տարբեր ձեւերով խաբում մարդկանց ու ստորագրություններ հավաքում: Վառ օրինակներ կան արդեն մամուլում շրջանառվող, թե ինչպես է նա մարդկանց խաբում եւ ասում՝ երեքանգամյա երթեւեկության համար պետք է վճարեք 900 դրամ: Ստում է Հայկ Մարությանը եւ մանիպուլացնում: Այստեղ կա նաեւ Երեւանի քաղաքապետարանի մեղավորությունը: Վատ են իրազեկել բնակչությանը, ինչի արդյունքում հայկմարությանականները կարողանում են ստորագրություններ հավաքել:

— Առհասարակ, այն քաոսը, որը տիրում է այս օրերին՝ տրանսպորտի հետ կապված, ինչպե՞ս եք Դուք վերաբերվում, կիսո՞ւմ եք ողջ պատասխանատվությունը ՔՊ-ի հետ:

— Ցանկացած նոր անցում, փոփոխություն իր հետ բերում է դժվարություններ: Ունենում է թերություններ, որոնք ժամանակի ընթացքում շտկվում են, եւ տրանսպորտային ցանցի այս նոր ներդրումն ու անցումը որոշակիորեն դժվարություններ են առաջացնում քաղաքացիների համար: Հասարակությունը սովորելու է քաղաքակիրթ ձեւով տրանսպորտից օգտվել, եւ ժամանակի ընթացքում թերություններն էլ շտկվելու են: Վստահ եմ, որ այս տրանսպորտային ցանցը լինելու է այս ժամանակաշրջանում կոալիցիոն իշխանության լավագույն ներդրումներից մեկը, որը դեռ երկար է հիշելու ՀՀ քաղաքացին, քանի որ ապագայում, մենք բոլորս կհասկանանք, թե ինչ կարեւոր բան է արվել: Սա դեռ տարիներ առաջ պետք է արվեր: Բարեփոխումները միշտ դժվարությունների են հանդիպում, ու դժվարությունների գնում են ուժեղ մարդիկ, ովքեր չեն մտածում իրենց վարկանիշի մասին: Հետեւաբար, այո՛, մենք կիսում ենք այս պատասխանատվությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ համատեղ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան