«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մի որոշ 100  դրամով կօգնե՞ք…

Հասարակություն

Տրանսպորտի թանկացումը կրկին վերածվեց զրուցարաններում բողոքելու, սակայն ոչինչ չանելու հերթական թեմայի: Ամանորի բուդը վկա, այդքանով կավարտվի բողոքը ու կշարունակվի էլ ավելի բարդ ու զգալիորեն ամսական սննդի զամբյուղը պակասող, դեղի գումար չհասցնող, ուսման վարձի համար վարկ վերցնող հասարակ քաղաքացու չարքաշ ու դառը կյանքը:

Դեռեւս նախընտրական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, պատռելով  կոկորդը, Հ1-ի եթերում բղավում էր, թե՝ կանգառներում պետք է կառուցվեն թվային ցուցանակներ, որտեղ պարզ կերեւա , թե որ ավտոբուսն ուր է գնում եւ որ ժամին կժամանի: Ցավոք, այդպես էլ դա մնաց հերթական խոստումների շարքում եւ հղիացավ հերթական խնդրով: Քանի որ այլեւս գումար չեն տալիս ուղեւորները վարորդներին, հետեւաբար, եթե սխալ ավտոբուս են նստում, ապա գումարը վերադարձնել չի հաջողվում: Ստիպված ես լինում դժվարությամբ հայթայթած 100 մետաղադրամանոցը համարել կորցրած եւ կրկին հայթայթել եւս մեկը, որպեսզի այլ տրանսպորտով տեղ հասնես: Հիմա շատերի մոտ հարց կծագի՝ ինչո՞ւ ուշադիր չեն, որ մի հատ էլ սխալվեն: Իհարկե, բայց արի ու տես, որ սեփական երկրում անգամ սխալվելու իրավունք չունես, ու դա չի ներվի , եթե անգամ ունես տեսողական խնդիր կամ շփոթմունք: Ընդ որում՝ խոսքն այն տրանսպորտի մասին է, որի պատուհաններն այնքան կեղտոտ ու անլվա են, որ պահի տակ թվում է, թե, պարզապես, մառախուղ է:

Անցնենք հաջորդ խնդրին. շատերը կարծում են, որ թանկացումները, որը սպասվում է հունվարին, այդքան էլ նշանակալի չեն լինի քաղաքացու գրպանի համար, սակայն հասարակ հաշվարկ: Եթե 30 օրվա համար փաթեթը արժե 9.000 դրամ, եւ ընտանիքում ապրում է առնվազն 4 անձ, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից, ապա պարզ մաթեմատիկան հուշում է, որ ամսվա սկզբից պետք է տվյալ ընտանիքը միանգամից վճարի 36.000 դրամ, որ մեկ ամիս օգտվի տրանսպորտից: Միջին աշխատավարձով ապրող ընտանիքը, ովքեր եւ սովորաբար օգտվում են տրանսպորտից, ինչպե՞ս են կարողանալու նման շքեղություն իրենց թույլ տալ... Հարցը թեպետ հռետորական չէ, բայց պատասխան էլ չկա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան