«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Խաչիկ Ասրյանը վերջնականապես մերժել է Արշակ Կարապետյանին եւ չեղարկել ստորագրված համագործակցության հուշագիրը

Ներքաղաքական

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, գնդապետ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԸ մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին եւ նրա հովանավորներին՝ մասնակցելու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միտինգներին ու դուրս է եկել «Համահայկական Ճակատ» շարժումից: Այս մասին փորձեցինք մանրամասներ պարզել Խ. Ասրյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, սակայն ավելի ուշ պարզեցինք, որ նա հայտարարությամբ է հանդես եկել:

Խ. Ասրյանը մասնավորապես նշել է, որ «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցությունը սույն թվականի մարտի 1-ին Մոսկվա քաղաքում համագործակցության հուշագիր էր ստորագրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կողմից հիմնադրված «Համահայկական Ճակատ» շարժման հետ՝ նպատակ ունենալով՝ համատեղ ուժերով փրկել, պաշտպանել, հզորացնել Հայաստանը՝ ասել է թե՝ Հայոց Հայրենիքն ու Հայոց պետությունը, հերթական անգամ ազատագրել Արցախը, պահպանել եւ հզորացնել Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքը։

«Սույն թվականի մայիսի 9-ից սկսած՝ Արշակ Կարապետյանի հետ իմ հիմնական հակասությունները վերաբերել են Երեւանում տեղի ունեցող՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից առաջնորդվող՝ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» կամ «Սրբազան պայքար»-ի միտինգներին մասնակցել-չմասնակցելուն. մենք կողմ ենք մասնակցելու միայն այն միտինգներին, որոնք կազմակերպում ենք բացառապես մենք։ Վերջին 33 տարիների ընթացքում իմ՝ Հայաստանում ծավալած ազգային, պետական, ռազմական, քաղաքական գործունեության ժամանակ ձեռք բերած փորձից ելնելով՝ համոզված եմ, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից առաջնորդվող միտինգները՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար, կեղծ օրակարգ են՝ կեղծ գործողություններով։ Ավելին՝ հավաքական Արեւմուտքի աջակցությամբ եւ ուղղորդմամբ Հայաստանում տեղի ունեցող՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միտինգների գլխավոր նպատակը ոչ թե Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է, ոչ թե Արցախի հերթական ազատագրումն է, ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն ու պահպանումն է, այլ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտը միշտ զբաղեցնելն է՝ մինչեւ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները, ուստի՝ կտրականապես դեմ եմ եղել այդ կեղծ միտինգներին «Համահայկական Ճակատ» շարժման հետ համագործակցող կուսակցությունների մասնակցությանը», - նշել է Ասրյանը:

Ըստ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի` հաշվի առնելով այն, որ սույն թվականի հոկտեմբերին Երեւան քաղաքում տեղի ունեցած հեռակապով ժողովի ընթացքում կրկին Արշակ Կարապետյանի եւ նրա հովանավորների կողմից եղել է որոշում, թե՝ «Համահայկական Ճակատ» շարժման հետ համագործակցող կուսակցությունները պետք է մասնակցեն Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի միտինգին եւ հետո ինչ-որ թղթեր բաժանեն, նույն ժողովի ընթացքում ինքը հերթական անգամ ու վերջնականապես մերժել է Արշակ Կարապետյանի եւ նրա հովանավորների այդ որոշումը, ինչպես նաև չեղարկել է «Հայոց Արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության եւ «Համահայկական Ճակատ» շարժման միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը ու դուրս եկել «Համահայկական Ճակատ» շարժումից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Համահայկական Ճակատ» շարժումից դուրս էր եկել  նաեւ շարժման համահիմնադիր, ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը, շարժման հետ դադարեցրել էր համագործակցությանը «Հայկական երազանք» կուսակցության նախագահ Արմեն Մկրտչյանը, շարժման ղեկավար կազմից դուրս էր մնացել կուսակցության գլխավոր քարտուղար ընտրված Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան