«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աննա Հակոբյանը պաշտպանո՞ւմ է Նազենիին, թե՞ մունաթ է գալիս

Մշակութային

Նիկոլ Փաշինյանի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ, ըստ երեւույթին, պաշտպանել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին՝ նորաձեւության շաբաթվա ընթացքում նրա ցուցադրած հագուստի ու կերպարի շուրջ առկա քննադատությունների հետ կապված: Բայց զարմանալին այն է, որ այդ գրառմամբ՝ իրականում Աննա Հակոբյանը շատ ավելի պաշտպանում է կնոջ հանդեպ հանրային քննադատությունը, քան թե հենց դերասանուհուն։ Փաշինյանի տիկինը ցավ է արտահայտում հանրային մեծ քննադատության համար եւ ձեռքի հետ էլ բարոյական դասեր է տալիս քննադատողներին։

Տիկինը, հավանաբար, հիշել է կանացի սոլիդարության մասին, որովհետեւ մի քանի օր առաջ իր հանդեպ էր հանրային մեծ քննադատության ալիք բարձրացել, երբ նոյեմբերի 9-ին իր ամուսնու թիվ մեկ պատասխանատվությամբ Հայաստանի համար մի նոր ողբերգական էջի պատճառով հայոց մայրերի սրտերը ողբով ու կարոտով լցված՝ գնում էին Եռաբլուր պանթեոն, իսկ համացանցը ողողվել էր Տանզանայում իր լիակատար հանգստից լուսանկարներով:  Այսինքն՝ կարելի՞ է հանրային կերպով նման լուսանկարներ հրապարակել ու այդ քայլով աղ լցնել 100 հազար տեղահանաված եւ 5 հազար քաջարի զոհերի հարազատների վերքերի եւ մեր ամբողջ ազգի ողբերգության վրա, իսկ քննադատել չի՞ կարելի: Ու այսքանից հետո սույն տիկինը իրեն իրավունք է վերապահում կիսապաշտպանողական տողատակային տեքստերով հանդես գալ։

Հիմա Հակոբյանը հանրության ու նույն Նազենիի վրա մունա՞թ է գալիս, որ իրեն քննադատել են ու ոչ ոք չի պաշտպանել, թե՞, իրոք, դաշտում առաջացած փոթորիկներից գլուխ չի հանում, թողնում ենք հանրության դատնի։ Սակայն, մի բան, այդուհանդերձ, անհասնականալի է, այդ ինչպե՞ս է տիկինը հաշվել, որ քննադատությունները տեւել են 18 ժամ 40 րոպե, միգուցե սա՞ էլ «11 հազար դավաճաների» հայտարարության նման մի հաշվարկ է, ո՞վ իմանա։ Հիշեցնենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Աննա Հակոբյանը պնդում էր, թե հայկական կողմն ունեցել է 11.000 դասալիք, ինչն այդպես էլ չհաստատվեց, ընդ որում, դա չէր հաստատել անգամ ՀՀ քննչական կոմիտեն՝ Արգիշտի Քյարամյանի նախագահությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան