«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ՝ ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից. Համբարյան

Ներքաղաքական

ՔՊ-ն Գյումրիում նոր քաղաքապետի թեկնածու չի առաջադրի, տեղի են ունենալու ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանին 14 օրվա ընթացքում դարձյալ կարող է նիստ հրավիրել՝ համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով, եւ եթե այդ մեկն էլ տապալվի, կառավարությունն ավագանին կլուծարի եւ արտահերթ ընտրությունների օր կնշանակի։ ՔՊ-ում ի սկզբանե հակված էին արտահերթին, բայց, կարծես  չէին շտապում։ Ազգային ժողովի խոսնակը նույնիսկ որպես ժամկետ նշել էր հաջորդ տարվա ամառը, իսկ ներկայիս զարգացումների դեպքում արտահերթ ընտրությունները, ըստ ամենայնի, հունվարի առաջին կեսին կկայանան։ Կուսակցությունում որոշել են՝ ժամանակ ձգելու կարիք չկա։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ: 


— Ինչ հիմա տեղի է ունենում Գյումրիի ՏԻՄ-ի շուրջ, ամբողջը կազմակերպված է ՔՊ-ի կողմից: Իրենք չհանդուրժեցին «Բալասանյան» դաշինքի միանձնյա կառավարումը եւ ամեն ինչ արվեց (այդ թվում նաեւ հետապնդումների միջոցով), որպեսզի «Բալասանյան» դաշինքը հրաժարվի միանձնյա կառավարելու մտքից: Այժմ, իհարկե, ունենք այն, ինչ ունենք: Արդեն «Բալասանյան» դաշինքի 14 անդամներ դիմում են տվել եւ դուրս են եկել ավագանու անդամակցությունից, եւ էլ չեմ ասում նաեւ այն մասին, որ Բալասանյանենք կազմակերպել էին այնպես, որ ավագանու ցուցակի մյուս անդամները, որոնք պետք է փոխարինեին մանդատից հրաժարված ավագանիներին՝ նրանք եւս հրաժարվել են: 
Գիտեք, կարող են նիստ գումարել, քանի որ բացի Բալասանյանի ավագանու ներկայացուցիչներից, ավագանիում կան նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց նրանք էլ են հայտարարել, որ չեն մասնակցի նիստին, այնտեղ նաեւ անկախ մի ավագանի կա եւ այլն, եւ այլն: Փաստորեն, Գյումրին գնում է արտահերթ ավագանու ընտրությունների: Այնպես որ, այո, այս ամեն ինչը կազմակերպվել էր կոնկրետ գործող իշխանությունների կողմից, եւ նրանց ներկայացուցիչը Ազգային ժողովում՝ պատգամավոր Կարեն Սարուխանյանն ամեն ջանք գործադրեց, որպեսզի ինքը լինի քայլիստների քաղաքապետացուի թեկնածուն:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Հ.Գ. - Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան