«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբոր ընկերությունը դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանել «Հետք»

Թեմա

Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ի գյուղնշանակության հողատարածքից դարձյալ ապօրինի ավազ է արդյունահանվել: Նույնը կատարվել էր նաև 2023թ. սկզբին, երբ դեռևս չունեին ավազի արդյունահանման թույլտվություն, գրում է «Հետքը»:

 

Այս ընկերության 56,6 %-ի սեփականատերը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն է՝ Վահե Մակունցը:

 

Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակիցների կողմից 2024թ. սեպտեմբերի 9-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ համայնքի Արգավանդ բնակավայրում «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն իրեն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասն օգտագործել է ոչ նպատակային նշանակությամբ: Խախտել է հողի պահպանության կանոնները, որի հիման վրա նույն տարվա սեպտեմբերի 17-ին հարուցվել է վարչական վարույթ։

 

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, 2024թ. նոյեմբերի 1-ին «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Արա Արամյանի, ենթարկել է վարչական պատասխանատվության 300 հազ. դրամի չափով: Տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված արարք կատարելու, այն է՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու, ինչպես նաև հողերի վիճակը վատթարացնող բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելու համար:

 

Համայնքապետարանը լսումներին հրավիրել է նաև ընկերության տնօրենին: Սակայն, նամակները չեն ստացել և հետ է եկել: Հրապարակային ծանուցման (www.azdarar.am) կայքի միջոցով ապահովելով ծանուցումը՝ լսումներն անցկացվել է առանց ընկերության ներկայացուցիչների:

 

Նշենք, որ «Իկս Ֆարմինգ» ՍՊԸ-ն նույն «Սանդինգ մայնինգ» ընկերությունն է: Անունը փոխել է 2023թ. նոյեմբերին:

Հիշեցնենք` «Հետքը» գրել էր, որ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի եղբայր Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին «Իկս մայնինգ», «Սանդինգ մայնինգ», «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ընկերություններում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում զբաղվել են ավազի արդյունահանմամբ և վաճառքով: Մեր հրապարակումից մեկ օր անց՝ 2023թ. օգոստոսի 3-ին, «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ների միակ սեփականատերը դարձել է Վայք համայնքի ավագանու անդամ Կառլեն Մինասյանը:

 

Մակուցին պատկանող «Իկս Մայնինգ» ՍՊԸ-ն, ավազի արդյունահանման թույլտվություն ստացել է 2023թ. ամռանը, սակայն հունվար ամսից ժամանակ առ ժամանակ իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում: Այդ մասին Մեծամորի համայնքապետարանում հարուցվել էր վարչական վարույթ, և այն կարճվել, երբ ընկերության մասնակից է դարձել Վ. Մակունցը:

 

«Իկս Ֆարմինգ» ընկերությունը Մեծամոր համայնքի ղեկավարի՝ 300 հազ. դրամ տուգանք նշանակելու որոշումը կարող է բողոքարկել Մեծամոր համայնքի ղեկավարին կամ Վարչական դատարան:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան