«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արտակարգ դեպք՝ «Երևանի ՋԷԿ»-ում․ ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը (MediaHub)

Պատահար

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ։ 

 

MediaHub-ի տեղեկություններով՝ առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։ «Մեզ ասացին՝ Հովհաննիսյանն այնպես է հարվածել Պահլավունուն, որ վերջինիս շտապօգնությամբ, բառի բուն իմաստով՝ արյունլվա վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Ժամանել է նաև ոստիկանությունը։ Ընդ որում, թե՛ ոստիկանություն, թե՛ շտապօգնություն ահազանգողը եղել է հենց ինքը՝ Սարգիս Հովհաննիսյանը։

 

Նշենք, որ վիճաբանության կողմերից երկուսն էլ «կորած» ու հասարակ դեմքեր չեն․ Սարգիս Հովհաննիսյանը ԱԱԾ գեներալ-մայոր է, մինչ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ փոխտնօրեն նշանակվելը եղել է Պետական պահպանության ծառայության, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետը և պաշտոնից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 9-ին՝ «Դվին» հյուրանոցի տանիքում հնչած հրավառության պատճառով, որի ձայներից, ասում են, Նիկոլ Փաշինյանը վախի նոպաներ է ունեցել։ Արթուր Պահլավունին էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ հայրն է՝ Ավինյանի աները, ասացին՝ համեստ, նորմալ մարդ է, ու զարմացած են, թե ինչու է Հովհաննիսյանն այդպես վայրագ ձևով վարվել նրա հետ»։

 

MediaHub-ը դիմեց ՆԳՆ լրատվական բաժին՝ ճշտելու, թե ահազանգ ստացե՞լ են, արդյոք, այս միջադեպով, և ՆԳՆ-ից հաստատեցին, որ Երևանի ՋԷԿ-ից այդպիսի ահազանգ եղել է․ «Ֆիզիկական ներգործության վերաբերյալ ստացվել է ահազանգ, որը փոխանցվել է Քննչական կոմիտե»։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան