«Ժողովուրդ». 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հեղափոխական իշխանիկները շարունակում են «նախկինների» գործողությունները. անգամ մանկապարտեզների սաների համար նախատեսված նվերների ձեւն ու որակը չի փոխվել:

«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը 2 մլն դրամ հատկացրել էր Աջափնյակ եւ 5 մլն դրամ էլ՝ Արաբկիր վարչական շրջանների ամանորյա միջոցառումների համար։ Բացի դրանից, քաղաքապետարանը «Տարոն Մաթեւոսյան» ԱՁ-ի հետ թվով 5 պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է գրեթե 18 մլն դրամ, եւ ձեռք են բերվել ամանորյա քաղցրավենիքի նվեր-փաթեթներ։ Նվեր-փաթեթները գնվել են Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջանների երեխաների համար։

 Նվեր-փաթեթի պարունակությունը, համաձայն տեխնիկական բնութագրի, հետեւյալն է. «2 ուղղանկյունաձեւ շոկոլադե սալիկ, 1 տուփ կարամել՝ սառնաշաքարային՝ ամանորյա թեմատիկ պատկերով, 3 մրգային կարամել ձողիկի վրա, 1 տուփ թխվածքաբլիթ՝ փխրուն կամ բիսկվիթային…» եւ նմանատիպ այլ քաղցրավենիքներ։

Պարունակությունից հասկանում ենք, որ սրանք մեզ դեռ նախորդ դարից հայտնի «կուլոկներն» են։ Այսինքն՝ հին ու բարի ժամանակներից նույն պարունակությամբ քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ: Տեղեկացնենք, որ մանկական՝ «ձմեռ պապի տոպրակները» սովորաբար էժանագին քաղցրավենիք են պարունակում, որոնք չեն փոխվի նաեւ այս տարի»: 
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում