«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Անդրանիկ Քոչարյանը կրկին «կանչվել» է նոյեմբերի 12-ի ՔՊ վարչության նիստին՝ բացատրություններ տալու իր հրահրած ներքին խարդավանքների համար:

Թեեւ ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, հերքում կամ կիսատ, վախվորած ձևակերպումներով են հաստատում իրենց ներթիմային տարաձայնությունների մասին, այնուամենայնիվ, դրանք ավելի են խորանում, և «ծեր աղվես» որակմանն արժանացած տարեց ՔՊ-ական բեղերով պատգամավորը շարունակում է ինտրիգներ հյուսել թիմի ներսում: 
«Ժողովուրդ» օրաթերթն իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ վարչության վերջին նիստի ընթացքում ՔՊ վերնախավը փորձել է պարզաբանել, թե Անդրանիկ Քոչարյանն ինչու է վատաբանում Հրաչյա Հակոբյանին (վարչապետի աներորդուն), Սիսակ Գաբրիելյանին և այդ թևի մյուս ներկայացուցիչներին՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»:  
Հենց այս խոսակցություններն են պատճառ եղել, որ և՛ Հրաչյա Հակոբյանը և՛ Սիսակ Գաբրիելյանը կուսակցության վերնախավի մոտ բարձրացրել են երկու հարց. կա՛մ Անդրանիկ Քոչարյանը պետք է ապացուցի իր ասածները, կա՛մ պետք է պաշտոնազրկվի: Ու քանի դեռ երկուսից որևէ մեկը տեղի չի ունեցել, Գյումրու ընտրությունների կազմակերպչական ու ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանի՝ թմրանյութի թեստ հանձնելու հրահանգից զատ՝ քննարկվել է նաև Անդրանիկ Քոչարյանի ոչ թիմային վարքագիծը: 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որպեսզի կողմնապահություն չդիտվի, վարչությունն այդ օրը դիրքորոշում չի հայտնել, այլ Նիկոլ Փաշինյանը փորձել է «խրատել» կողմերին և «ամոթանք տալ» անպատասխանատու պահվածքի, հայտարարությունների համար, և հարցը էլի մնացել է առկախված: Այնպես որ, հայտարարված «հրադադար»-ը դեռ վերջնական չէ. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում: 
Նկատենք, որ 2021 թվականից ՔՊ-ական դարձած Քոչարյանին պաշտպանողների թիվը կուսակցությունում, խմբակցությունում օր օրի պակասում է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում