Ուկրաինական պատերազմի տեմպերը կտրուկ ակսիվացել եվ

Վերլուծություն

Ի­հար­կե, ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վեր­ջին զար­գա­ցում­ներն (Տե´ս  նաեւ https://iravunk.com/?p=297679&l=am) օ­րա­կարգ են բե­րել հար­ցը, թե արդ­յոք Ա­լիե­ւը չի՞ խա­ղում  Մոսկ­վա­յի հետ՝ տա­կից ա­ռաջ տա­նե­լով «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» թե­ման: Եվ հի­մա էլ, մի­գու­ցե շտա­պում են Նի­կո­լի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքել, քա­նի դեռ Թ­րամ­փը չի ե­կել պաշ­տո­նի, ո­րից հե­տո Մոսկ­վա­յի հետ ինչ-որ բա­ներ կա­րող է պայ­մա­նա­վոր­վել ուկ­րաի­նա­կան հար­ցում: Իսկ այդ դեպ­քում, ե­թե Մոսկ­վա­յի ձեռ­քերն ա­զատ­վեն ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մից, հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում եւս բո­լո­րո­վին այլ ի­րո­ղութ­յուն­նե­ր կա­ռա­ջա­նան: Ե­թե այս վար­կածն է գոր­ծում, ա­պա դա նաեւ կա­րող է բա­ցատ­րել, թե ին­չու է Ա­րո­յին այդ­պես նյար­դայ­նաց­նում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հետ կապ­ված չշտա­պե­լու մա­սին Լավ­րո­վի հոր­դո­րը: 

Ա­մեն դեպ­քում այն, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում դեռ ան­գամ մին­չեւ Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիան կա­րող է շատ բան փոխ­վել, կար­ծես թե դառ­նում է միան­գա­մայն ռեալ տար­բե­րակ: Այս­պես, ե­թե մինչ այս ռու­սա­կան ու­ժե­րը գոր­ծում էին մեկ-եր­կու հիմ­նա­կան ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով եւ հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­կան Դո­նեց­կի հատ­վա­ծում, ճա­կա­տա­յին այլ գո­տի­նե­րում պահ­պա­նե­լով պաու­զա­յին վի­ճակ, ա­պա վեր­ջին մի քա­նի օ­րե­րին միան­գա­մայն այլ պատ­կեր է սկսել աս­տի­ճա­նա­բար ուր­վագծ­վել: Այս­պես, ռու­սա­կան ու­ժե­րի բա­վա­կա­նին լուրջ ակ­տի­վութ­յուն սկսեց նկատվել նաեւ Զա­պո­րո­ժիեի ճա­կա­տում, որ­տեղ ըն­թա­նում են ոչ թե նույ­նիսկ մեկ, այլ միան­գա­մից եր­կու ուղ­ղութ­յամբ խո­րը ճեղ­քու­մա­յին օ­պե­րա­ցիա­ներ: Ն­ման եւս մեկ օ­պե­րա­ցիա­յի մա­սին սկսեցին ակ­նար­կել Խար­կո­վի մար­զում նկատ­վող զար­գա­ցում­նե­րը: Այս­պես, նա­խօ­րեին ռու­սա­կան ուժե­րը նո­րից խո­րը ճեղք­ման մի­ջո­ցով դուրս ներ­խու­ժե­ցին Խար­կո­վի հիմ­նա­կան բնա­կա­վայ­րե­րից եւ պաշտ­պա­նութ­յան ա­ռանց­քա­յին հան­գույց­նե­րից մե­կը՝ Կուպ­յանսկ քա­ղաք: Ընդ ո­րում, այն­քան ա­րագ եւ անս­պա­սե­լի, որ ռու­սա­կան ու­ժերն ար­դեն սկսել էին ծա­վալ­վել քա­ղա­քի կենտ­րո­նա­կան գո­տում, սա­կայն ուկ­րաի­նա­կան ռե­սուրս­նե­րը դեռ միայն փոր­ձում էին հաս­կա­նալ՝ կա՞ նման փաստ, թե՞ ըն­դա­մե­նը ֆեյք տեղե­կութ­յուն է: Եվս մեկ մասշ­տա­բա­յին գոր­ծո­ղութ­յուն սկսեց նկատ­վել Չա­սով Յար-­Տո­րեցկ ուղ­ղութ­յամբ: Այս եր­կու քա­ղաք­նե­րում ռու­սա­կան ու­ժե­րը տե­ւա­կան ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­նում են դան­դաղ հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղությ­ուն­նե­ր, ընդ ո­րում, բա­վա­կա­նին հա­ջող: Սա­կայն այս վեր­ջին օ­րե­րի նոր գրոհ­ներն ար­դեն մասշ­տա­բա­յին օ­պե­րա­ցիա­յի տպա­վո­րութ­յուն են թող­նում՝ ուղղ­ված ոչ թե պար­զա­պես այդ քա­ղաք­նե­րին, այլ ողջ ա­րե­ւել­յան Դո­նեց­կը վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լուն եւ հյու­սիս­դոնեցկ­յան տի­րույթ անց­նե­լուն: Գու­մա­րենք նաեւ Կուրս­կի գո­տին, որ­տեղ ար­դեն մար­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի մեջ են մտել նաեւ հյու­սիս­կո­րեա­կան ու­ժե­րը, եւ այս ողջ տի­րույ­թը հետ վերց­նե­լու մեծ օ­պե­րա­ցիա է ծա­վալ­վում:

Խն­դիրն այս­տեղ միայն այն չէ, որ ռուս­նե­րը մե­ծաց­նում են պա­տե­րազ­մի մասշ­տա­բայ­նութ­յու­նը: Ուկ­րաի­նա­կան կող­մի հա­մար շատ ա­վե­լի լուրջ է այն, որ ե­թե մին­չեւ այս, երբ ռուս­ներն ի­րա­կա­նաց­նում էին մեկ-եր­կու մասշ­տա­բա­յին օ­պե­րա­ցիա, ար­դեն իսկ ռե­զերվ­նե­րի սուր պա­կաս ու­նեին: Ու հի­մա, ե­թե մասշ­տաբ­ներն ան­հա­մե­մատ մե­ծա­նում են, դժվար չէ կռա­հել, որ ճա­կա­տի ամ­բող­ջա­կա­նութ­յան պա­հե­լու հար­ցում Կիե­ւը հայտն­վում է գրե­թե անե­լանե­լի վի­ճա­կում: Այ­սինքն, որ մին­չեւ Թ­րամ­փի ի­նա­գու­րա­ցիան կա­րող է այն­պի­սի ռազ­մա­ճա­կա­տա­յին պատ­կեր ստեղծ­վի, որ այ­լեւս բա­նակ­ցե­լու բան էլ չմնա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում