«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վարչապետը այդ կերպ ազդարարեց, որ ավարտվել է հեղափոխոխության ռոմանտիզմի ժամանակահատվածը եւ մենք մտնում ենք դաժան պրագմատիզմի դարաշրջան․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում

Հանդիպում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սափրվելը իր վրա բևեռեց  հայաստանյան հասարակության ուշադրությունը։  Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մորուքն առաջին անգամ սափրել է  հեղափոխությունից ուղիղ 6 տարի 6 ամիս ու 6 օր հետո՝ 2024թ. նոյեմբերի 14- ին։ Պատահականությո՞ւն էր սա, թե՞ օրվա ընտրությունը իր մեջ  հատուկ սիմվոլիկա է պարունակում, ինչպես նշում են այսօր շատերը, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով նկատեց․

- Ես չգիտեմ այդ օրերը ոնց են հաշվարկել, բայց, այո, ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը որեջէ բան այն էլ հանրային ընկալման մակարդակով հենց այնպես չի անում, եւ սափրվելը, իմ անձնական տեսակետով իհարկե, նույնպես նշանակում է ինչ-որ բան։ Ես գտնում եմ, որ վարչապետը այդ կերպ ազդարարեց, որ ավարտվել է հեղափոխոխության ռոմանտիզմի ժամանակահատվածը եւ մենք մտնում ենք դաժան պրագմատիզմի դարաշրջան։

-Պարոն Աղազարյան, նոյեմբերի 15-ին կայացած Կառավարության նիստում, Փաշինյանը, խոսելով իրավապահների աշխատանքի մասին, նշեց, որ դատաիրավական համակարգին իրենք տրամադրել ենք այն ամենը, ինչ պահանջվել է, եւ այժմ ակնկալում են արդյունքներ։ Կարծես ակնկարկելով,  որ ոչինչ իր սրտով չէ եւ առաջիկայում որոշումներ են լինելու։ Հնարավո՞ր է, որ հենց Ձեր՝ իրավապահ համակարգի նկատմամբ ելույթները ազդակ են հանդիսացել Նիկոլ Փաշինյանի համար։

-Ես չէի կապի, ամեն դեպքում մենք գիտենք վարչապետի գործելաոճը, նա հարգելով բոլոր ինստիտուտների ներկայացուցիչներին, այնուամենայնիվ սթափ դատում է իրականությունը եւ հանդես գալիս համապատասխան որոշումներով ինքնուրույն։ Վարչապետը մինչեւ ինքը չի համոզվում որեւէ մեկի ասածով որոշում չի կայացնում։

-Այսինքն չկան ՔՊ ներկայացուցիչներ, որոնց ասածները վարչապետը, ընդունում է ի գիտություն, եւ ըստ այդմ որոշում կայացնում այս կամ այն պաշտոնյաի նկատմամբ։

-Ոչ, չկա այդպիսի մեկը, որ կարող է ճնշում գործադրել վարչապետի վրա այս կամ այն որոշումը կայացնելու իմաստով։ Եթե նույնիսկ դրա էլեմենտները զգացվեն, ապա դա նշանակում է, որ ինքն է թույլ տվել։ Որովհետեւ այն մարդիկ, ովքեր հավատարիմ են համարվում շատ լավ ճանաչում են վարչապետին, եւ հետեւաբար գիտեն, որ չի կարող որեւէ մեկի համոզմունքը այս կամ այն անձի նկատմամբ ազդել վարչապետի վերջնական որոշման վրա։ Վարչապետը ինքն է որոշում, երբ ում հետ ոնց պետք է վարվել, նրա վրա որեւէ մեկը չի կարող ազդել։

-Պարոն Աղազարյան, ասում են, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը դեռեւս օրակարգում է։

-Վստահեցնում եմ Ձեզ, որ այդ հարցը փակված է, այնպես որ ինչքան էլ ջան որոշ ընդդիմադիր ուժեր այդ հարցը, իբր տաք պահել, անիմաստ է, մենք կուռ ենք ինչպես երբեւէ։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան