Օրերս կարգապահական զորամասում ինքնասպան եղած զինվորի մայրը ինքնավնասման է գնացել. Armlur.am
ՀասարակությունՕրերս կարգապահական զորամասում ինքնասպան եղած զինվորի մայրը Արտաշատում ինքնավնասման է գնացել։ Այս մասին գրում է Armlur.am–ը։
ArmLur.am-ի տեղեկություններով, նա մկնդեղ է խմել, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են երկու տասնյակից ավելի փորձաքննություններ՝ ներառյալ դիակի դատաբժշկական։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

