«Փաստ». Փաշինյանի կադրային «Բարդուղիմեոսյան գիշերից» հետո մի քանի քպականներ նետվեցին բացատրելու իրենց շեֆի արածը
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կադրային «Բարդուղիմեոսյան գիշերից» հետո մի քանի քպական պատգամավորներ նետվեցին բացատրելու իրենց շեֆի արածն ու անդրադառնալու հնչող մեկնաբանություններին: Ընթերցողներին չենք ծանրաբեռնի նրանց արտասանած «գլուխգործոցների» մեջբերմամբ, բայց հնչած արտահայտություններից մեկն իսկապես ուշադրություն գրավեց:
Համաձայնեք, որ դա արդեն ինքնին լուրջ առաջընթաց է որևէ քպականի համար: Հնարավոր է՝ ինչ-որ տեղից լսել են կամ մամուլ են կարդացել, ըստ որում՝ իրենց ու իրենց գործունեության մասին հրապարակումներ: Մի խոսքով՝ լսել են, սովորել են այդ բառը: Բայց դա դեռ մի կողմ:
Չէ, լուրջ, քպականները խոսում են «շրիշակից ցածր»-ի մասին: Մի խմբակ, որ գոյություն ունի բացառապես այն հանգամանքի բերմամբ, որ կա Նիկոլ Փաշինյանը, և նա դեռևս զբաղեցնում է վարչապետի աթոռը: Թե բա՝ վարկանիշ: Ուզեք, թե չուզեք՝ ՔՊ-ի վարկանիշը ոչ թե շրիշակից ցածր է, այլև վաղուց հատակն էլ է ծակել-անցել: Հա, դա միայն վարկանիշի մասին չէ, նաև այլ բաների, այդ թվում՝ մակարդակի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

