«Փաստ». Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» լուրջ շարունակություն կունենան

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի երեկոյան տարածված «սլիվը», որ երեկ իրականություն դարձավ, տարաբնույթ որակումների, կարծիքների, նույնիսկ հեռուն գնացող «եզրահանգումների» ու «վերլուծությունների» տեղիք տվեց: Խոսքը, այսպես կոչված, ուժային բլոկի «գլխատման» մասին է, որն արդեն ստացել է «վոթցափային պաշտոնանկություններ» անունը: Ի դեպ, «հրաժարականների» այս շքերթը երեկ ողջ օրն ավելի շատ ծաղրի ու հեգնանքի առարկա դարձավ:

Ոմանք նույնիսկ նշում էին, թե որոշ պաշտոնյաներ (ասենք՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը) իրենց «WatsApp»-ները ջնջել են:

Կատակը՝ կատակ, բայց «Փաստ» թերթի տեղեկություններով, այս պաշտոնանկություններն ունենալու են բավական լուրջ շարունակություն: Ընդ որում, խոսքը միայն, այսպես կոչված, «առաջին էշելոնի» մասին չէ. առաջիկա օրերին պաշտոններից ազատվելու են նաև պետական կառույցների, հատկապես հրաժարական տվածների «հիմնարկների» երկրորդ, երրորդ շարքի ոչ քիչ պաշտոնյաներ: 

Ի մասնավորի, երեկվա դրությամբ մեզ հայտնի էր դարձել առնվազն երկու սպասվող պաշտոնանկության մասին: Նախ՝ երեկ առավոտյան տեղեկություն ստացանք, որ ազատման դիմում է գրելու ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը, որը համարվում է հրաժարական տված Ռուստամ Բադասյանի աջ ձեռքը:
Մեր տեղեկություններով, կադրային ջարդի հաջորդ արարը ՊԵԿ-ում կվերաբերի Բագրատաշենի մաքսային անցակետի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ աշխատանքից ազատմանը։ Բառացիորեն օրեր առաջ այս մաքսակետում տեղի էր ունեցել սկանդալային միջադեպ, ինչի պատճառով նրանց վարքը քննարկման առարկա էր դարձել ամենաբարձր մակարդակով, և չի բացառվում, որ նրանք ևս հայտնվեն միևնույն «փաթեթի» մեջ։ Մյուսը ՆԳ նախարարության ոստիկանության ՔՈԳՎ պետ-ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանն է, որի անունն, ի դեպ, կապվում է MG սուպերմարկետների ցանցի հետ:

 Անկարևոր չէ նշել, որ Վարդան Վարդանյանը հատկապես հայտնի է ընդդիմության ցույցերը ցրելու «ջանասիրությամբ»: Սրանք, սակայն, հատուկենտ օրինակներ չեն լինի: Ինչպես ասում են, «վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում